Siri

Siri (ˈsɪəri, հայերեն՝ Սիրի, բեկր.

անգլ.՝ Speech Interpretation and Recognition Interface), ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված է Apple ընկերության iOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ։ Տվյալ հավելվածը օգտագործում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար։ Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները։

Siri
Изображение логотипа
Siri
ՏեսակԾրագրային "Խելացի օգնական"
ՀեղինակApple Inc.
Siri Inc.
Նախագծումը՝Էփլ և Siri ընկերություն
Գրված է՝Objective-C
ՕՀiOS, watchOS, tvOS, iPadOS, visionOS? և մաքՕՍ
Առկա էանգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, կորեերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, թաիլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, թուրքերեն, շվեդերեն, արաբերեն, ֆիններեն, մալայերեն, եբրայերեն
Լույս տեսավ՝2011 թվականի օգոստոսի 9-ին
ՊլատֆորմiPhone 4S
iPhone 5
iPhone 5C
iPhone 5S
iPhone 6
iPhone 6s
iPhone 6S Plus
iPhone 7
iPhone 7 Plus
iPhone SE
iPad mini
iPad mini with retina display
iPad mini 3
iPad mini 4
iPad 3
iPad 4
iPad Air
iPad Air 2
iPad Pro
iPad Pro 9,7
Apple TV 4
iPod touch
Apple Watch
Վերջին կայուն տարբերականհայտ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
ԿայքApple.com
Siri Siri (assistant) Վիքիպահեստում

Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում որպես Siri Inc. ընկերության կողմից iOS-ի համար ստեղծված հավելված։ 2010 թվականի ապրիլի 28-ին Apple Inc. ընկերություն գնեց Siri Inc.-ը։ Սակայն մինչև դեռ Apple-ը ձեռք չէր բերել Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինի Blackberry և Android օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով։

Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝ iPhone-ի (4s և ավելին), iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաև iPad mini շարքի բոլոր մոդելների համար), iPod touch 5g-ի և Apple Watch-ի։ Չնայած դրան, հաքերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չի պլանավորում ինտեգրել Siri-ն դեպի հին մոդելներ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով։

Նկարագրություն

Siri-ի ձայնարկություն

Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝ Սյուզան Բենեթին։ CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում։ iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով։

Աջակցվող լեզուներ

Լեզու Պետություն iOS-ի տարբերակ
Անգլերեն Siri  ԱՄՆ 5.0
Siri  Միացյալ Թագավորություն 5.0
Siri  Ավստրալիա 5.0
Siri  Կանադա 6.0
Siri  Սինգապուր 6.0
Siri  Հնդկաստան 8.3
Siri  Նոր Զելանդիա 8.3
Siri  Իռլանդիա 10.0
Siri  Հարավային Աֆրիկա 10.0
Արաբերեն Siri  ԱՄԷ 9.2
Siri  Սաուդյան Արաբիա 9.2
Հոլանդերեն Siri  Նիդերլանդներ 8.3
Siri  Բելգիա 9.0
Դանիերեն Siri  Դանիա 8.3
Եբրայերեն Siri  Իսրայել 9.3
Իսպաներեն Siri  Իսպանիա 6.0
Siri  Մեքսիկա 6.0
Siri  ԱՄՆ 6.0
Siri  Չիլի 10.0
Իտալերեն Siri  Իտալիա 6.0
Siri  Շվեյցարիա 6.0
Կանտոներեն Siri  Հոնկոնգ 6.0
Չինարեն Siri  Թայվան 6.0
Siri  Չինաստան 6.0
Կորեերեն Siri  Հյուսիսային Կորեա 6.0
Siri  Հարավային Կորեա 6.0
Մալայերեն Siri  Մալայզիա 9.3
Գերմաներեն Siri  Գերմանիա 5.0
Siri  Շվեյցարիա 6.0
Siri  Ավստրիա 9.0
Նորվեգերեն Siri  Նորվեգիա 9.0
Պորտուգալերեն Siri  Բրազիլիա 8.3
Ռուսերեն Siri  Ռուսաստան 8.3
Թաիլանդերեն Siri  Թաիլանդ 8.3
Թուրքերեն Siri  Թուրքիա 8.3
Ֆիններեն Siri  Ֆինլանդիա 9.3
Ֆրանսերեն Siri  Ֆրանսիա 5.0
Siri  Կանադա 6.0
Siri  Շվեյցարիա 6.0
Siri  Բելգիա 9.0
Շվեդերեն Siri  Շվեյցարիա 8.3
Ճապոներեն Siri  Ճապոնիա 5.1

Ռուսաց լեզու

iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը։ Դրա առաջին նախանշանները առաջացել են iOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ։ Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի։ Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չէր ձայնարկում ռուսաց լեզվով անունները։ Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չէր խոսում։ Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով։ Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան։ Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով։ 2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը։

iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք, հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան։ Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով։

iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսել ռուսաց լեզվով։

Մշակում

Siri-ն SRI համաշխարհային արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝ 2007 թվականի դեկտեմբերին։

2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում։ 2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը

Siri-ն հետազոտություն է, որն ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից։

Գիտական հետազոտումներ

Siri-ի հիմնական տեխնիկական ոլորտները սևեռում են երկխոսական ինտերֆեյսի, կոնտեկստի ճանաչման և սերվիսային դելեգացիայի մեջ։

Siri-ի ձայնի ճանաչումը հիմնված է Nuance Communications ընկերության ձայնային տեխնոլոգիաների մշակման վրա։

Siri-ի գործողությունները և պատասխաննները հիմնված են այնպիսի գործընկերների համագործակթությամբ, ինչպիսիք են՝

  • OpenTable-ը, André Gayot-ը, Citysearch-ը, BooRah-ը, Yelp Inc-ը, Yahoo Local-ը, Yandex-ը, ReserveTravel-ը և Localeze-ը ռեստորանների, գործնական հարցերի և գործողությունների համար,
  • Eventful-ը, StubHub-ը և LiveKick-ը տարբեր իրադարձությունների և համերգային տեղեկատվության համար
  • MovieTickets.com-ը, Rotten Tomatoes-ը և The New York Times-ը ֆիլմերի մասին տեղեկատվության և նրանց վրա գրախոսության համար,
  • True Knowledge-ը, Bing-ը և WolframAlpha-ն հարցին՝ իրական պատասխանի համար,
  • Yahoo Weather-ը եղանակի մասին տեղեկատվության համար,
  • Bing-ը, Yahoo-ն և Google-ը վեբ-որոնման համար։

iPhone հավելված

Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել որպես հավելված՝ հասանելի App Store-ում, ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝ OpenTable-ը, Google Maps-ը, MovieTickets-ը և TaxiMagic-ը։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը։

Ինտեգրում դեպի iOS

iPhone 4s

2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ։ Աջակցվում են անգլերեն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա), գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուները։

iPhone 5

Նորամուծությունների ցանկը iOS 6-ի հրապարակման հետ՝

  • Կկարողանա խորհուրդ տալ ռեստորաններ,ֆիլմեր և նաև ամրագրել տոմսեր և սեղաններ,
  • Տեղեկատվություն ներկայացնել սպորտային խաղերի մասին (հաշիվ, կենսագրություն, հավաքական, խաղեր և այլն),
  • Բացել հավելվածներ,
  • Գրել Twitter-ում և Facebook-ում,
  • Ըստ քարտեզների երթուղիներ տալ,
  • Օգտագործել Apple Store հավելվածը (օրինակ՝ «Buy iPhone 5» հրամանը)։

iPhone 5s

Նորամուծությունների ցանկը iOS 7-ի հրապարակման հետ՝

  • Լիովին նոր թափանցիկ ինտերֆեյս,
  • Կանացի և տղամարդու ձայների միջև ընտրության հնարավորություն,
  • Սարքի կարգավորումներով ղեկավարում («Միացնել Bluetooth-ը», «Ավելացնել պայծառությունը»),
  • Twitter-ի և Վիքիպեդիայի ինտեգրում։

Աշխարհագրական սահմանափակումներ

Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը հասանելի էին միայն ԱՄՆ-ում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին տեղեկատվություն տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝ «Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկյան անգլերենի օգտագործման դեպքում։ Ափսոսում եմ դրա համար»։ iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր։

Կողմնակի հավելվածների հետ ինտեգրում

Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)։

2016 թվականից Մայքրոսոֆթ անդրազգային ընկերության Skype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները, և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ հասանելի էր միայն զանգի ընդունումը)։

Քննադատություն

Արգելափակված հեռախոսի դեպքում Siri-ն նույնպես հարցումներ է ընդունում։ Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի անձիք կարող են օգտագործել հեռախոսը վատ նպատակներով, օրինակ՝ ուղարկել SMS-հաղորդագրություններ ուղարկման համար, զբաղվել SMS-բանկինգով, ինչպես նաև գողանալ մանր գումար։

Տեսնաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Siri Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Siri» հոդվածին։

Tags:

Siri ՆկարագրությունSiri ՄշակումSiri iPhone հավելվածSiri Ինտեգրում դեպի iOSSiri Աշխարհագրական սահմանափակումներSiri Կողմնակի հավելվածների հետ ինտեգրումSiri ՔննադատությունSiri ՏեսնաևSiri ԾանոթագրություններSiri Արտաքին հղումներSiriIOSԱնգլերենԷփլՀայերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտամկանի ինֆարկտՎանաձորՕհմի օրենքՀայաստանի դրոշԹոքի քաղցկեղՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄովսես ԽորենացիՏիգրան ՄեծՀականիշՀայաստանի անկախության հռչակագիրԼևոն Տեր-ՊետրոսյանԱրարատի մարզՄագնեզիումՕրգազմՕլիմպիական խաղերԼեոնիդ ԱզգալդյանԷվերեստՀեշտոցի սնկային վարակԱվստրալիաԹռչնագիրՎիտամին DՉակերտներԴերբայՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՇաքարային դիաբետԱրմավիրԶատիկՖեյսբուքԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՀեքիաթԱշոտ Բ ԵրկաթՕքեյԻսահակ ՆյուտոնՄեծապատիվ մուրացկաններՄակբայՃապոնիաՎլադիլեն ԲալյանՎեներա (մոլորակ)ԻնքնաթիռՆեպտունԹբիլիսիԵրազահանԵվրոպաԼյարդի հիվանդություններԱվետիք ԻսահակյանԿառավարում (տնտեսագիտություն)ԳայլերԴատաԼեքսՀայաստանի Ազգային ժողովԵզդիներԻրավունքՄաշկի սնկային հիվանդություններԸղձական եղանակՆար-ԴոսՏարերային աղետներԲագրատունիների թագավորությունԱրծվաշենԲազմացումԵրակների վարիկոզ լայնացումԷվոլյուցիաՀիսուսԲանակում (հեռուստասերիալ)Սահմանական եղանակՊրիզմաՄոմիկՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրշակունիներԿոչականՄանուշակՀեպատիտ BՆավթԿայծակՀայկական պար🡆 More