Քենիա

Քենիա, պաշտոնապես Քենիայի Հանրապետություն (սվահիլի՝ Jamhuri ya Kenya), հանրապետություն է Արևելյան Աֆրիկայում։ Նախկին բրիտանական գաղութ է։ Այսօր հանդիսանում է Արևելյան Աֆրիկայի ամենաարագ զարգացող երկրներից մեկը։

Քենիայի Հանրապետություն
Jamhuri ya Kenya
Քենիայի դրոշ
Դրոշ
Քենիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Harambee (Աշխատել միասին)
Օրհներգ՝ Ee Mungu Nguvu Yetu
Քենիայի դիրքը
Քենիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նայրոբի
Պետական լեզուներ անգլերեն, սվահիլի
Կառավարում Նախագահական համակարգ
 -  Նախագահ Կիբակի Մբայի
 -  Վարչապետ Օդինգա Րաիլա
Անկախություն Մեծ Բրիտանիայից 
 -  Ճանաչում դեկտեմբերի 12 1963 
Տարածք
 -  Ընդհանուր 582650 կմ²  (47-րդ)
 -  Ջրային (%) 2.3
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 45,546,000 [3]  (29-րդ)
 -  2007 մարդահամարը 31,138,735 
 -  Խտություն 66 /կմ² (139-րդ [3])
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $57.961 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $3,270 
ՀՆԱ (անվանական) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $1.672 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $779 
ՄՆԶԻ  Քենիա 0,521 (միջին) (148րդ)
Արժույթ Քենիական շիլլինգ (KES)
Ժամային գոտի EAT
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .ke
Հեռախոսային կոդ +254

Մայրաքաղաքն է Նայրոբին։ Քենիան սահմանակից է Եթովպիային, Սոմալիին, Հարավային Սուդանին, Ուգանդային և Տանզանիային։

Ընդհանուր տեղեկություններ և աշխարհագրական դիրք

Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Տարածությունը 580,367 կմ² է, բնակչությունը 41,070,934 մարդ։ Այն գտնվում է հս. լ. 5 և հվ. լ. 5° աշխարհագրական լայնությունների միջակայքում և արլ. ե. 34°-42° աշխարհագրական երկարությունների միջակայքում։ Տարածքի մեծությամբ աշխարհում 47-րդն է, բնակչության թվաքանակի մեծությանբ՝ 33-րդն է, Բրիտանական համագործակցության անդամ է։ Դրամական միավորն է քենիական շիլլինգը։

Բնակչության կենսամակարդակը ցածր է, աշխարհում՝ 128-րդը։ ՀՆԱ-ն կազմում է 32.163 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ անձի հաշվով 809 ԱՄՆ դոլար։ Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ Սահմանակից է Սոմալիին հյուսիս-արևելքից, Եթովպիային՝ հյուսիսից, Հարավային Սուդանին՝ հյուսիս-արևմուտքից, Ուգանդային՝ արևմուտքից և Տանզանիային՝ հարավից։ Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի։ Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է։ Քենիայի ամենաբարձր լեռն է Քենիան (5199 մ), Աֆրիկայում բարձրությամբ երկրրորդն է։ Մյուս բարձր լեռներն են՝ Աբերդերը, Մաուն, Էլգեյոն։ Քիչ չեն հրաբուխներով շրջապատված իջվածքները։ Ջրի պաշարները կազմում են երկրի տարածքի 2 %-ը։ Այնտեղ է գտնվում Վիկտորիա քաղցրահամ լիճը, որը մակերեսի մեծությամբ Աֆրիկայում առաջինն է, աշխարհում երկրորդը։

Քենիա անվանումն առաջացել է Կիկույու, Էմբու, Կամբա լեզուներով Քենիա լեռան անվանումից։ Հայերեն թարգմանած Քենիա նշանակում է «ջայլամների տարածք»։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբին համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ներկայիս նախագահն է Մվայի Կիբակին։

Բնական պայմանների և ռեսուրսների գնահատում

Ընդերքում կան հազվագյուտ մետաղների, բազմամետաղների և ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է։

Միջին տարեկան ջերմաստիճանները

Քաղաք Բարձրությունը (մ) Առավելագույնը (°C) Նվազագույնը (°C)
Մոմբասա առափնյա քաղաք 17 30.3 22.4
Նայրոբի մայրաքաղաք 1661 25.2 13.6
Էլդորետ 2085 23.6 9.5
Լոդվար հս. տափաստան 506 34.8 23.7
Մանդերա հս. տափաստան 506 34.8 25.7

Բնական զոնաներից ամենատարածվածն են սավաննաները։ Խոշոր գետերն են Տանան և Գալանան, իջվածքներում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, շատ են հատկապես առյուծները, հովազները, ռնգեղջյուրները, փղերը։ Ստեղծված են Ցավո, Մաունթ, Քենիա, Սիբիլոն, Մերու, Աբերդեր ազգային պարկերը, մի քանի ծովային ազգային պարկեր ու արգելոցներ, որոնք վայրի բնության պահպանության լավագույն վայրերից են։

Բնակչություն

Քենիայի բնակչության 22 %-ը կիկույու ժողովուրդն է, 14 %-ը լահյա, 13 %-ը լուո, 12 %-ը կալենյին, 11 %-ը կամբա, 6 %-ը կիսիի, 6 %-ը մերու, 15 %-ը այլ աֆրիկյան ժողովուրդներ, 1 %-ը եվրոպացիներ, ասիացիներ, արաբներ։ Պետական լեզուներն են անգլերենը և սվահիլին։ Կյանքի միջին տևողությունը 47-55 տարի է։

Քենիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներ

  1. Նայրոբի 3 138 295
  2. Մոմբասա 707 400
  3. Նակուրու 337 200
  4. Կիսումու 273 400
  5. Էլդորետ 249 100
  6. Մերու273 000
  7. Նյերի179 500
  8. Մաչակոս 140 900

Կրոնական կազմ

Քենիայի բնակչության ավելի քան 78 %-ը քրիստոնյա է։

  1. Բողոքականություն  45%
  2. Կաթոլիկություն  33%
  3. Իսլամ 10%
  4. Բնապաշտություն  10%
  5. Այլ կրոններ  2%

Տնտեսություն

Քենիան ՀՆԱ-ով Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում առաջինն է։ Քենիայի տնտեսության մեջ ամենազարգացած ճյուղն է սպասարկման ոլորտը, որը տալիս է երկրի ՀՆԱ-ի 62 %-ը, գյուղատնտեսությունը տալիս է ՀՆԱ-ի 22 %-ը, որով սակայն զբաղված է բնակչության աշխատուժի 75%։ Թույլ է զարգացած արդյունաբերությունը, որը տալիս է ՀՆԱ-ի 16 %-ը։ Բարձր զարգացած է զբոսաշրջությունը։

Տնտեսական հանրագումար Տարեկան աճը5.8% (2005)։ 2006 = 6.1%։ 2007 = 7.2% 1 անձի հաշվով$1,200 Գյուղատնտեսական արտադրանք թեյ, սուրճ, շաքարեղեգ, այգեգործական արտադրանք, ոլոռ, ցորեն, բրինձ, մեքսիկական ագավա, արքայախնձոր, քրիզանտեմներ, ձիթատու մթերքներ, միս և մսային արտադրանք, կաշի։

Արդյունաբերություն՝ նավթամթերք, ալյուր, ցեմենտ, գարեջուր, գազավորված, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեքստիլ արտադրանք, տրանսպորտային միջոցներ, թղթե արտադրանք։

Արտահանում$2.2 միլիարդթեյ, սուրճ, այգեգործական արտադրանք, նավթամթերք, ցեմենտ, քրիզանտեմներ, կալցիումական սոդա, մեքսիկական ագավա, կաշի, ալյուր։

Առաջատարները Ուգանդա, Միացյալ Թագավորություն, Տանզանիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, Պակիստան։ Ներկրում$3.2 միլիարդՄեքենաշինական արտադրանք, տրանսպորտային միջոցներ, հում նավթ, պողպատ, պլաստիկ հումք, նավթամթերք, դեղեր, թղթե արտադրանք, ցորեն։ Առաջատարները Միացյալ Թագավորություն, Ճապոնիա, ՀԱՀ, Գերմանիա, ԱՄԷ, Իտալիա, Հնդկաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա։

Մշակույթ

Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի քանդակազարդումը, կավե ամանների, դդումե անոթների, ծղոտե կողովների, ուլունքազարդերի պատրաստումը։

Սպորտ

Քենիայի սպորտը այնքան էլ զարգացած չէ։ Տարածված են կրիկետը, թենիսը, ֆուտբոլը, ռեգբին և բռնցքամարտը։ Սակայն Քենիան աշխարհին հայտնի է իր վազորդներով։ Քենիան ունեցել է օլիմպիական չեմպիոններ 800 մ, 1500 մ, 3000 մ, 5000 մ, 10000 մ մրցատարածություններում և մարաթոններում։

Քենիայի մարզիկներից հայտնի են Դևիդ Ռուդիշան, Կատերին Նդերեբան, Փոլ Թերգատը, Ջոն Նգունին։

Ծանոթագրություններ

Քենիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենիա» հոդվածին։

Tags:

Քենիա Ընդհանուր տեղեկություններ և աշխարհագրական դիրքՔենիա Բնական պայմանների և ռեսուրսների գնահատումՔենիա ԲնակչությունՔենիա Կրոնական կազմՔենիա ՏնտեսությունՔենիա ՄշակույթՔենիա ՍպորտՔենիա ԾանոթագրություններՔենիաԱրևելյան ԱֆրիկաՄեծ Բրիտանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դուբայի ԷմիրությունԵրեքնուկՄիացյալ ԹագավորությունՄատենադարանՆիդերլանդներՄարի ԱնտուանետՄուտացիաՊյութագորասՎբեթԹանաՂազախստանՄոմիկՄուշեղ ԳալշոյանԲաժանարարների աղյուսակՌոբերտ ԱբաջյանԱնասնաֆերմաՌոմանոս ՄելիքյանԲանկՀայրենական մեծ պատերազմՍերմՄարդու իրավունքներԿունիլինգուսՇեղանկյունԵրևանԵրվանդունիների թագավորությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԶուգահեռագիծԺամանակի պարագաՎանի հերոսամարտԱրման ԾառուկյանՄիրհավ (պատմվածք)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՄթնշաղի անուրջներԱղասի ԱյվազյանԳնարբուկՇառլ ԱզնավուրՄիակազմ նախադասություններԳրիգոր ԼուսավորիչԲարդ համադասական նախադասությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԹաջ ՄահալՄիքայել ՆալբանդյանԱրցախի ՀանրապետությունԱզատի ջրամբարՄամփրե արքանՈսկիԱմերիկաԱրյունՄերկուրի (մոլորակ)ԱրիստոտելՖրանսիաԱնսեռ բազմացումԵրկկենցաղներԼյարդՎիլհելմ ՍտեյնիցԴեղաբույսերՎարդգես ՍուրենյանցՀրանտ ՄաթևոսյանՄայիսյան հերոսամարտերԵրկրաշարժՀայոց ցեղասպանությունԱպրիլի 24Հայկ և ԲելՆյուտոնի օրենքներՓիղՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայաստանի ազգային հերոսՍիֆիլիսԱնգլերենԱվշային հանգույցների բորբոքումԹոքի քաղցկեղԲույսերի բազմացումՄակրոֆագերՕդնոկլասնիկիԵգիպտոսՀեքիաթՔրիստոնեության ընդունումը Հայաստանում🡆 More