Նելսոն Մանդելա

Նելսոն Մանդելա (կոսա՝ Nelson Rolihlahla Mandela, , հուլիսի 18, 1918(1918-07-18), Մֆեզո, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն - դեկտեմբերի 5, 2013(2013-12-05), Հոութոն Իսթեյտ, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993)։

Նելսոն Մանդելա
կոսա՝ Nelson Rolihlahla Mandela
Նելսոն Մանդելա
Դրոշ
Դրոշ
(9-րդ) ՀԱՀ նախագահ
Դրոշ
Դրոշ
մայիսի 14, 1994 - հունիսի 14, 1999
Փոխնախագահ Տաբո Մբեկի
Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկ
Նախորդող Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկ
Հաջորդող Տաբո Մբեկի
(18-րդ) Անջատման շարժման գլխավոր քարտուղար
սեպտեմբերի 3, 1998 - հունիսի 14, 1999
Նախորդող Անդրես Պաստրանա Արանգո
Հաջորդող Տաբո Մբեկի
(10-րդ) Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահ
հուլիսի 5, 1991 - դեկտեմբերի 17, 1997
Նախորդող Օլիվեր Տամբո
Հաջորդող Տաբո Մբեկի
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Ուիտուոտերստրանդի համալսարան, Ֆորթ Հերի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան, քաղաքական ակտիվիստ, Քաղաքական բանտարկյալ և սցենարիստ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հուլիսի 18, 1918(1918-07-18)[…]
Ծննդավայր Մֆեզո, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն[…]
Վախճանի օր դեկտեմբերի 5, 2013(2013-12-05)[…] (95 տարեկան)
Վախճանի վայր Հոութոն Իսթեյտ, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ
Թաղված Ցգունու
Քաղաքացիություն Նելսոն Մանդելա ՀԱՀ
Ի ծնե անուն կոսա՝ Rolihllahla Mandela
Հայր Գադլա Հենրի Մֆականիյսուա
Մայր Նոսեկենի Ֆաննի
Ամուսին Ւվելին Մանդելա, Վիննի Մանդելա և Գրասա Մաշել
Զավակներ Մակգաթո Մանդելա, Մակազիվե Մանդելա, Զենարի Մանդելա-Դլամինի, Թեմբեկլի Մանդելա և Զինձի Մանդելա
 
Կայք՝ nelsonmandela.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան Էլիզաբեթ II թագուհու ոսկե հոբելյանի մեդալ «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան Բարեկամության շքանշան Լենինի շքանշան

Platinum Order of Mapungubwe?

ոսկե Օլիմպիական շքանշան Bailiff Grand Cross of the Order of Saint John Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան Պակիստանի շքանշան Գանայի Աստղի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան «Ստարա պլանինա» շքանշան Խոսե Մարտի շքանշան Պլայա Խիրոն շքանշան Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Ազատության նախագահական շքանշան Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Ազատության շքանշանի Մեծ խաչ Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա Նեղոսի շքանշան Ացտեկյան արծվի շքանշանի Մեծ խաչ Order of Eduardo Mondlane, 1st class Grandmaster of the Order of Good Hope Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն Բհարատ Ռատնա Ճամայկայի շքանշան Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ

Ջավահարլալ Ներույի պարգև

Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ

Ludovic-Trarieux International Human Rights Prize?

Սախարովի մրցանակ

Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում

Բարեկամության շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

honorary degree from Spelman College?

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար

Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր

Խաղաղության Նոբելյան մրցանակ[…]

Ֆուլբրայթի մրցանակ

Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան

Բրունո Կրայսկու պարգև

պատվավոր կանադական քաղաքացիություն

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

Արթուր Աշի Արիության մրցանակ

ալ-Կադդաֆիի միջազգային մրցանակ մարդու իրավունքների համար

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Ahimsa Award?

«Դելտա» մրցանակ՝ համաշխարհային փոխըմբռնման համար

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

Վաստակի շքանշան Isitwalandwe Medal Ժպիտի շքանշան Ագոստինյո Նետոյի շքանշան

Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր

Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր

Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր

Պրետորիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Հովարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Alan Paton Award?

Honorary Companion of the Order of Canada?

Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր

Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից

Գանդիի անվան խաղաղության մրցանակ

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Order of the Lion

Կարոլինյան համալսարանի պատվավոր դոկտոր

Ջուզեպե Մոտայի մեդալ

Խղճի դեսպան մրցանակ

Mo Ibrahim Prize for Achievement in African Leadership?

Լաս Պալմաս-դե-Գրան-Կանարիա համալսարանի պատվավոր դոկտոր

և

Փարիզի պատվավոր քաղաքացի

2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության սկզբում՝ 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։

Վաղ տարիներ և երիտասարդություն

Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թվականի հուլիսի 18-ին Ումտատա քաղաքից ոչ հեռու գտնվող Կումվեզո գյուղում։ Նրա ընտանիքը պատկանում է տեմբու տոհմի կրտսեր ճյուղին (կոսա ենթաէթնիկ խումբ, թարգմանաբար նշանակում է «անախորժություն»), ով այդ ժամանակում կառավարում էր ՀԱՀԱրևելյան Կապ նահանգի Տրանսկեյ շրջանը։ Մայրը արմատներով կոսա խմբին է պատկանում։ Մանդելայի ապուպապը (հոր կողմից)՝ Նգուբենգցուկան, Տեմբուի առաջնորդն էր։ Նրա տղաներից մեկը՝ Մանդելան, Նելսոն Մանդելայի պապն էր, որտեղից էլ գալիս էր նրա ազգանունը։

Նելսոն Մանդելա 
Նելսոն Մանդելան 1937 թվականին

Մանդելայի հայրը՝ Գադլա Հենրի Մփականիսուան, Կումվեզո գյուղի առաջնորդն էր։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 1915 թվականին, այն բանից հետո, երբ նախորդ առաջնորդը, կառավարող ոչ սևամորթ դատավորի կողմից, մեղադրվեց կաշառակերության մեջ և հեռացվեց պաշտոնից, սակայն Մանդելային տեղեկացրին, որ նախորդին հեռացրել են իշխանության անհիմն պահանջներին չենթարկվելու համար։ Այդուհանդերձ գաղութային իշխանությունների հետ հարաբերությունների վատթարացումից հետո Մանդելային ազատեցին իր պաշտոնից, և նա ստիպված եղավ ընտանիքի հետ միասին տեղափոխվել Քունու՝ մնալով Տեմբուի գաղտնի խորհրդի կազմում անդամ։

Մանդելայի հայրն ուներ չորս կին, ովքեր իրեն պարգևել էին տասներեք զավակ (4 տղա, 9 աղջիկ) և Մանդելան Գադլայի երրորդ կնոջ՝ Մոնգապի Նոսեկենիի զավակն էր, և նրան անվանում էին Ռոլիհլահլա (խոշերենից թարգմանաբար նշանակում է «ծառի ճյուղ պոկող» կամ խոսակցականում՝ «ծառ մագլցող»)։ Ռոլիհլահլա Մանդելան առաջինն էր ընտանիքում, ով դպրոց գնաց։ Հենց այնտեղ էլ ուսուցչուհին տվեց նրան անգլիական անուն՝ «Նելսոն»։ Մանդելան հիշում էր.

Նելսոն Մանդելա  Դպրոցում առաջին օրն ուսուցչուհի Տիկին Մդինգանեն բոլոր աշակերտներին տվեց անգլիական անուններ։ Այդ ժամանակ դա ավանդույթ էր աֆրիկացիների շրջանում, և, անկասկած, կրթության մեջ առկա էր բրիտանական ձեռագիրը։
-
Նելսոն Մանդելա 

Մանդելան ինը տարեկան էր, երբ տուբերկուլիոզից մահացավ հայրը, և նրա խնամակալ դարձավ Ջոնգինտաբան։ Երիտասարդ հասակում Նելսոնը հաճախում էր խնամակալի տանից ոչ հեռու գտնվող մեթոդաբանության հիմնական դպրոց։ Տասնվեց տարեկան հասակում, ըստ Տեմբուի ավանդույթների, նա հաղթահարեց «հարության» արարողակարգը։ Ավելի ուշ նա ուսում ստացավ Կլարկբերի գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, երեք տարվա փոխարեն, նա երկու տարում ստացավ միջնակարգ կրթության հավաստագիր (անգլ.՝ Junior Certificate1937 թվականին Նելսոնը, որպես Գաղտնի ժողովում իր հոր՝ Գադլայի ժառանգորդ, տեղափոխվեց Պորտ Բոֆորտ, որտեղ էլ ընդունվեց այն մեթոդիստական քոլեջներից մեկը, որը նախկինում ավարտել էին Տեմբու գերդաստանի իշխող անդամների մեծամասնությունը։ Տասնինը տարեկանում ազատ ժամանակ մարզվում էր բոքսով և վազքով։

1939 թվականին նա ընդուվեց Ֆորտ Հերի համալսարանի (այն ժամանակների միակ համալսարանը, ուր կարող էին հաճախել սևամորթ, հնդկացիական ու խառը ծագում ունեցող բնակչները) հումանիտար գիտությունների բակալավրիատ։ Համալսարանում Մանդելան ծանոթացավ Օլիվեր Տամբոյի հետ, որն էլ դարձավ նրա հետագա կյանքի ընկերն ու կոլեգան։ Բացի դրանից Նելսոնը բարեկամական հարաբերություններ հաստատեց իր զարմիկ Կայզեր Մատանզիմայի հետ, ով Ջոնգինտաբիի որդին և ժառանգորդն էր։

Սակայն Մատանզիման, իշխանության գալուց հետո, աջակցեց Բանտուստանի քաղաքականությանը, ինչն էլ նրա և Մանդելայի միջև լուրջ տարաձայնություններ առաջացրեց։ Առաջին ուսումնական տարվա ավարտին Մանդելան մասնակցեց Գործադիր խորհրդի ուսանողների կազմակերպած բոյկոտին՝ ընդդեմ համալսարանի ղեկավարության վարած քաղաքականությանը։ Չնայած ղեկավարության ներկայացրած վերջնագրին՝ զբաղեցնել Խորհրդում ուսանողական ներկայացուցչի դիրքը, Նելսոնը հայտնեց իր անհամաձայնությունը ընտրությունների արդյունքի մասին և որոշեց հեռանալ Ֆորտ Հերից։

Համալսարանից հեռանալուց հետո Մանդելան իր խնամակալին հայտնեց իր առաջիկա կայանալիք ամուսնության մասին։ Դժգոհ լինելով իրադարձությունների շրջադարձներից՝ 1941 թվականին Մանդելան, իր զարմիկի հետ միասին, որոշեց փախչել Յոհանեսբուրգ, որտեղ նա աշխատանքի էր անցել տեղական ոսկու արդյունահանման հանքերից մեկում։ Սակայն, երբ նրա պետը տեղեկանալով Նելսոնի՝ խնամակալից փախչելու մասին, ազատեց նրան աշխատանքից։ Յոհանեսբուրգի արվարձաններում տեղավորվելուց հետո Մանդելան, այնուամենայնիվ, կապ հաստատեց իր խնամակալի հետ և հայտնեց, որ զղջում է իր արարքի համար։ Հետագայում նրան հաջողվեց ստանալ ոչ միայն խնամակալի համաձայնությունը, այլև ֆինանսական օգնություն՝ ուսումը շարունակելու համար։ Որոշ ժամանակ անց Նելսոն Մանդելան տեղավորվեց մի իրավաբանական ֆիրմա՝ որպես ստաժոր-գործավար՝ ի շնորհիվ իր ընկերոջ և դաստիարակի՝ Ուոլթեր Սիսուլուի, ում հետ հանդիպել էր Յոհանեսբուրգում։

Աշխատանքի ընթացքում Մանդելային, հեռակա կարգով, 1942 թվականին հաջողվեց ստանալ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ՀԱՀ համալսարանում, ապա 1943 թվականին նա սկսեց ուսումնասիրել օրենքը Վատվատերսրանդի համալսարանում։ Այնտեղ նա ծանոթացավ հետագայում ռասայական խտրականության դեմ պայքարող այնպիսի զինյալների հետ, ինչպիսիք էին Ջո Սլովոն ու Հարրի Շվարցը (հետագայում Մանդելայի կառավարութայն տարիներին, Ջոն դարձավ Բնակարանային շինարարության նախարար, իսկ Հարրին՝ ԱՄՆ-ում ՀԱՀ դեսպան)։

Հարավային Աֆրիկայի նախագահությունը `1994-99

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին ակտը պաշտոնապես ընտրեց Մանդելային որպես Հարավային Աֆրիկայի առաջին սևմորթ գործադիր տնօրեն։ Նրա երդմնակալությունը տեղի է ունեցել Պրետորիայում, 1994 թ. Մայիսի 10-ին։ Միջոցառմանը ներկա էին չորս հազար հյուրեր, ներառյալ աշխարհագրական և գաղափարախոսական ծագման լայն շրջանակի համաշխարհային առաջնորդներ։

76 տարեկանում նա տարբեր հիվանդություններ էր կրում, և թեև շարունակում էր էներգիայով աշխատել, սակայն զգացվում էր, որ նա մեկուսացած և միայնակ է։ Նա հաճախակի է հյուրընկալում էր հայտնի մարդկանց, ինչպիսիք էին Մայքլ Ջեքսոնը, Ուոոպի Գոլդբերգը և Spice Girls- ը և ընկերակցում են ծայրահեղ հարուստ գործարարներին, ինչպես Անգլիացի Հարրի Օփենհայմերին, ինչպես նաև թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Չնայած իր հարուստ շրջապատին, Մանդելան ապրել է շատ պարզ, նվիրաբերելով իր R 552,000 տարեկան եկամտի երրորդ մասը Նելսոն Մանդելայի մանկական հիմնադրամին, որը հիմնադրվել է 1995 թվականին։

1994 թ. Դեկտեմբերին Մանդելան հրապարակեց «Long Walk to Freedom» - ը, ինքնագրաքննությունը, որը հիմնված էր բանտում գրված մի ձեռագրի վրա, որն ամփոփեց ամերիկացի լրագրող Ռիչարդ Ստենգելի հետ հարցազրույցների միջոցով։ 1994-ի վերջին նա մասնակցել է Bloemfontein- ում ՀԱԿ-ի 49-րդ համաժողովին, որին ընտրվել է ավելի ռազմատենչ ազգային գործիչ, այդ թվում `Վիննի Մանդելան, Նելսոնը նախաձեռնում էր ամուսնալուծության վարույթ 1995 թվականի օգոստոսին։ 1995 թ.-ից Նա շփվում է Մոզմբիկյան քաղաքական ակտիվիստ Գրաչա Մաքհելի հետ, ով 27 տարի իրենից տարիքով փոքր էր և նախկին նախագահ Սամորա Մահարլի այրին էր։ Նրանք նախ հանդիպել էին 1990 թ. Հուլիսին, երբ նա դեռ սգում էր, բայց նրանց բարեկամությունը դարձավ գործընկերություն, և Մաքհելը նրան ուղեկցում էր բազմաթիվ արտասահմանյան այցելությունների ժամանակ։ Նա հրաժարվեց Մանդելայի առաջին ամուսնության առաջարկից `ցանկանալով պահպանել որոշակի անկախություն և ժամանակ տրամադրել Մոզամբիկի և Յոհանեսբուրգի բաժանման միջև։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նելսոն Մանդելա 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նելսոն Մանդելա հոդվածին
Նելսոն Մանդելա Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Մանդելա» հոդվածին։
Նելսոն Մանդելա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Մանդելա» հոդվածին։

Tags:

191819932013d:Q1020378d:Q2346838d:Q5912944d:Q8023ԳաուտենգԴեկտեմբերի 5Կապի նահանգԿոսա (լեզու)Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավաֆրիկյան ՄիությունՀուլիսի 18Միջազգային հնչյունական այբուբենՆոբելյան մրցանակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փառնավազ I (Վիրքի արքա)Լյուդվիգ վան ԲեթհովենԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀեքիաթՏրանսպորտԿանաչ դաշտը (պատմվածք)Դեր ԶորԱրշավիր ՇիրակյանՀայկ և ԲելԱրյան ընդհանուր հետազոտությունԱդանայի կոտորածՄոմիկՄյունխհաուզենի արկածներըԱդոլֆ ՀիտլերՀարադրությունՋրի աղտոտումԽրիմյան ՀայրիկԲույսերԳևորգ ԷմինԲեհաեդդին ՇաքիրՍարդարապատի հերոսամարտՀովհաննես ՇիրազՋեմալ փաշաԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՄակերեսՈւսուցման մեթոդներ և հնարներՄակբայԱրիստոտելԱլեքսանդր ՍպենդիարյանԵրազահանԱնգլերենԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍաղմոսավանքՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Հայաստանի բուհերի ցանկՈրոտանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրտաշես Ա ԲարեպաշտԲնությունԴեղաբույսերՅոհաննես ԼեփսիուսԺենգյալով հաց1915 (ֆիլմ)Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Մակարիոս IIIԼևոն ԱրոնյանՄիզուղիների ինֆեկցիաներՇունՀաղորդակցային գործընթացՀայաստանԹռչուններԿարմրուկԱրյան ճնշումՎահագն ԴավթյանՇառլոտ լը ԲոնՄիակազմ նախադասություններՌուսական կայսրությունԵղնջացանՄարդու ատամՈրոտանի կիրճԿենդանակերպՀայոց լեզվի պատմությունՄարդու պապիլոմավիրուսՄիություն և առաջադիմությունԾիծեռնակաբերդի բլուրՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հայ ֆիդայիներԱրաքսՆեղոսԴաշտանային ցիկլԲյուզանդական կայսրությունԱրամ (ֆիլմ)Ռեջեփ Թայիփ ԷրդողանՀայկական մանրանկարչությունԵրիտասարդ թուրքերԴլե ՅամանԱռասպել🡆 More