Կամպալա (անգլ.՝ և սվահիլի՝ Kampala), Ուգանդայի մայրաքաղաքը։ Տեղակայված է Վիկտորիա լճի հյուսիսային ափի մոտերքում։ Քաղաքը հիմնադրել է բրիտանացի գաղութաբնակ Ֆ.
Լուգարդը 1890 թ. որպես ամրակետ Կամպալա բլրին։ Կամպալան երկաթգծային ուղիների կենտրոն է։ Կամպալայից 35 կմ հեռավորության վրա է գտնվում միջազգային օդանավակայանը (Էնտեբե)։ Քաղաքում զարգացած են քիմիական, փայտամշակման, սննդային, տեքստիլ, մետաղամշակման և այլ արդյունաբերական ճյուղեր։ Քաղաքի տարածքում գործում են Ուգանդայի թանգարանը, Ազգային համալսարանը, ազգային թատրոնը, Նելսոն Մանդելայի անվան Ազգային մարզադաշտը։
Քաղաք | ||
---|---|---|
Կամպալա | ||
Kampala | ||
Երկիր | Ուգանդա | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Ներքին բաժանում | Makindye Division?, Rubaga Division?, Kawempe Division? և Nakawa Division? | |
Հիմնադրված է | 1890 թ. | |
Մակերես | 189 000 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 1155 մ | |
Բնակչություն | ▲1 680 600 մարդ (2019) | |
Ժամային գոտի | UTC+3, ամառը UTC+4 | |
Հեռախոսային կոդ | (+256) 041 | |
Պաշտոնական կայք | kcca.go.ug | |
| ||
Ենթադրում են, որ անվանումն առացացել է բանտու լեզուների իմպալա «այծքաղ» բառից (այն բլուրը, որի վրա գտնվում է քաղաքը, անցյալում եղել է որսավայր)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպալա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կամպալա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.