Արևելյան Աֆրիկա

Արևելյան Աֆրիկան բնաշխարհ Աֆրիկայում։ Տարածվում է Աֆրիկայի արևելյան մասի հասարակածային և մերձհասարակածային լայնություններում՝ Եթովպական սարահարթի, Կոնգոյի իջվածքի, Զամբեզիի ստորին հոսանքի և Հնդկական օվկիանոսի միջև։ Բացառությամբ ծովափնյա նեղ շերտի, ընդգրկում է ավելի քան 1000 մ բարձրություն ունեցող Արևելա-Աֆրիկական սարահարթը։ Ռելիեֆին բնորոշ են տեկտոնական խզվածքները, բեկորային և հրաբխային բարձրավանդակները, լավային սարավանդները և մեկուսի հրաբխային կոները։ Այստեղ են գտնվում մայրցամաքի հանգած խոշոր հրաբուխներ Կիլիմանջարոն (5895 մ), Քենիան (5199 մ) և Ռուվենզորին (5109 մ)։ Կլիման հասարակածա-մուսոնային է, շոգ, սեզոնային խոնավ։ Արևելա-Աֆրիկական սարահարթը ջրբաժան է Նեղոս, Կոնգո, Զամբեզի և Հնդկական օվկիանոս թափվող գետերի ավազանների համար։ Տեկտոնական իջվածքներում են գտնվում Տանգանիկա, Նյասա, Վիկտորիա, Ռուդոլֆ խոշոր լճերը։ Բուսածածկույթում գերակշռում են սավաննաների զանազան տիպերը և նոսր անտառները, լեռներում՝ բուսականության ուղղաձիգ գոտիականությունը, օվկիանոսի ափերին՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան և բնորոշ Եթովպական կենդանաբանական մարզի Արևելա-Աֆրիկական ենթամարզին։

Արևելյան Աֆրիկա
Արևելյան Աֆրիկան

Արևելյան Աֆրիկայում են հետևյալ երկրները՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32 Արևելյան Աֆրիկա

Tags:

ԶամբեզիԿիլիմանջարոԿոնգո (գետ)Հնդկական օվկիանոսՆեղոսՕվկիանոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սանահինի վանական համալիրՎարդան Ղուկասյան (Դոգ)ԾիածանՀեպատիտ BԻտալիաԴերբայՀնդկաստանԴանթեական առասպելԴիկլոֆենակՀարավային ԿորեաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԵրկաթՀեքիաթՄարդու ատամԲայՍողոմոն ԹեհլիրյանՆեմեսիս գործողությունԹալեաթ փաշայի սպանությունՄիություն և առաջադիմությունԽտությունՍեռական հերպեսԱրցախի պատմությունԱլեքսանդր ՍպենդիարյանՀունաստանԽոստումը (ֆիլմ, 2016)Հայերենի այբուբենԱնտոն ՔոչինյանՔութեշԶատիկՍիմոն ԱբգարյանԿանաչ դաշտը (պատմվածք)Հայկական լեռնաշխարհԱզգային ժողովրդավարական բևեռԽոնարհումԱնրի ՎեռնոյԱվրորայի լուսաբացըԿոմիտասԼեոնիդ ԱզգալդյանՀովհաննես ԲաղրամյանԹորոս ՌոսլինԲնական թիվԶինվորական կոչումներՀայաստանի քաղաքներըԱլեքսանդր ՄակեդոնացիՈւրցՀայաստանի խորհրդանիշներՄիրհավ (պատմվածք)Թութակներ (ընտանիք)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱրման ԾառուկյանԵրիցուկՍողոմոնի երգերըԹոքաբորբՀայկական գամփռՏուբերկուլոզՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Եղիշե ՉարենցԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Ամենայն Հայոց ԿաթողիկոսՕրգազմԵրևանՎիլհելմ ՍտեյնիցՎրաստանԿենդանակերպՇառլ ԱզնավուրՎերածնունդՁեռնաշարժությունԻրավունքԱստվածաշունչԴիլիջանՀայաստանի ՍահմանադրությունՀայաստանի Ազգային ժողովՀավասարասրուն եռանկյունԳլխուղեղի ուռուցքԿատուներԵգիպտոս🡆 More