Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե, Մեծ Բրիտանիայի ներսում հայտնի որպես հանրաքվե ԵՄ-ի մասին (անգլ.՝ EU referendum), հանրաքվե Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում (ԵՄ) անդամակցության մասին, որը կայացել է Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում 2016 թվականի հունիսի 23-ին։

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է
մնալ Եվրոպական միության անդամ:
անգլ.՝ Should the United Kingdom remain a member of the European Union?
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե
ՎայրՄիացյալ Թագավորություն
Ամսաթիվհունիսի 23, 2016
Ընտրական համակարգՊատասխանի ընտրություն
Արդյունքներ
Քվեներ %
Մնալ ԵՄ անդամ 16 141 241 48,11%
Լքել ԵՄ-ն 17 410 742 51,89%
Ընդհանուր քվեներ 33 551 983 100.00%
Արդյունքներն ըստ շրջաններին, որ մասնակցում են քվեարկությանը
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե
  Մնալ ԵՄ անդամ —   Լքել ԵՄ-ն
Մնալ Եվրոպական միության անդամ (անգլ.՝ Remain) Լքել Եվրոպական միությունը (անգլ.՝ Leave)

Հանրաքվեում կարողացել են մասնակցություն ունենալ Բրիտանիայի, Իռլանդիայի և Ազգերի բրիտանական համագործակցության քաղաքացիները, որոնք օրինականորեն գտնվում են թագավորության տարածքում, ինչպես նաև այն բրիտանացի քաղաքացիները, որոնք բնակվում են արտասահմանում ոչ ավել, քան 15 տարին։
Ի տարբերություն համընդհանուր ընտրությունների՝ քվեարկությանը մասնակցել են նաև լորդերի պալատի անդամները, ինչպես այն Ազգերի բրիտանական համագործակցության այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ջիբրալթարում։

Հունիսի 24-ին Լոնդոնի ժամանակով առավոտյան մոտավորապես 4:30-ին ԵՄ կողմնակիցների հաղթանակը մաթեմատիկորեն անհավանական դարձավ։ Արդյունքում, բոլոր ձայները հաշվարկելուց հետո տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հանրաքվեի մասնակիցների 51,89 %-ը քվեարկել է Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, իսկ 48,11 %-ը՝ դեմ են քվեարկել։ Այդկերպ, հանրաքվեում հաղթել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները (Brexit)։ Հանրաքվեի նման արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը (որն ի սկզբանե դեմ էր Brexit-ին) հայտարարեց, որ մինչև աշուն կհեռանա իր վարած պաշտոնից։

Հանրաքվեի հարցը

Սկզբնապես Եվրոպական միության հարցով հանրաքվեի վերաբերյալ ակտում, որը ներկայացվել է Բրիտանիայի խորհրդարանում, առաջադրվում էր հետևյալ հարցը. «Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:» (անգլ.՝ «Should the United Kingdom remain a member of the European Union?)։ Հնարավոր պատասխաններն էին. «Այո» (անգլ.՝ Yes) և «Ոչ» (անգլ.՝ No): Հետագայում ընտրական հանձնաժողովը առաջադրեց մեկ այլ ձևակերպում, որը ընդունվեց կառավարության կողմից 2015 թվականի սեպտեմբերին մինչև խորհրդարանում ակտի երրորդ ընթերցումը։

Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության կազմում կամ լքել Եվրոպական միությունը։

Եվ հնարավոր պատասխանները.

Մնալ Եվրոպական միության անդամ
Լքել Եվրոպական միությունը

Նախապատմություն

Եվրոպական միությանը անդամակցությունը վիճելի հարց էր Մեծ Բրիտանիայում՝ սկսած այն պահից, երբ երկիրը միացավ Եվրոպական տնտեսական միությանը 1973 թվականին։ 1975 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց Եվորապական տնտեսական համագործակցությանը միանալու մասին, որի հարցաթերթիկներում նշված էր միայն մեկ հարց. «Ի՞նչ եք կարծում, Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա Եվրոպական միությունում (Ընդհանուր շուկայում)։» (անգլ.՝ Do you think that the United Kingdom should stay in the European Community (the Common Market)?)։ Մասնակցել է ընտողների 64,5%-ը, նրանցից «այո» ընտրել է 67,2%-ը։

2013 թվականի հունվարին Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի խորհրդարանական ընտրությւոններում, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ կանցկացնի ԵՄ-ում բրիտանական անդամակցության առավել շահավետ պայմանների վերաբերյալ, իսկ հետո կանցնացնի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե, որտեղ կառավարության դիրքորոշումը անդամակցության հարցի վերաբերյալ կախված կլինի ԵՄ-ի հետ անցկացրած բանակցությունների արդյունքներից։ 2015 թվականի մայիսին ընտրություններում տարած հաղթանակից հետո Դևիդ Քեմերոնը հաստատեց բանակցությունների նացկացման և դրա հետևանքով անցկացվող հանրաքվեի մասին որոշումը։ Հանրաքվեի մասին հարցը ընդգրկվեց 2015 թվականի մայիսի 27-ին խորհրդարանի նոր կազմի բացման արարողության ժամանակ թագուհու խոսքի մեջ։ 2015 թվականի մայիսի 28-ին հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությունը Համայնքների պալատի օրակարգում ներառվեց։

Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին՝ կապված հանրաքվեի անցկացման հետ, ապա «Բրիտանիայի լեյբորիստական կուսակցություն»-ը՝ Էդ Միլիբենդի գլխավորությամբ (2010-2015) դեմ էր հանդես գալիս հանրաքվեի անցկացմանը մինչ այն ժամանակը, երբ տեղի չունենար Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին նոր լիազորությունների փոխանցումը։ «Ազատական ժողովրդավարները» պահանջում էին հանրաքվե անցկացնել բացառապես ԵՄ համաձայնագրերում նոր փոփոխություններ կատարելու ընդունման դեպքում։ «Բրիտանիայի անկախության կուսակցություն»-ը, «Բրիտանական ազգային կուսակցություն»-ը, «Անգլիայի և Ուելսի կանաչ կուսակցություն»-ը, «Ժողովրդավարական յունոնիստական կուսակցություն»-ը և«Respect» կուսակցությունը ևս կողմ էին հանրաքվեի անցկացմանը։

Հասարակական կարծիքի հարցումներ

Բազում սոցիոլոգիական գործակալություններ անդադար մոնիթորինգի հատուկ էջեր ունեն.

  • Polls of polls-ը NatCen-ի կողմից ցույց է տալիս ժամանակի որոշակի ընթացքում հասանելի հարցումների արտադրյալի ուղով ստացված բոլոր հարցումների կումուլյատիվ արդյունքը
  • ICM մոնիթորինգի էջը

Ստորև ներկայացված են վերջին հարցումները։ Ամենաարդիական տեղեկատվությունը բոլոր սոցիոլոգիական գործակալությունների հարցումների վերաբերյալ հասանելի է NatCen-ի արխիվում

Հարցումի ամսաթիվ Մնալ Հեռանալ Չեն կողմնորոշվել Հարցվածների թիվը Ով է անցկացրել Մեկնաբանություն
3 մայիսի 41 % 42 % 13 %-ը չգիտեն, 4 %-ը չեն քվեարկելու NatCen
29 ապրիլի - 3 մայիսի 44 % 45 % 11 % 2029 ICM
27-29 ապրիլի 43 % 46 % 11 % 2029 ICM
26-29 ապրիլի 42 % 41 % 14 % 2005 Opinium
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե 
Հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումների արդյունքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե Հանրաքվեի հարցըՄեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե ՆախապատմությունՄեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե Հասարակական կարծիքի հարցումներՄեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե ԾանոթագրություններՄեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե Արտաքին հղումներՄեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միությունում Անդամակցության Հարցով Հանրաքվե2016ԱնգլերենԵվրոպական միությունՀունիսի 23Մեծ ԲրիտանիաՋիբրալթար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արևմտյան ՀայաստանԲանաստեղծությունՌափայել ՊատկանյանԻսլամՍտեփան Զորյան (գրող)Հայրենական մեծ պատերազմՔրիստափոր ԿոլումբոսԵռանկյան բարձրությունՆոր ԶելանդիաԱնասնապահությունԱրգանդի միոմաtgpa2Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՀայերՄայիսյան հերոսամարտերՁայնավորներԱնիԱմբերդ (ամրոց)Աղբյուր ՍերոբՄիապետությունԱրամ ԱՄեսրոպ ՄաշտոցԲույսերՍումգայիթի ջարդերՔարային շինանյութերԴարձվածքԱպրիլի 26ՊղինձԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԴիզայնՓորլուծությունՊետրոս ԴուրյանԵրաժշտությունԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԲաթումի պայմանագիրԽնձորՀին ՀունաստանԴվինՈրոշիչԿաթվածԿոորդինատային համակարգԴեռահասի հոգեբանությունՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ԱլերգիաՄիլանՊապ թագավորՄոսկվաԽտությունՀարկՍիֆիլիսՄիզուղիների ինֆեկցիաներՀայկ նահապետԿիրանց (Տավուշի մարզ)ԼեյկոցիտՀնդկաստանի մշակույթՄխիթար ՍպարապետԱսիաԹոքաբորբԿալցիումի օքսիդՀայաստանի կենտրոնական բանկԱռաջին համաշխարհային պատերազմԴաշտանԱզոտԱծխածինԱրիստոտելԳեղարքունիքի մարզՍեղան (երկրաչափություն)ԱրյունԷթիլ սպիրտՍատուրն (մոլորակ)Ազգային ժողովրդավարական բևեռԱշոտ Գ ՈղորմածԷրեբունի ամրոցԳործադիր իշխանությունՍասնա ծռերում գործող անձանց անուններՀիսուսի ծնունդԼուսինՉարլի Չապլին🡆 More