Ֆիֆա

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, (ֆրանսերեն Fédération Internationale de Football Association) կամ կրճատ (FIFA) միջազգային սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը և լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցումները, այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1930 թվականից և Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1991 թվականից։

ՖԻՖԱ
Изображение логотипа
Տեսակmetaorganization?, ֆուտբոլային ֆեդերացիա, Սպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն
ԵրկիրՖիֆա Շվեյցարիա
ՀապավումFIFA, فيفا, ФИФА, 国际足联 և FIFA
ԿարգախոսFor the Game. For the World.
Հիմնադրվածմայիսի 21, 1904
Գլխադասային գրասենյակՑյուրիխ, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն
Գլխավոր քարտուղարՋաննի Ինֆանտինո
Պարգևներ
Կայքfifa.com(անգլ.)

ՖԻՖԱ-ն հիմնադրվել է 1904 թվականին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիաների կողմից։ Գլխամասը գտնվում է Ցյուրիխում։ Ներկայումս ՖԻՖԱ-ի անդամ են 211 ասոցիացիա։ Անդամ երկները պարտավոր են նաև լինել վեց տարածքային կոնֆեդերացիաների անդամ, որոնք ներկայացնում են Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի, Օկեանիան և Հարավային Ամերիկան։

ՖԻՖԱ-ին չի վերահսկում ֆուտբոլի կանոնները (այն իրականացնում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը), այն կազմակերպում է մրցույթները և վերահսկում է նրանց անցկացումը, որից ստանում է հասույթ նրանց հովանավորների կողմից։ 2013 թվականին ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը` 72 միլիոն և ունի 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար պահուստներ։

Շատ լրագրողական նյութերում ՖԻՖԱ-ի գործունեությունը կապել են կոռուպցիայի հետ, երբ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը կազմակերպեց 2018 և 2022 թվականների Աշխարհի գավաթների վայրի ընտրությունները։ Այս բացահայտումներից հետո 2015 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարությունից ինը և հինգ այլ պաշտոնյա ձերբակալվեցին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կոռուպցիայի մեղադրանքով։

Ֆիֆա
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Պատմություն

Միջազգային հանդիպումների աճը 20-րդ դարի սկզբին ֆուտբոլային եզակի կառավարող մարմնի պահանջ առաջացրեց։ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց Փարիզում 1904 թվականի մայիսի 21-ին։ Ֆրանսիական անվանումը օգտագործվում է նաև ոչ ֆրանսախոս երկրներում։ ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան (ներկայացնում էր Ռեալ Մադրիդը, քանի որ ֆեդերացիան հիմնադրվել է 1913 թվականին), Շվեդիան և Շվեյցարիան։ Նաև նույն օրը Գերմանիայի ֆեդերացիան հայտարարեց իր պատրաստակամության մասին հեռագրի միջոցով։

ՖԻՖԱ-ի առաջին նախագահն է եղել Ռոբեր Գերենը։ Գերենին 1906 թվականին փոխարինեց Դենիել Վուլֆոլը Անգլիայից, ով Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի անդամ էր։ ՖԻՖԱ կազմակերպած առաջին մրցույթը 1908 թվականի օլիմպիական խաղերն էին Լոնդոնում, որն ավելի հաջող էր քան դրան նախորդած մրցությունները։

ՖԻՖԱ-ի անդամակցությունը ընդարձակվեց Եվրոպայից դուրս և կազմակերպությանը միացան Հարավաֆրիկյան հանրապետությունը 1909 թվականին, Արգենտինան 1912 թվականին, Կանադան և Չիլին 1913 թվականին և Միացյալ Նահանգները 1914 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ ֆուտբոլիստներ ուղարկվեցին պատերազմ և միջազգային հանդիպումները մի քանի անգամ քչացան, ինչի պատճառով կազմակերպության գոյությունը հարցականի տակ էր։ Հետպատերազմական շրջանում, Վուլֆոլի մահից հետո կազմակերպությունը գլխավորեց Կառլ Հիրշմանը։ Գոյության հարցը լուծվեց, սակայն Տնային ազգերի (Միացյալ Թագավորության) դուրս գալը մեծ հարված հասցրեց կազմակերպության։ Նրանք չէին ցանկանում ընդգրկվել իրենց թշնամի երկրների հետ նույն կազմակերպությունում։ Ավելի ուշ Տնային ազգերը վերականգնեցին իրենց անդամակցությունը։

ՖԻՖԱ-ի հավաքածուն ցուցադրված է Ֆուտբոլի ազգային թանգարանում, որը գտնվում է Անգլիայի Մանչեստր քաղաքում։ Ֆուտբալի առաջին առաջնությունը տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թվականին։

Նախագահներ

Կոնֆեդերացիաներ

ՖԻՖԱ-ի կապված 6 կոնֆեդերացիաները հետևյալն են՝

  • Ասիա - Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (AFC)
  • Աֆրիկա - Աֆրիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (CAF)
  • Եվրոպա - Եվրոպայի Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միություն (UEFA)
  • Հարավ Ամերիկա - Հարավային Ամերիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (CONMEBOL)
  • Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան - ԿՈՆԿԱԿԱՖ (CONCACAF)
  • Օվկիանիա - Օկիանիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (OFC)

Ծանոթագրություններ

Tags:

Ֆիֆա ՊատմությունՖիֆա ՆախագահներՖիֆա ԿոնֆեդերացիաներՖիֆա ԾանոթագրություններՖիֆաԼողափնյա ֆուտբոլՖուտբոլՖուտբոլի աշխարհի առաջնությունՖուտզալՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կառլես ՊուչդեմոնԱլեքսանդր ՄակեդոնացիԼիոնել ՄեսսիՍեղան (երկրաչափություն)Գևորգ Զ ՆորնախիջևանցիԴատաԼեքսՄԻԱՎՎիտամին CՄովսես ԽորենացիՓղերՃապոնիաՇաքիի ջրվեժԵրվանդ ՔոչարՄամուլՄարդու աչքԿոմիտասՀայաստանի առաջին բաժանումՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄիզոպրոստոլԲուլինգԿարմիր գիրքԿցորդՄաչու ՊիկչուԲուրգ (երկրաչափություն)Արյան ճնշումՄարքեթինգԱդրբեջանԱվստրալիաՀովհաննես ԲաղրամյանԼեհաստանՎարազդատ ԼալայանԵրազԻրանՔրիստոնեությունՍինգապուրԵզնիկ ԿողբացիՀին ՀունաստանԿրծքավանդակի ցավԿռունկներՓավստոս ԲուզանդՃարտարապետությունՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍասնա ծռերՈւսուցման մեթոդներՀամախառն ներքին արդյունքՊեպտիկ խոցԹաթուլ ԿրպեյանԱրյունՎիտամինԹոմաս ԷդիսոնԲարորակ ուռուցքներԷկոլոգիաՌևմատոիդ արթրիտՄարդու պապիլոմավիրուսԲագրատունիների թագավորությունՍան Ստեֆանոյի պայմանագիրԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրեգակնային համակարգԲաժանարարների աղյուսակԿարմրուկՀակոբ ՊարոնյանՀայրենիք (հասկացություն)Երկրորդ համաշխարհային պատերազմՓայծաղՂարաքիլիսայի ճակատամարտԵրկրաշարժՀիպերթիրեոզՆիկոլ ԱղբալյանՀաշվապահական հաշվառումԱրտարգանդային հղիությունԿատարՎանի թագավորությունՀունաստանՎիրուսներՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՆիկոլ ՓաշինյանԱշոտ Բ ԵրկաթԳեղարքունիքի մարզ🡆 More