Պարագվայ

Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։

Պարագվայի Հանրապետություն
Tetã Paraguái
República del Paraguay
Պարագվայի դրոշ
Դրոշ
Պարագվայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Paz y justicia
"Խաղաղություն և արդարություն"
Ազգային օրհներգ՝ Paraguayos, República o Muerte
"Պարագվայցիներ՝ հանրապետություն կամ մահ"
Պարագվայի դիրքը
Պարագվայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ասունսյոն
25°16′S, 57°40′W
Պետական լեզուներ Իսպաներեն
Գուարանի
Էթնիկ խմբեր  74,5% մեստիզո 20% ապիտակամորթներ 3,5% մուլատո 1,5%բնիկ ժողովուրդներ
Կառավարում Սահմանադրական նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Ֆերնանդո Լուգո
 -  Փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկո
Անկախություն Իսպանիայից 
 -  դե ֆակտո Մայիսի 15, 1811 
 -  ճանաչված Իսպանիայից Սեպտեմբերի 10, 1880 
 -  Ջրային (%) 2.3
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 6,349,000  (101րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $28.452 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $4,700 
Ջինի (2008) 50.8 (բարձր
ՄՆԶԻ (2010) Պարագվայ 0.640 (միջին) (96րդ)
Արժույթ Գուարանի (PYG)
Ժամային գոտի (ՀԿԺ-4)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-3)
Ազգային դոմեն .py
Հեռախոսային կոդ +595

Բնական պաշարներ

Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ քանակով հանքավայրեր։ Կլիման արևադարձային է։ Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը։ Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը։ Շատ են թռչունները։

Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թվականին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։

Բնակչություն

Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են։ Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Ասունսիոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը։ Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են։ Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է։ Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի միայն 3%-ը։

Արտադրություն

3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ։ Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ։ Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները։ Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր)։

Վարչական բաժանում

Անվանում Վարչկենտրոն Տարածք,
կմ²
Բնակչություն (2002) Խտություն, մարդ/կմ²
1. Ալտո Պարագվայ Ֆուերտե Օլիմպո 82 349 15 008 0.2
2. Ալտո Պարանա Սյուդադ դել Էստե 14 895 536 042 36.0
3. Ամամբայ Պեդրո Խուան Կաբալյերո 12 933 113 888 8.8
4. Ասունսյոն մայրաքաղաքային շրջան Ասունսյոն 117 513 399 4 388,0
5. Բոկերոն Ֆիլադելֆիա 91 669 45 617 0.5
6. Կաագուասու Կորոնել Օվյեդո 11 474 448 983 39.1
7. Կաասապա Կաասապա 9 496 139 241 14.7
8. Կանենդիյու Սալտո դել Գուայրա 14 667 140 551 9.6
9. Սենտրալ Արեգուա 2 465 1 363 399 553.1
10. Կոնսեպսյոն Կոնսեպսյոն 18 051 180 277 10.0
11. Կորդիլյերա Կաակուպե 4 948 234 085 47.3
12. Գուայրա Վիլյարրիկա 3 846 176 933 46.0
13. Իտապուա Էնկարնասյոն 16 525 463 410 28.0
14. Միսյոնես Սան Խուան Բաուտիստա 9 556 103 633 10.8
15. Նյեեմբուկու Պիլար 12 147 76 738 6.3
16. Պարագուարի Պարագուարի 8 705 226 514 26.0
17. Պրեսիդենտե Աես Պոսո Կոլորադո 72 907 81 876 1.1
18. Սան Պեդրո Սան Պեդրո 20 002 318 787 15.9
Ընդամենը՝ 406 752 5 178 381 12,7

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Հայկական Հանրագիտարան

Պարագվայ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարագվայ» հոդվածին։

Tags:

Պարագվայ Բնական պաշարներՊարագվայ ԲնակչությունՊարագվայ ԱրտադրությունՊարագվայ Վարչական բաժանումՊարագվայ Տես նաևՊարագվայ ԾանոթագրություններՊարագվայ ԱղբյուրներՊարագվայԱրգենտինաԲոլիվիաԲրազիլիաԻսպաներենՀարավային Ամերիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փոքրիկ իշխանըԱրամ ԱսատրյանՎազգեն Ա ԲուխարեստցիԹութքՌացիոնալ թիվՄիջատներԲառարանՋահերով երթՆախադասությունԵվրասիական տնտեսական միությունԾնեբեկՍտորոգյալՕսմանյան կայսրությունԱղիների բորբոքային հիվանդությունՍատուրն (մոլորակ)ՎահագնԱրջերԼեոնարդո դա ՎինչիՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄայրցամաքՋոնաթան ՍվիֆթԴավիթ ԱնհաղթԼադանիվաԿիլիկիայի հայկական թագավորությունԶվարթնոցի տաճարԱրվեստՌուսաստանԱֆրիկաԲյուզանդական կայսրությունԽոսքի մասերԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Ռուբեն ՍևակՀին ՀռոմԱպրիլի 22Մամփրե արքանԿենդանիների հատկանիշների ցանկՆավթՇախմատՀերպեսԱղավնիներՄԻԱՎՀայերենի կետադրությունԹեհրանՀարավային ԿովկասՇնչառական համակարգԵրաժշտական գործիքներԳուրգեն ՄահարիՄիջնադարՀաղարծնի վանքՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՍասունՕղակ գործողությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍինգապուրՀայկական առածներ և ասացվածքներՂազախստանԿենսաբանական դասակարգումՄարսողությունՀայաստանի խորհրդանիշներՄեքսիկաԳևորգ ԷմինԱմառԵրևանի մետրոպոլիտենԴավիթ ՄուրադյանՊարբերական հիվանդությունԱծանցՎիլյամ ՍարոյանՍևանի ճակատամարտՄետաղՄիքայել ՆալբանդյանՎերին ՈսկեպարԱրծիվներՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄատենադարանԵռանկյան մակերեսՈրոտանի կիրճ🡆 More