Խարթումը (արաբ․՝ الخرطوم al-Kharṭūm) Սուդանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս գետերի միախառնման տեղում։ Այստեղից հոսում է Նեղոս գետը դեպի հյուսիս Եգիպտոսով մինչև Միջերկրական ծով։
Խարթում | |
---|---|
արաբ․՝ الخرطوم | |
Խարթումը գիշերով | |
Տեսակ | քաղաք, մայրաքաղաք և մեծ քաղաք |
Երկիր | Սուդան |
Վարչատարածք | Խարթում |
ԲԾՄ | 382 մետր |
Մակերես | 30 000 կմ² |
Ջրլիցի ափին | Նեղոս, Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս |
Օմդուրմանի, Հյուսիսային Խարթումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», ագլոմերացիա, մոտ 5 345 000 մարդ (2018)[։ Սպիտակ և Երկնագույն Նեղոսների միախառնման վայրում գետային նավահանգիստ է, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց։ Երկրի քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոնն է։ Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն։ Ունի օդանավակայան, համալսարան։ Խարթումում գտնվում է Սուդանի թանգարանը։
Խարթումը հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թվականներին։ 1830 թվականից՝ Սուդանի մայրաքաղաքը։ XIX դարի կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի առևտրային կարևոր կենտրոն։ 1881 - 1898 թվականների մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման։ Անգլիացիները՝ ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խարթումը դարձրել են Անգլո-Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը։ Առաջին (1914 - 1918) և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմներից (1939 - 1945) հետո Խարթումը Սուդանի ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից է եղել։
Անվանումն առաջացել է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման տեղում գոյացած այն հրվանդանի անունից, որտեղ 1820֊ական թվականներին հիմնադրվել է քաղաքը։ Այդ հրվանդանն անվանում էին Ռաս էլ֊Խարթում, որն արաբերեն նշանակում է «փղի կնճիթի ծայր», այսինքն՝ միջագետքի կնճիթաձև նեղացում։
Ըստ մի շարք ցուցանիշների՝ Խարթումն աշխարհի ամենաշոգ խոշոր քաղաքն է։ Խարթումին բնորոշ է արևադարձային անապատային կլիմա, սակայն աշխարհագրական ցածր լայնության պատճառով ամառվա և ձմեռվա միջև ջերմաստիճանային տատանումները համեմատաբար աննկատ են և կազմում են ընդամենը 12 °C, ամենացուրտ՝ հունվար և ամենատաք՝ հունիս ամիսների միջև։ Ի տարբերություն նմանատիպ կլիմա ունեցող այլ քաղաքների` Բաղդադ, Ֆինիքս, Էր Ռիադ, որոնց բնորոշ է ավելի զով տարվա եղանակ, երբ տապը բացակայում է։ Խարթումում նույնիսկ ձմռան ամիսներին միջին առավելագույն ջերմաստիճանը երբեք չի իջնում 30 °C-ից։ Խարթումի տարեկան միջին ջերմաստիճանը 37 °С է, աշխարհի ոչ մի այլ խոշոր քաղաք չունի այդպիսի բարձր տարեկան ցուցանիշ։
Խարթումի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39.7 (103.5) | 42.5 (108.5) | 45.2 (113.4) | 46.2 (115.2) | 46.8 (116.2) | 46.3 (115.3) | 44.5 (112.1) | 43.5 (110.3) | 44.0 (111.2) | 43.0 (109.4) | 41.0 (105.8) | 39.0 (102.2) | 46.8 (116.2) |
Միջին բարձր °C (°F) | 30.7 (87.3) | 32.6 (90.7) | 36.5 (97.7) | 40.4 (104.7) | 41.9 (107.4) | 41.3 (106.3) | 38.5 (101.3) | 37.6 (99.7) | 38.7 (101.7) | 39.3 (102.7) | 35.2 (95.4) | 31.7 (89.1) | 37.0 (98.6) |
Միջին օրական °C (°F) | 23.2 (73.8) | 25.0 (77) | 28.7 (83.7) | 31.9 (89.4) | 34.5 (94.1) | 34.3 (93.7) | 32.1 (89.8) | 31.5 (88.7) | 32.5 (90.5) | 32.4 (90.3) | 28.1 (82.6) | 24.5 (76.1) | 29.9 (85.8) |
Միջին ցածր °C (°F) | 15.6 (60.1) | 16.8 (62.2) | 20.3 (68.5) | 24.1 (75.4) | 27.3 (81.1) | 27.6 (81.7) | 26.2 (79.2) | 25.6 (78.1) | 26.3 (79.3) | 25.9 (78.6) | 21.0 (69.8) | 17.0 (62.6) | 22.8 (73) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 8.0 (46.4) | 8.6 (47.5) | 12.6 (54.7) | 12.7 (54.9) | 18.5 (65.3) | 20.2 (68.4) | 17.8 (64) | 18.0 (64.4) | 17.7 (63.9) | 17.5 (63.5) | 11.0 (51.8) | 6.2 (43.2) | 6.2 (43.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.1 (0.004) | 0.0 (0) | 3.9 (0.154) | 4.2 (0.165) | 29.6 (1.165) | 48.3 (1.902) | 26.7 (1.051) | 7.8 (0.307) | 0.7 (0.028) | 0.0 (0) | 121.3 (4.776) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 0.0 | 0.0 | 0.1 | 0.0 | 0.9 | 0.9 | 4.0 | 4.2 | 3.4 | 1.2 | 0.0 | 0.0 | 14.7 |
% խոնավություն | 27 | 22 | 17 | 16 | 19 | 28 | 43 | 49 | 40 | 28 | 27 | 30 | 29 |
Միջին ամսական արևային ժամ | 316.2 | 296.6 | 316.2 | 318.0 | 310.0 | 279.0 | 269.7 | 272.8 | 273.0 | 306.9 | 303.0 | 319.3 | 3580,7 |
Միջին օրական արևային ժամ | 10.2 | 10.5 | 10.2 | 10.6 | 10.0 | 9.3 | 8.7 | 8.8 | 8.1 | 9.9 | 10.1 | 10.3 | 9.8 |
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (NOAA) (էքստրեմալ ջերմաստիճաններ և խոնավություն 1961–1990) | |||||||||||||
Աղբյուր #2: Գերմանիայի օթերևութաբանական ծառայություն (միջին ամսական արևային ժամ, 1961-1990) |
Տարի | Բնակչություն | |
---|---|---|
Քաղաք | Ագլոմերացիա | |
1907 | 69, 349 | k. A. |
1956 | 93, 100 | 245, 800 |
1973 | 333, 906 | 748, 300 |
1983 | 476, 218 | 1, 340, 646 |
1993 | 947, 483 | 2, 919, 773 |
2007 Estimate | 2, 207, 794 | 8, 363, 915 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարթում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 43)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Խարթում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.