Թմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում

Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում, սկսել է Ֆիլիպինների նոր նախագահ Ռոդրիգո Դուտերտենի իշխանության օրոք՝ 2016 թվականի հուլիսին։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրա սկզբից սպանվել է մոտ 2 հազար մարդ,մի քանի ամսում ավելի քան 3,5 հազար մարդ։ 2016 թվականի օգոստոսին, ըստ երկրի իշխանությունների հայտարարությունների՝ շուրջ 600 000 թմրավաճառ հանձնվել է իրավապահ մարմիններին, որ սպանվածներն չլինեն կառավարության հակաթմրամիջոցային արշավի ընթացքում։

Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում
Թմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում
Կորուստներ

92 սպանված (Ոստիկանություն և ռազմականներ)

  • 227 վիրավոր

4,854 մարդ մահացել է ոստիկանության պաշտոնական գործողություններում

(Ֆիլիպինների կառավարության պնդմամբ) 
20,000 (Սենատոր Անտոնիո Թրիլանեսի պնդմամբ)

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ոստիկանությունն ու «ժողովրդական հավաքականները» ակտիվորեն կիրառում են արտադատական մահապատիժներ։ Ֆիլիպինների իշխանությունների գործողությունները առաջացրել են ծանր քննադատություններ ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում՝ Մարդու իրավունքների խախտումների համար։ Ի պատասխան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մի քանի կտրուկ հայտարարություն է արել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հասցեին, նա կոչ է արել չմիջամտել իր երկրի ներքին գործերին և սպառնացել է դուրս գալ ՄԱԿ-ից։ Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Դուտերտեն որոշել է փոխել Ֆիլիպինների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ուղղություն վերցնելով Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման ուղղությամբ։

Իրադրություն

Իրավիճակը տարածաշրջանում

Շատ Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներում բնորոշ է թմրանյութերի նկատմամբ խիստ օրենսդրությունը։ Մասնավորապես, թմրավաճառության համար մահապատիժ է նախատեսված Ինդոնեզիայում, Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մալայզիայում, Թաիլանդում։ Տարբեր ժամանակներում այդ երկրներում անցկացվել են թմրանյութերի լայնածավալ պատերազմներ։ Այսպես, 20-րդ դարի 80-ական թվականներին թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվողների արտադատական մահապատիժների ալիքը շրջել է Ինդոնեզիայում, երբ երկու տարում՝ 1983-ից մինչև 1985-ը, հազարավոր մարդիկ են սպանվել։ 2003 թվականին Թաիլանդում հակաթմրամիջոցային արշավի մեկ ամսվա ընթացքում սպանվել է 1200 մարդ, 13 հազարը ձերբակալվել է և ևս 36 հազարը հանձնվել ոստիկանությանը։

Ֆիլիպիններում թմրանյութերի հետ կապված իրավիճակ

2002 թվականին Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արոյոն ստորագրել է օրենք, որը նախատեսում է թմրանյութերի տերերին պատիժների խստացում՝ մահապատիժ սահմանելով 10 գրամ հերոին կամ 50 գրամ մեթամֆետամին ունենալու համար։ Ավելի վաղ բարձրագույն պատժաչափը նախատեսված էր 200 գ-ից ավելի մեթամֆետամին և 40 գ հերոին պահելու համար։ Այս օրենքը կառավարական քարոզարշավի մի մասն էր, որն ուղղված էր երկրում աճող թմրաբիզնեսի ջախջախմանը, որը փորձում էր Ֆիլիպինները վերածել թմրանյութերի տարածման տարածաշրջանային կենտրոնի։ 2006 թվականին Ֆիլիպիններում մահապատիժը չեղյալ էր հայտարարվել։

2014 թվականին երկրում առգրավված բոլոր թմրանյութերից 8,9 տոկոսը բաժին է ընկել կանեփի, իսկ 89 տոկոսը՝ մեթամֆետամինների։ Ֆիլիպինների բնակիչների շրջանում իր ժողովրդականության համար «շաբուն»՝ մեթամֆետամինի տեղական տարատեսակը, անվանում էին «ֆիլիպինցիների թմրադեղ»։ Ի սկզբանե այն արտադրվել է միայն Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում, սակայն ժամանակի ընթացքում թմրանյութերի տարածման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Իրանին և Եվրոպային։ 2009-2014 թվականներին Ֆիլիպինները մտնում էր այն երկրների հնգյակի մեջ, որտեղ Լատինական Ամերիկայից կոկաին էր հասցվում։

Ըստ որոշ գնահատականների՝ 2016 թվականին Ֆիլիպիններում մոտ 3 մլն թմրամոլ կա, իսկ աղքատ շրջաններում թմրանյութերից կախված է բնակչության մինչև 35 տոկոսը։ Ընդ որում, սև շուկայում մեթամֆետամինի արժեքը նվազել է մեկ գրամի դիմաց մինչև 22 դոլար։ Այսպիսով, թմրադեղն ավելի ու ավելի մատչելի է դարձել բնակչության լայն զանգվածների համար։

Ռոդրիգո Դուտերտեի հակաթմրանյութային քարոզարշավ

Թմրավաճառների դեմ պայքարը ֆիլիպինցի քաղաքական գործիչ Ռոդրիգո Դուտերտեն սկսել է՝ լինելով Դավաո քաղաքի քաղաքապետ։ Այդ պաշտոնում գտնվելու 22 տարվա ընթացքում Դուտերտեն կազմավորվել է կազմակերպված հանցավորության և թմրավաճառների դեմ անզիջում մարտիկի կերպար։ Նրա պաշտոնավարման ընթացքում սպանվել է ավելի քան հազար մարդ, որոնք, ոստիկանության տվյալներով, կապված են եղել քրեական աշխարհի հետ։ Հանցագործության դեմ պայքարի իր մեթոդների համար Դուտերտեն ստացել է «Կարատել» մականունը (անգլ.՝ The Punisher):

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Թմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում ԻրադրությունԹմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում Ռոդրիգո Դուտերտեի հակաթմրանյութային քարոզարշավԹմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում Տես նաևԹմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում ԾանոթագրություններԹմրանյութերի Դեմ Պատերազմ Ֆիլիպիններում Արտաքին հղումներԹմրանյութերի Դեմ Պատերազմ ՖիլիպիններումՖիլիպիններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տնտեսությունՊյութագորասՀրանտ ՄաթևոսյանՄթնշաղի անուրջներՎիտամինՀայաստանի զինանշանՀայկական բանակ (1918-1920)ՄոսկվաՏիգրան ՊետրոսյանԲնությունՍտեփան Զորյան (գրող)Արյան խումբԷվերեստԲարդ ստորադասական նախադասությունԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՍումգայիթի ջարդերԶոլի ԱդոկՄեծապատիվ մուրացկաններՄխիթարյան միաբանությունԱլբերտ ԱզարյանՍևանի իշխանԱնտառՂըզըլհաջըլիՍան Ստեֆանոյի պայմանագիրՀայաստանի կենտրոնական բանկԷյֆելյան աշտարակՄովսես ԽորենացիՎանի թագավորության արքաների ցանկԷթիլ սպիրտՓոշոտումՀայրենական մեծ պատերազմԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Անլռելի զանգակատունԱտոպիկ մաշկաբորբՀարավաֆրիկյան ՀանրապետությունԹութքՍիրտՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴեղանյութերՀիսուսի ծնունդՄարդու աչքՄեջքի ցավՌևմատոիդ արթրիտՀայկական դրամՄարդու առնանդամԱմերիկաԱրմավիրի մարզԿարմրուկԿրիաներՔրիստոնեությունԿիպրոսՀայաստանի անկախության հռչակագիրՏեղի պարագաՍինգապուրԷկոլոգիաՇնչառությունՍմբատաբերդՀարավային ԱմերիկաՊարբերական աղյուսակԴանիել ՎարուժանԾիրանԳլանԵվրոպաՁեռք, ոտք և բերան հիվանդությունԼեոնիդ ԱզգալդյանԿոչականՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հաղարծնի վանքԱծանցՀայաստանի ազգային հերոսԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԵրկաթԹռչնագիրՄուսա լեռան քառասուն օրըԳետային խեցգետիններ🡆 More