Պիոնե Սիստո: դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ

Պիոնե Սիստո (դան․՝ Pione Sisto, փետրվարի 4, 1995(1995-02-04), Կամպալա, Ուգանդա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտա Վիգոյի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում։

Պիոնե Սիստո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Պիոնե Սիստո
Pione Sisto
Պիոնե Սիստո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Սիստոն Սելտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pione Sisto Ifolo Emirmija
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Հարավային Սուդան Հարավային Սուդան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1995(1995-02-04) (29 տարեկան)
Ծննդավայր Կամպալա, Ուգանդա
Հասակ 171 սմ
Քաշ 64 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա Վիգո
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2010 Դանիա Տյորինգ
2010-2013 Դանիա Միդտյուլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Դանիա Միդտյուլան 89 (20)
2016-ներկա Իսպանիա Սելտա Վիգո 64 (7)
Ազգային հավաքական
2015-2016 Դանիա Դանիա Մ21 6 (4)
2015-ներկա Դանիա Դանիա 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Ակումբային կարիերա

Միդտյուլան

Սիստոն Միդտյուլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 29-ին՝ Դանիայի գավաթի Ռանդերսի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը Դանիայի առաջնությունում անցկացրեց դեկտեմբերի 2-ին՝ Սիլկեբորգի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հուլիսի 19-ին՝ Օրհուսի դեմ խաղում։ Սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Դյուրսլանդի դեմ խաղում Սիստոն դարձավ հետ-տրիկի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով։ 2014 թվականի մարտի 2-ին նա դուբլ ձևակերպեց Կոպենհագենի դեմ խաղում։ Օգոստոսի 4-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Ռանդերսի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Պանատինաիկոսի դեմ խաղում։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին Սիստոն դուբլի հեղինակ դարձավ Նորշելանի դեմ խաղում։ Դեկտեմբերին նա ճանաչվեց 2014 թվականի Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2014-15 մրցաշրջանում Միդտյուլանի հետ հաղթեց Դանիայի առաջնությունը։ 2015 թվականի հուլիսի 18-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Վիբորգի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 1-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում։ 2016 թվականի հուլիսի 24-ին՝ Նորշելանի դեմ խաղում դանիացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով։ Միդտյուլանի առաջին թիմի կազմում Սիստոն անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Սելտա Վիգո

2016 թվականի հուլիսի 31-ին Սիստոն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սելտա Վիգո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Լեգանեսի դեմ խաղում։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում։ Հոկտեմբերի 2-ին Սիստոն գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով։ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Էյբարի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սելտան հաղթեց 4-0 հաշվով։

Միջազգային կարիերա

Սիստոն ծնվել է Ուգանդայում Հարավային Սուդանցի ծնողներից, և թեև ամբողջ կյանքը ապրել էր Դանիայում, Դանիայի քաղաքացի չէր։ Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հույս հայտնեց, որ Սիստոն իրավասու կլինի հանդես գալ հավաքականի կազմում, և 2014 թվականի դեկտեմբերին նա ստացավ Դանիայի քաղաքացիություն, ինչից հետո միանգամից հայտավորվեց Դանիայի Մ21 հավաքական ոչ պաշտոնական խաղի համար։ Նա դեռևս իրավասու չէր ներկայացնել Դանիան պաշտոնական խաղում ՖԻՖԱ-ի կարգավորումների պատճառով։ 2015 թվականի հունվարի 23-ին Սիստոն իր դեբյուտը նշեց Դանիայի Մ21 հավաքականի կազմում՝ ռումինական ֆուտբոլային ակումբ Դինամո Բուխարեստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով հետ-տրիկի հեղինակ։

2015 թվականի մայիսի 20-ին Սիստոն առաջին անգամ հրավիրվեց Դանիայի ազգային հավաքական՝ Սերբիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2015 թվականի հունիսին նա Դանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Նա գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Այնուամենայնիվ, Դանիան դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից՝ հունիսի 27-ին 4-1 հաշվով պարտվելով Շվեդիային։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Սիստոն նշեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Ալբանիայի դեմ խաղում։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում Սիստոն խփեց 2018 թվականի մարտի 22-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում։

2018 թվականի մայիսին Սիստոն ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Նա թիմի մեկնարկային կազմում սկսեց խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները՝ օգնելով Դանիային 2-րդ տեղով հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միդտյուլան 2012–13 Դանիայի Սուպերլիգա 9 0 1 0 0 0 10 0
2013–14 27 6 2 3 0 0 29 9
2014–15 22 8 0 0 2 0 24 8
2015–16 29 4 0 0 13 4 42 8
2016–17 2 2 0 0 5 4 7 6
Ընդհանուր 89 20 3 3 20 8 112 31
Սելտա Վիգո 2016–17 Լա Լիգա 30 3 6 1 13 2 49 6
2017–18 34 4 2 1 36 5
Ընդհանուր 64 7 8 2 13 2 85 11
Կարիերայի ընդհանուր 153 27 11 5 33 10 197 42

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 2 0
2017 6 0
2018 7 1
Ընդհանուր 17 1

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 22, 2018 Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա Պիոնե Սիստո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Պանամա 1–0 1–0 Ընկերական խաղ

Նվաճումներ

Ակումբային

Միդտյուլան

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պիոնե Սիստո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոնե Սիստո» հոդվածին։

Tags:

Պիոնե Սիստո Ակումբային կարիերաՊիոնե Սիստո Միջազգային կարիերաՊիոնե Սիստո Կարիերայի վիճակագրությունՊիոնե Սիստո ՆվաճումներՊիոնե Սիստո ԾանոթագրություններՊիոնե Սիստո Արտաքին հղումներՊիոնե Սիստո1995Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականԴանիերենԿամպալաՀարձակվող (ֆուտբոլ)ՈւգանդաՍելտա ՎիգոՓետրվարի 4

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արեգակնային համակարգՆեպտունԿրոնապետությունՀամբիկ ՍասունյանԳոյական անունԴերենիկ ԴեմիրճյանԿոկորդաբորբՎարկՀնդկական օվկիանոսԿաթոլիկ եկեղեցիԱրյան խումբՉարլզ ԴարվինԱռողջ ապրելակերպԿանոնավոր եռանկյունՄարդ բանականԼյարդՄիսաք ՄեծարենցՎարդան Ղուկասյան (Դոգ)Համբարձում (տոն)ԱռակԻնքնաթիռՊարբերական հիվանդությունԶապել ԵսայանՀեկտարՎարդԽոնարհ աղջիկԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԻրավունքՀոգնակի թիվHTMLԵզդիներՀովհաննես ԹումանյանՇունՓսորիազԲաթումի պայմանագիրՀայաստանի անկախության հռչակագիրՄիքելանջելոՀռոմեական դիցարանի աստվածների ցանկՍամուրայՄայիսի 1 (տոն)Խոսքի մասերՌուսական կայսրությունԱրաքսՀիմքերԱստղադիտակՏուֆԳիտական ոճԳարեգին ՆժդեհՕքեյՀայկական ճարտարապետությունԵրազահանԱրցախի պատմությունԵռանկյան մակերեսԳոշավանքԱյրին (նորավեպ)ԴերանունՀականիշՊատվի համար (դրամա)Բացականչական նշանԶինվորական կոչումներԿալցիումՋաննի ՌոդարիՖաթիմա ԶահրաԽենթըԿոնքի բորբոքային հիվանդությունԼևոն ԱրոնյանՓորլուծությունՀոգեբանական սթրեսԴանիել ՎարուժանՀայաստանԱտոմԹմրամիջոցՎազգեն ՍարգսյանՀասարակությունԱրյունՄարսողական համակարգԳնդացիրՀայկական հարց🡆 More