Մեթոդիզմ

Մեթոդիզմ (անգլ.՝ Methodism, պաշտոնապես՝ մեթոդիստական եկեղեցի), քրիստոնեական բողոքականության դրսևորումներից մեկը, որը գլխավորապես տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։ Ծագել է XVIII դարում՝ առանձնանալով անգլիկան եկեղեցուց։ Հիմնական սկզբունքն է՝ հետևողականորեն և մեթոդաբար պահպանել ավետարանական պատվիրանները։ Մեթոդիստները քարոզում են կրոնական հեզություն ու խոնարհություն։ Մեթոդիստական համայնքները պաշտամունքային դրսևորումներում կիրառում են ծիսական-արարողակարգային զանազան ձևեր՝ սկսած անգլիկան եկեղեցուց ժառանգած, այսպես կոչված՝ բարձր ձևերից և վերջացրած բողոքականությանը բնորոշ հասարակ ծիսակարգով, որն անտեսում է պատարագի մատուցման ավանդական պահանջները։

Մեթոդիզմ
Հիմնական տվյալներ
ՏեսակChristian denominational family?
Դավանանքքրիստոնեություն
ՀիմնադիրՋոն Ուեսլի
Մեթոդիզմ Methodism Վիքիպահեստում
Մեթոդիզմ
Ջոն Ուեսլի
Մեթոդիզմ
Ջորջ Ուայթֆիլդ

Մեթոդիզմն անգլիկան եկեղեցու ծոցում առաջ է եկել 1720-ական թվականներին, Օքսֆորդում, առանձնացված դավանանք դարձել 18-րդ դարի վերջերին։ Հիմնադիրներն էին Ջոն Ուեսլին (1703—1791) և Ջորջ Ուայթֆիլդը (1714—1770): Նոր դավանանքի կայացման գործում կարևոր դեր է խաղացել նար կոմսուհի Սելինա Հաստինգսը (1707—1791): Միսիոներների եռանդուն ջանքերի շնորհիվ մեթոդիզմը լայնորեն սփռվել է Բրիտանական կայսրությունում, ԱՄՆ-ում և այլուր։

Մեթոդիստական դավանանքի հետևորդների թվաքանակը ներկայումս ամբողջ աշխարհում հասել է մոտավորապես 80 միլիոնի, ընդ որում՝ նրանք սփռված են 130 երկրում։ Մեթոդիստական ամենամեծ կազմակերպությունը ԱՄՆ-ի Միավորյալ մեթոդիստական եկեղեցին է՝ 7,5 միլիոնից ավելի հավատացյալներով։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Մեթոդիզմ 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տես՝ մեթոդիզմ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Մեթոդիզմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթոդիզմ» հոդվածին։

Tags:

18-րդ դարԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱնգլիկան եկեղեցիԱվետարանԲողոքականությունՄիացյալ ԹագավորությունՊատարագ (եկեղեցական)Քրիստոնեություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾիծեռնակներԹութքԿունիլինգուսՔանդակագործությունՀայկական դիցաբանությունԻբուպրոֆենԲնության պահպանությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱտոպիկ մաշկաբորբՄհեր ՄկրտչյանԶվարթնոցի տաճարԷրիթրոցիտներԿրիպտոարժույթԳլանԻսրայել ՕրիՏավուշի մարզՊարույր ՍևակՀայրենիք (հասկացություն)Շաքարային դիաբետԱկսել ԲակունցՌուսաստանՊարագաներՎիքիպեդիաԼուսանԽաչքարԹոնդրակյաններԱրհեստական բանականությունՓղերՊարզ նախադասությունՄարքեթինգՍպիտակ ձին (պատմվածք)ՎահանագեղձԱռաքյալը (Մուրացան)ՈւրցԷկոլոգիական գործոններՀավասարասրուն սեղանԱծանցՄանկական և պատանեկան հանրագիտարաններԻմ անունն Արամ էԴաշտանՍմբատաբերդՀամացանցԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԿարմրուկԲացահայտիչԿատուներՌուդոլֆ Էրիխ ՌասպեԼուսինԳետԲադերԹուրք-հայկական պատերազմ (1920)Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՍիրտՄխիթար ՍպարապետՎինսենթ վան ԳոգԱծխաջուրԱրամ ԱԱրեգակնային համակարգԺառանգական հիվանդություններՀունաստանԴերբայական դարձվածՀավերժության հայկական նշանՆիկոլ ՓաշինյանՖաշիզմԱզատի ջրամբարԲնական թիվԱրցախյան շարժումՆշիկաբորբՀիսուսի ծնունդՀակոբ ՊարոնյանՀեշտոցի սնկային վարակԹոմաս ԷդիսոնՅուպիտեր (մոլորակ)ՇնչառությունԽոնարհումՄանրանկարչությունԵրիցուկ🡆 More