Արևելյան Կապ: նահանգ ՀԱՀ-ում

Արևելյան Կապ (անգլ.՝ Eastern Cape, աֆրիկաանս՝ Oos-Kaap, կոսա՝ Mpuma-Koloni), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից մեկը։ Ստեղծվել է 1994 թվականին նախկին Կապի նահանգից, ինչպես նաև իբր անկախ Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններից։ Այս նահանգը կոսա ժողովրդի հիմնական տարածքն է, որից ծագում են հայտնի բազում հարավաֆրիկացիներ, ներառյալ Աֆրիկյան ազգային կոնգրեսի այնպիսի գործիչները, ինչպիսիք եք ՀԱՀ֊ի նախագահներ Նելսոն Մանդելան և Տաբո Մբեկին (երկուսն էլ ծնվել են այս նահանգում)։

Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն
Արևելյան Կապ
անգլ.՝ Eastern Cape
աֆրիկաանս՝ Oos-Kaap
կոսա՝ Mpuma-Koloni

Զինանշան
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում էքաղաքային 2 շրջան և 6 գավառ
ՎարչկենտրոնԲիշո
Խոշորագույն քաղաքՊորտ Էլիզաբեթ
Ամենաբարձր կետKwaDuma?
ԲԾՄ1125 մետր
Օրենսդրական մարմինԱրևելյան Կապ նահանգի օրենսդիր ժողով
ՆահանգապետՕսկար Մաբույանե
ՀՆԱ (2017)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
(8%) 230,3 մլրդ ռենդ  (4)
55094 ռենդ
Հիմնական լեզուկոսա՝ 78,8 %
աֆրիկաանս՝ 10,6 %
անգլերեն՝ 5,6 %
սեսոթո՝ 2,5 %
Բնակչություն (2011)
6562053 (13,5 %, 4 տեղ)
Խտություն38,84 ( 6 տեղ)
Ազգային կազմսևամորթներ (86,3%)
գունամորթներ (8,3 %)
սպիտակամորթներ (4,7 %)
հնդիկներ կամ ասիացինար (0.4 %)
Տարածք168 966  (2 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 3001 մ
 0 մ
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Կապ, Ֆրի Սթեյթ, Qacha's Nek District?, Quthing District?, Մոհալես Հուկ, Արևմտյան Կապ և Կվազուլու-Նատալ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցԿապի նահանգ, Տրանսկեյ և Ciskei?
ISO 3166-2 կոդZA-EC
ecprov.gov.za

Նահանգում գտնվում է Պորտ Էլիզաբեթ կոնուրբացիան։ Արևելյան Կապի վարչական կենտրոնը Բիշո քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Պորտ Էլիզաբեթը, Իստ Լոնդոնը (մեծ նավահանգիստ), Մախանդա (մինչև 2018 թվականը՝ Գրեհամստաուն)։ Նահանգը մնում է ՀԱՀ֊ի ամենաաղքատներից մեկը, ինչը կապված է, մասնավորապես, նախկին Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններում կյանքի ծայրահեղ ցածր մակարդակի հետ։

Մախանդա քաղաքում գտնվում է Հարավային Աֆրիկայի հնագույն և բարձրագույն անգլիկան տաճարը՝ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի տաճարը։

Աշխարհագրություն և կլիմա

Արևելյան Կապի նահանգը սահմանակից է Արևմտյան Կապին (արևմուտքում), Հյուսիսային Կապին (հյուսիս֊արևմուտքում), Ֆրի Սթեյթին (հյուսիսում) և Կվազուլու-Նատալին (հյուսիս֊արևելքում), ինչպես նաև Լեսոթոյին (հյուսիսում)։ Հարավում ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով։

Նահանգի տարածքի մեծ մասը բլրոտ և լեռնոտ է, ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակերևույթից 3001 մետր բարձրության վրա։ Կլիման տարբեր է տարածաշրջանից տարածաշրջան, նահանգի արևմուտքին բնորոշ է չոր կլիմա՝ բավականին ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով, ավելի արևելյան շրջաններում կլիման դառնում է ավելի խոնավ և մեղմ. ծովափերին այն դառնում է մերձարևադարձային։ Լեռնային ներքին շրջանները բնութագրվում են ցուրտ ձմեռներով։

Նահանգի խոշորագույն գետերից է Մեծ Կեյը։

Վարչական բաժանում

Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն 
Արևելյան Կապի քաղաքային շրջանները և գավարները
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն 
Արևելյան Կապի բնակչության խտությունը 1 կմ² համար՝
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն 
Նահանգի լեզուները՝

Նահանգը բաժանվում է քաղաքային երկու շրջանի և վեց գավառի, որոնք ներառում են 31 համայնք։

  • Քաղաքային շրջաններ
  • Նելսոն Մանդելայի ծովախորշ (Nelson Mandela Bay)
  • Բաֆֆալո (Buffalo City)
  • Գավառներ
  • Ալֆրեդ Նզո (Alfred Nzo)
  • Ամաթոլե (Amathole)
  • Սառա Բաարտման (Sarah Baartman)
  • Քրիս Հանի (Chris Hani)
  • Օ. Ռ. Տամբո (OR Tambo)
  • Ջո Գցգաբի (Joe Gqabi)

Տնտեսություն

Պորտ Էլիզաբեթում և Իստ Լոնդոնում զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Պորտ Էլիզաբեթում կան այնպիսի ընկերությունների հավաքման գծեր, ինչպիսիք են Ջեներալ Մոթորսը և Volkswagen֊ը, իսկ Իստ Լոնդոնում՝ Daimler֊ի խոշոր գործարանը։ Պորտ Էլիզաբեթից 20 կմ հեռավորության վրա ներկայումս շինարարության փուլում է գտնվում Կոեգայի խոշոր նավահանգիստը, որը խոստանում է դառնալ տարածաշրջանի զարգացման կարևոր գործոն։

Կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Ափի երկայնքով զարգացած է ձկների և կաղամարների արդյունաբերական ձկնորսությունը։

Ծանոթագրություններ

Վիքիճամփորդն ունի Արևելյան Կապին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Արևելյան Կապ: Աշխարհագրություն և կլիմա, Վարչական բաժանում, Տնտեսություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Կապ» հոդվածին։

Tags:

Արևելյան Կապ Աշխարհագրություն և կլիմաԱրևելյան Կապ Վարչական բաժանումԱրևելյան Կապ ՏնտեսությունԱրևելյան Կապ ԾանոթագրություններԱրևելյան Կապ1994ԱնգլերենԱֆրիկաանսԿապի նահանգԿոսա (լեզու)Հարավաֆրիկյան ՀանրապետությունՆելսոն ՄանդելաՏաբո Մբեկի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍիամանթոՍրտի ռիթմի խանգարումներՍտորոգյալՄարո ՄարգարյանԲրազիլիաՖուտբոլի աշխարհի առաջնությունՍտենտավորումՀայաստանի լեռներՀանրապետության հրապարակ (Երևան)Պարույր ՍևակԼեհաստանԴերբայԷդուարդ ՔալանթարյանԼիպոմաՓարիզՂազարոս ԱղայանԷֆթանազիաԿրծքավանդակի ցավԴերանունՕրգանական միացություններԵրվանդ ՔոչարԱզոտՄիգրենԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿորած մոլորվածը ՀայաստանումՀովհաննես ԱյվազովսկիԼիտրՀեշտոցՎագրԿովԴուբայՄետրոպոլիտՀայոց ցեղասպանությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերHarleys in HawaiiԿաթոլիկ եկեղեցիՆիկոլ ՓաշինյանՀուդայականությունՋրծաղիկԹթվածինԿաթվածՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԷդգար ՂազարյանՀրեաներՆելսոն ՍտեփանյանԿոկորդիլոսներԵղիշե ՉարենցՍինուսիտՍիրիաՄհեր ՄկրտչյանՍուրբ շաբաթԿրծքագեղձի քաղցկեղԵռանկյան բարձրությունՖրանսիայի քաղաքներԱրաքսԱնհանգիստ ոտքերի համախտանիշՂանձիլՔրիստափոր ԿոլումբոսՀեշտոցի սնկային վարակԱնիՄարմնի զանգվածի ինդեքսԳևորգ Մարզպետունի (վեպ)Աշտարակ (քաղաք)ԶուգահեռագիծԱրգանդի միոմաՖուտբոլՀայաստանի ձկների ցանկՀամակարգային կարմիր գայլախտՄիջուկային զենքԷյֆելյան աշտարակԵրկրաշարժԱրագիլանմաններՀռոմի թագավորության պատմությունԱղերԳլխուղեղի ուռուցքՄեր հայրենիքՄողեսներԱվստրիաՄարդու ատամ🡆 More