Ipad: Apple-ի կողմից մշակված պլանշետային համակարգիչների շարք

iPad (МФА: , անգլ.՝ pad - նոթատետր, կայունացված գործնական տառադարձությունը՝ «Այփեդ»), ինտերնետ-պլանշետ՝ թողարկվող Apple կորպորացիայի կողմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում 2010 թվականի հունվարի 27-ին կայացած շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքի մեկնարկը տրվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում 2010 թվականի ապրիլի 3-ին։ Ռուսաստանում սարքի պաշտոնական վաճառքն սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ից։

iPad
Ipad: Զարգացման պատմություն, Մատակարարման արժեք և սկիզբ, Յուրահատկություններ
Պատկեր:IPad Air 2.png
ԱրտադրողԷփլ
ՍնուցումՎերալիցքավորվող անփոխարինելի լիթիումի կիսահամաչափ ակումուլյատոր,
Կենտրոնական պրոցեսորiPad: 1 GHz Apple A4
iPad 2: 1 GHz երկմիջուկային Apple A5
iPad 3: 1 GHz երկմիջուկային Apple A5X
iPad 4: 1.4 GHz երկմիջուկային Apple A6X
iPad Air: 1.4 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7
iPad mini: 1GHz երկմիջուկային Apple A5
iPad mini 2: 1.3 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7.
iPad Air 2: 1.5 GHz եռամիջուկային 64-բիթային Apple A8X.
iPad mini 3: 1.3 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7.
iPad Pro: 2.26 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A9X.
Մշտական հիշողությունֆլեշ-հիշողություն
16, 32, 64 և 128 GB
Օպերացիոն հիշողությունiPad: 256 ՄԲ DDR SDRAM,
iPad 2: 512 ՄԲ LPDDR2,


iPad 3, iPad 4, iPad Air: 1024 ՄԲ.
iPad Air 2: 2048 ՄԲ.


iPad Pro: 4096 ՄԲ.
Դիսփլեյ1024×768 փիքսել, XGA, 132 ppi, Էկրանի կողմերի հարաբերակցությունը 4:3, Լուսադիոդային լուսավորում, IPS LCD էկրան, 9,7 (անկյունագիծ),


iPad 3, iPad 4, iPad Air, iPad mini with retina display: 2048x1536 փիքսել


iPad Pro: 12,9 դյուիմ, LED + IPS, 2732×2048 փիքսել (264 փիքսել/դյուիմ)
iPad Pro (2016): 9,7 դյուիմ, LED + IPS, 2732×2048 փիքսել (264 փիքսել/դյուիմ)
Մուտքսենսորային էկրան՝ մուլտիհպման օգնությամբ, Աքսելերոմետր, թվային կողմնացույց, Գիրոսկոպ (iPad 2)
ԽցիկiPad: չկա
iPad 2: կա (դիմային (0.3 Mpx) և հետևի (0.9 Mpx)), նկարահանում 720p վիդեո
iPad 3, iPad 4: դիմային տեսախցիկ - 0.3 Mpx, հետևի տեսախցիկ - 5-ոսպնյակավոր iSight 5 Mpx՝ 1080p վիդենկարահանմամբ


iPad Air :iSight 5 Mpx 1080p վիդեո
iPad Air 2 :iSight 8 Mpx տեսախցիկ և 1080p HD video


iPad Pro :iSight, 8 Mpx աֆտոֆոկուսով, դիմային՝ 1.2 Mpx
ԻնտերֆեյսերWi-Fi (802.11a/b/g/n), Bluetooth 2.1+EDR,
Wi-Fi+3G մոդելը ներառում է նաև. A-GPS, Micro-sim slot, Quad-band, GPRS/EDGE, Tri-band UMTS HSDPA, MIMO, Lightning
Օնլայն-ծառայությունiTunes Store, App Store, iCloud, iBookstore, Apple Pay
Չափեր9.56 in (24.3 cm) (h)

7.47 in (19.0 cm) (w)

0.5 in (1.3 cm) (d)
ԿշիռWi-Fi model: 1.5 lb (680 g)
Wi-Fi+3G: 1.6 lb (730 g)
Առնչվող հոդվածներiPod touch, iPhone
Վեբկայքapple.com/ipad

Apple iPad-ը համարվում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Շատ վերլուծաբաններ ինտերնետ-պլանշետներն վերաբերում են որպես Հետհամակարգչային դարի սարք, որոնք հեշտ և հասկանալի են սովորական անհատական համակարգիչներից և ժամանակի ընթացքում կարող են դուրս թողնել վերջիններիս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայից։

Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց. «… Տեխնոլոգիաներն անբաժանելի են հումանիտար գիտություններից և այս պնդումը արդարացի է հետհամակարգչային դարի սարքերի համար։ Հակառակորդները փորձում են համապատասխան հավասարակշռություն պահել անհատական համակարգիչների նոր մոդելներում։ Սա այն ուղին չէ, որն ընտրում է Apple-ը. իրականում ապագան հետհամակարգչային սարքերինն է, որոնք ավելի պարզ են և հասկանալի սովորական PC-ներից».

Զարգացման պատմություն

  • 2011 թվականի մարտի 2-ին հանրությանը ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
  • 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։
  • 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
  • 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
  • 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
  • 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
  • 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։

Մատակարարման արժեք և սկիզբ

iPad-ի մոդելների արժեքը ԱՄՆ-ում.

16GB 32GB 64GB 128GB
Wi-Fi $374,99 $599 $699 $799
Wi-Fi + Cellular $629 $729 $829 $929

ԱՄՆ-ում Wi-Fi-ով iPad պլանշետի վաճառքն սկսվել է 2010 թվականի ապրիլի 3-ին։ Wi-Fi-ով iPad-ների վաճառքը և 3G-ն մեկնարկեցին ավելի ուշ. մոդելները վաճառասեղաններին հայտնվեցին 2010 թվականի ապրիլի 30-ին (ԱՄՆ-ում)։

iPad-ի միջազգային վաճառքն սկսել է (Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում) 2010 թվականի մայիսի 28-ից։ Ընկերությունը նաև հայտարարեց, որ նախագծում է հուլիսին պլանշետային համակարգչի վաճառքներ սկսել Ավստրիայում, Բելգիայում, Հոնգկոնգում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։

iPad-ի մոդելների արժեքը միջազգային վաճառքի համար.

16GB 32GB 64GB 128GB
Wi-Fi €479 Europe, £429 U.K., $549 Canadian, $629 Australian €579 Europe, £499 U.K., $649 Canadian, $759 Australian €679 Europe, £599 U.K., $749 Canadian, $879 Australian
Wi-Fi + 3G €579 Europe, £529 U.K., $679 Canadian, $799 Australian €679 Europe, £599 U.K., $779 Canadian, $928 Australian €779 Europe, £699 U.K., $879 Canadian, $1,049 Australian

Յուրահատկություններ

iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլ, որը կարող է աշխատել ինչպես ինքնավար, այնպես էլ A-GPS ռեժիմում։ Բացի այդ, սովորական SIM-քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM ձևաչափի քարտ։

Հատուկ iPad-ի համար iTunes Store-ում բաց է նոր բաժին, որը թույլատրելի է համակարգային App Store հավելվածով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Էդվարդ Բեյգ, Բոբ Լե Վիտուս iPad 2-ը սկսնակների համար, 2-րդ հրատարակում = iPad For Dummies, 2nd Edition. — М.: «Դիալեկտիկա», 2011. — 368 с. — ISBN 978-5-8459-1750-8
  • Դեյվ Մարկ, Ջեք Նաթինգ, Ջեֆ Լամարշ Հավելվածների մշակում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար՝ iOS SDK-ի օգտագործումով = Beginning iPhone 4 Development: Exploring the iOS SDK. — М.: «Վիլյամս», 2011. — С. 624. — ISBN 978-5-8459-1725-6

Արտաքին հղումներ

Ipad: Զարգացման պատմություն, Մատակարարման արժեք և սկիզբ, Յուրահատկություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPad» հոդվածին։

Tags:

Ipad Զարգացման պատմությունIpad Մատակարարման արժեք և սկիզբIpad ՅուրահատկություններIpad Տես նաևIpad ԾանոթագրություններIpad ԳրականությունIpad Արտաքին հղումներIpad2010AppleԱնգլերենԱպրիլի 3ԿորպորացիաՀինգերորդ պողոտաՀունվարի 27Միջազգային հնչյունական այբուբենՆյու ՅորքՆոյեմբերի 9ՌուսաստանՍան ՖրանցիսկոՍթիվ Ջոբս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրյունահոսությունՀեպատիտ CԹութքԵրվանդ ՔոչարՊարզ թիվԵրաժշտությունՊղինձԱրեգակնային համակարգՀայկական մանրանկարչությունԱֆրիկաԱծական անունՎարդգես ՍուրենյանցԴեռահասի հոգեբանությունՓողՅուպիտեր (մոլորակ)Մայրիկ (ֆիլմ)Միզուղիների ինֆեկցիաներՃապոնիաԿրիպտոարժույթԼեոնիդ Ենգիբարյանtgpa2Թոմաս ԷդիսոնՄեջքի ցավԱլգորիթմՑեղին սիրտը (ժողովածու)ՄակդիրՍևանա լիճՏորք ԱնգեղՊարբերական աղյուսակՆապաստակներՔիմիական ռեակցիաներՀայ-վրացական պատերազմԽնձորԵղիշե ՉարենցՀին ՀունաստանԷրիթրոցիտներԿրիաներՀրամայական եղանակԿիլիկիայի հայկական թագավորությունՁեռնաշարժությունԱրցախյան շարժումԱրջերՍեռական հարաբերությունՀաստատուն բաղադրության օրենքՈւղղանկյուն եռանկյունՍինդրիկՖրանսիաԱլյումինԱծանցյալՀամո ԲեկնազարյանՊարզ նախադասությունԴեղանյութերԵվրասիական տնտեսական միությունԵրազահանԲանաստեղծական կայուն ձևերՇունՄԻԱՎԱմերիկաՄխիթարյան միաբանությունՀայաստանի դրոշՍպիտակուցներԼյարդԽատուտիկՀարավային ԿորեաԺամՀապավումՓոխաբերությունՆիդերլանդներԵրևանի թանգարանների ցանկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵվրասիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱրարատի մարզՀովազներԱմբողջ թիվԾխախոտ🡆 More