Լեխ Կաչինսկի

Լեխ Կաչինսկի (լեհերեն՝ Lech Aleksander Kaczyński, հունիսի 18, 1949(1949-06-18), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - ապրիլի 10, 2010(2010-04-10), Սմոլենսկ, Ռուսաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահը 2005 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը։

Լեխ Կաչինսկի
Լեխ Կաչինսկի
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն, Centre Agreement? և Citizens Parliamentary Party?
Կրթություն՝ Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ (1971), XXXIX LO im. Lotnictwa Polskiego in Warsaw? (1967) և XLI Liceum Ogólnokształcące im. Joachima Lelewela w Warszawie?
Գիտական աստիճան՝ հաբիլիտացիա (հունվարի 1, 1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, արհմիութենական գործիչ, կինոդերասան, իրավաբան, դասախոս, իրավագետ և այլախոհ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 18, 1949(1949-06-18)[…]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանի օր ապրիլի 10, 2010(2010-04-10)[…] (60 տարեկան)
Վախճանի վայր Սմոլենսկ, Ռուսաստան
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա House of Kaczyński?
Քաղաքացիություն Լեխ Կաչինսկի Լեհաստան
Հայր Ռայմունդ Կաչինսկի
Մայր Յադվիգա Կաչինսկա
Ամուսին Մարիա Կաչինսկա
Զավակներ Marta Kaczyńska?
 
Կայք՝ president.pl/en/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լեխ Կաչինսկին և 95 այլ մարդ զոհվեցին 2010 թվականի ապրիլի 10-ին Կատինի դեպքերի 70-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու համար Վարշավայից Սմոլենսկ մեկնած Տու-154 օդանավի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի պատճառով։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Լեհ Կաչինսկին ծնվել է Վարշավայում 1949 թվականի հունիսի 18-ին ինժեներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և բանակի վետերան Ռայմունդ Կաչինսկու (1922-2005) և բանասեր Յադվիգի Կաչինսկայայի (1926-2013) ընտանիքում, նախկինում 1944 թվականի Վարշավայի ապստամբության ակտիվ մասնակիցների ընտանիքում։ 1962 թվականին, տասներեքամյա Լեխը երկվորյակ եղբոր՝ Յարոսլավլի հետ գլխավոր դերեր են խաղացել Լեհաստանում հայտնի մանկական «Լուսինը գողացողների մասին» (լեհ.՝ O dwóch takich, co ukradli księżyc) հեքիաթ-ֆիլմում։ Լեխ Կաչինսկին սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1972 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1979 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Գդանի համալսարանում, 1990 թվականից եղել է այդ համալսարանի պրոֆեսոր։

Քաղաքական գործունեություն

Քաղաքական կարիերան սկսել է 1977 թվականին աշխատողների պաշտպանության կոմիտեում (լեհ.՝ Biuro Interwencji Komitetu Obrony Robotników), ինչը գնահատվել է որպես հակամոմունիստական ընդդիմության ընդհատակյա գործունեություն։

Լեխ Կաչինսկի 
Լեխ Կաչինսկին և Բենեդիկտոս XVI

1980 թվականին նշանակվել է Գդանսկի գործադուլային կոմիտեի իրավաբանական խորհրդական։ Երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո 11 ամսով բանտարկվել է։ Ազատ արձակվելուց հետո ղեկավարել է «Համերաշխություն» արհմիության հանձնաժողովներից մեկը։ Հետագայում եղել է Սեյմի և Սենատի անդամ։

Նա ղեկավարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի Ազգային անվտանգության բյուրոն, ապա՝ Գերագույն Վերահսկիչ պալատը (լեհ.՝ Najwyższa Izba Kontroli, NIK): Եղել է արդարադատության նախարար։

Եղբոր՝ Յարոսլավլի հետ միասին 2001 թվականին ստեղծել է «Իրավունք և արդարություն» քաղաքական կուսակցությունը։ Մեկ տարի անց հաղթել է Վարշավայի քաղաքապետի ընտրություններում։ Որպես Վարշավայի քաղաքապետ Լեխ Կաչինսկին երկու անգամ արգելել է գեյ-շքերթների անցկացումը։ Կաչինսկու ղեկավարությամբ քաղաքային վարչակազմի որոշումների թվում էր Վարշավյան հրապարակներից մեկը Ջոհար Դուդաևի հրապարակ վերանվանելը:

Լեխ Կաչինսկի 
    Նախագահություն

2005 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններում ընտրվել է Լեհաստանի նախագահ։

Մահ

2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին տիկնոջ՝ Մարիայի հետ Վարշավայից Սմոլենսկ էին մեկնել Լեհական կառավարական Տու-154Մ ինքնաթիռով։ Նախագահի հետ միասին մեկնել է օդանավում եղել են նաև Լեհաստանի քաղաքական, ռազմական, հասարակական և կրոնական գործիչներ։ Ինքնաթիռում եղել է 89 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Այցի նպատակը Կատինյան գնդակահարության 70-ամյակի առթիվ, զոհվածների հուշահամալիր այցելելն էր։

«Սմոլենսկ-Հյուսիսային» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա գլիսադայից ներքև է ընկել։ Կորցնելով կառավարումը ինքնաթիռը բախվել է ծառերին և բաժանվել մասերի։

Ընտանիք

Եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին, 2006-2007 թվականներին եղել է Լեհաստանի վարչապետը։

  • Կինը, տնտեսագետ՝ Մարիա Կաչինսկայան (1942-2010), մահացել է ամուսնու հետ ավիավթարում։
    • Դուստրը՝ Մարտա Դուբենեցկայա (ծնված 1980 թվականին)
      • թոռնուհի՝ Եվա
      • թոռնուհի՝ Մարտինա

Պարգևներ

Լեխ Կաչինսկի 
Լեխ Կաչինսկին կնոջ հետ
Լեխ Կաչինսկի 
Լեխ Կաչինսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 2008 թվական

Տես նաև

Ծանոթագրություններ

Լեխ Կաչինսկի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեխ Կաչինսկի» հոդվածին։

Tags:

Լեխ Կաչինսկի ԿենսագրությունԼեխ Կաչինսկի ԸնտանիքԼեխ Կաչինսկի ՊարգևներԼեխ Կաչինսկի Տես նաևԼեխ Կաչինսկի ԾանոթագրություններԼեխ Կաչինսկի19492010d:Q2757Ապրիլի 10ԼեհԼեհաստանԼեհաստանի Ժողովրդական ՀանրապետությունԼեհերենՀունիսի 18ՌուսաստանՍմոլենսկՎարշավա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՌոբոտԱրյունՍանահինի վանական համալիրԳագիկ ԱՍեղան (երկրաչափություն)ԶուգահեռագիծՔարերի սիմֆոնիաԿաթնասուններՏեղերի վանքՎահանաձև գեղձի քաղցկեղԱրամ ԽաչատրյանԼևոմեկոլՀայկական դրամՄատյան ողբերգությանԱշոտ Ա ՄեծՀենրիխ ՄխիթարյանՎայոց ձորի մարզԳեղարքունիքի մարզԴրաստամատ ԿանայանՄարդու աչքՀեշտոցի սնկային վարակԳետային խեցգետիններԱղերԴպրությունՏիգրանաշենՄովսես ԽորենացիՄիապետությունՄայրիկ (ֆիլմ)Նոյյան տապանՁայնավորներԹթվածինԲագրատունիներԵրկրորդ համաշխարհային պատերազմԺողովրդավարությունԵղջերուՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՓողՀղիություն (մարդ)Վահան ՏերյանԺենգյալով հացՄիլանԱնդրանիկ ՕզանյանՄեծ ՄհերՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹալեաթ ՄեհմեդԴարձվածքՍելեկցիաՑեղին սիրտը (ժողովածու)ԵրեքնուկՈւղիղ խնդիրԲառակապակցությունԲազմացումՄարսողական համակարգԲրազիլիաԼուսինԻրավունքԲագրատունիների թագավորությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանԱրմավիրի մարզՆոյԾաղիկԷպիլեպսիաԱրման ԾառուկյանՎահանագեղձԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄիացյալ ԹագավորությունԱֆրիկաՇվեյցարիաՕքեյԲարդ ստորադասական նախադասությունՀրանտ ՄաթևոսյանԱնտարկտիդաՀայաստանի առաջին հանրապետությունԱրյան շրջանառությունՊյոտր Չայկովսկի🡆 More