Հպարտության շքերթ (անգլ.՝ Pride parade), նաև հայտնի է որպես հպարտության միջոցառում (անգլ.՝ Pride event) կամ հպարտության փառատոն (անգլ.՝ Pride festival), ԼԳԲՏ համայնքի համար՝ լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) մշակույթը և հպարտությունը նշող միջոցառում։ Երբեմն հպարտության շքերթները հանդիսանում են նաև ԼԳԲՏ համայնքի որոշ իրավունքների պաշտպանության միջոցառումներ, օրինակ՝ նույնասեռական ամուսնությունների։ Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հպարտության շքերթների մեծամասնությունը ամենամյա են, շատերը տեղի են ունենում հունիսին՝ ի հիշատակ Սթոունոլյան ապստամբության, որը դարձել է ժամանակակից ԼԳԲՏ սոցիալական շարժումների առանցքային կետերից մեկը։
1969 թվականի հունվարի 28-ի վաղ առավոտյան Նյու Յորքի արվարձան Գրինվիչ Վիլիջում գտնվող և ԼԳԲՏ համայնքի մոտ շատ պոպուլյար Սթոունոլ Ինն (անգլ.՝ Stonewall Inn) գեյ բառում ոստիկանական ռեյդերից մեկից հետո լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձինք ապստամբեցին և քաղաքում սկսվեց անկարգությունների ալիք։
1970 թվականի հունվարի 27-ին՝ շաբաթ օրը, Chicago Gay Liberation միությունը շքերթ էր կազմակերպել նախապես գծված երթուղով՝ Վաշինգտոն Սքվեր Պարկից («Բագհաուս հրապարակ») մինչև Միչիգանի և Չիկագոյի պողոտաների խաչմերուկում գտնվող Ուաթեր Թաուերը (en), սակայն հետագայում բազմաթիվ մասնակիցներ հանպատրաստից ուղղվեցին դեպի Չիկագոյի հասարակական կենտրոն (այժմ՝ Ռիչարդ Ջ. Դեյլիի կենտրոն)։ Այդ օր ընտրվել էր այն պատճառով, քանի որ Սթոունոլյան իրադարձությունները սկսվել էին հունիսի վերջին շաբաթ օրը և դրանով շքերթի կազմակերպիչները ուզում էին գրավել Միչիգանի պողոտայում բազմաթիվ գնորդների առավելագույն ուշադրությունը։ Չիկագոյում անցկացրած հետագա շքերթները տեղի են ունեցել հունիսի վերջին կիրակի օրը՝ համընկնելով այլ վայրերում անցկացվող նմանատիպ բազմաթիվ շքերթների անցկացման օրվա հետ։
1970 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ Արևմտյան ափին ևս շքերթներ են կազմակերպվել՝ Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում։
Բազմաթիվ շքերթներ մինչ օրս կրում են նվազագույնը սկզբանակ ժամանակաշրջանից ժառանգած քաղաքական կամ ակտիվիստական բնույթ՝ կախված տվյալ երկրում կամ վայրում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ հանդուրժողականության մակարդակից։ Այդ տարբերությունները հիմնականում կախված են տվյալ երկրում կամ վայրում ԼԳԲՏ համայնքի քաղաքական, տնտեսական կամ կրոնական պայմաններից։ Սակայն ավելի հանդուրժողական վայրերում հպարտության շքերթները կրում են տոնական և նույնիսկ նաև Մարդի Գրայի բնույթ։ Խոշոր շքերթների ժամանակ մասնակիցները հաճախակի հագնում են լողավարտիքներ, ընդունում են դրագ քվինի տեսք, պարում են, լինում է բարձր ուժեղացված երաժշտություն։ Բայց նույնիսկ նման տոնախմբություններին, սովորաբար, մասնակցում է քաղաքական տարրը՝ տեղական քաղաքական գործիչների և ԼԳԲՏ հասարակակակն տարաբնույթ կազմակերպությունների անդամների տեսքով։ Շքերթի տիպիկ այլ մասնակիցներ են ԼԳԲՏ-ին հանդուրժող եկեղեցիները՝ Մետրոպոլական համայնքային եկեղեցին (անգլ.՝ Metropolitan Community Churche), Քրիստոսի միացյալ եկեղեցին, Ունիտարիստական ունիվերսալիստական եկեղեցիները, ինչպես նաև «Գեյերի և լեսբուհիների ծնողներ, ընտանիքներ և ընկերներ» կազմակերպության անդամներ և խոշոր ձեռնարկությունների արհմիությունների ԼԳԲՏ ներկայացուցիչներ։
Ամենահանդիսավոր շքերթները նույնիսկ նախատեսում են ՁԻԱՀ-ի և ԼԳԲՏ-ի դեմ բռնությունների զոհերի հիշատակին նվիրված հատված։ Որոշ կարևոր շքերթները ֆինանսավորվում են պետության և կորպորատիվ կազմակերպությունների կողմից, հանդիսանալով տվյալ վայրի կարևորագույն տուրիստական օբյեկտներից մեկը։ Որոշ երկրներում հպարտության շքերթները այժմ կոչվում են Հպարտության փառատոն (անգլ.՝ Pride Festival): Այդ փառատոններից որոշները անցնում են մերձակա այգիներում կամ քաղաքապետարանի կողմից տրամադրված և փակված մի փողոցում՝ կառնավալի մթնոլորտում, տեղեկատվական սեղաններով, երաժշտական համերգներով, խորովածով, գարեջրի վաճառասեղաններով, մրցույթներով, սպորտային միջոցառումներով և խաղերով։ Երբեմն դժվարություն է առաջանում սովորական անցորդների, հանդիսատեսի և շքերթաքայլողների միջև անցնող «տրոհիչ գծի» առանձնացումը, սակայն երբ տվյալ վայրում նկատվում շքերթի մասնակիցների նկատմամբ ագրեսիվություն է նկատվում, նման «տրոհիչ գծերը» անհրաժեշտ և և ակնհայտ են դառնում։ Շքերթի մասնակիցների և հանդիսատեսի միջև «տրոհիչ գծերից» իրենց փոխհարաբերությունների կախված լինելը և տարածքի օգտագործումը հասարակության հետերոնորմատիվ բնույթի քննադատության համար դարձել են բազմաթիվ հետազոտությունների առարկա։
Չնայած իրականությունն այն էր, որ Սթոունոլյան անկարգությունները, ինչպեսն նաև շարժման անմիջապես հաջորդած և շարունակվող քաղաքակաան կազմակերպումը, եղել են այնպիսի իրադարձություն, որին լիովին մասնակցում էին լեսբուհիները, բիսեքսուալները և տրանսգենդերները, ինչպես նաև բոլոր ռասաների և ծագման գեյերը, պատմականորեն այդ իրադարձությունները սկզբնապես կապվել են «գեյ» եզրի հետ, քանի որ այն ժամանակ այդ բառը օգտագործվում էր ընդհանրական իմաստով՝ նկարագրելու այն ամենը, ինչը այժմ ոմանք անվանում են «գոմիկներ» (անգլ.՝ queer), ոմանք էլ՝ ԼԳԲՏ համայնք։
1970-ականներին վերջին և 1980-ականներին սկզբին, երբ ԼԳԲՏ շարժամն բազմաթիվ մասնակիցներ դարձան մեծահասակ, անցան այլ խնդիրների լուծմանը կամ մահացան, ի հայտ եկավ այն խնդիրը, որ դժվար էր պարզել, թե արդյոք ովքեր էին մասնակցել Սթոունոլյան անկարգություններին, ովքեր էին փաստացի կազմակերպել հետագա ցույցերը, երթերը և հիշատակի միջոցառումները, ովքեր էին սկզբնական շրջանի ԼԳԲՏ կազմակերպությունների՝ Gay Liberation Front-ի և Gay Activists Alliance-ի առաջին ակտիվիստները։ Լեզուն դարձավ ավելի ակուրատ և ինկլյուզիվ, չնայած այդ փոփոխությունները սկզբում բախվել են դիմադրության հենց ԼԳԲՏ համայնքի որոշ մասնակիցների կողմից, որոնք տեղյակ չէին վերոնշյալ պատմական իրադարձություններից։ Սկզբում այդ ողջ համայնքը սկսեցին անվանել «լեսբուհիներ և գեյեր», իսկ արդեն այսօր՝ «լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ» (ԼԳԲՏ) կամ պարզապես «փրայդ» (անգլ.՝ Pride):
Ինչպես անմիջապես ԼԳԲՏ համայնքի մեջ, այդպես էլ դրանից դուրս գոյություն ունի հպարտության շքերների անցկացմանը դեմ տեսակետ։
Շքերթի քննադատները, ինչպես օրինակ Gay Shame շարժումը, մեղադրում են հպարտության շքերթները այն բանի մեջ, որ դրանք ուշադրությունը չափից շատ են կենտրոնացնում սեքսի և ֆետիշիներ հետ կապված հետաքրքրությունների վրա, որոնք էլ, քննադատների կարծիքով, հակաարդյունավետ են ԼԳԲՏ շահերի համար, սարքելով "գեյ համայնքը" ծաղրի առարկա։ ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ կարծում են, որ ավանդական ԶԼՄ-ները զգալի դեր են ունեցել ԼԳԲՏ համայնքի ամենավայրի, ամենաանսովոր և, հետևաբար, ամենաաններկայացուցչական ասպետկները ներկայացնելու գործում։ Այդ ամենը, իր հերթին, խթանել է շքերթների մասնակիցներին ԶԼՄ-ներում լուսաբանվելու համար հանդես գալ ավելի վառ զգեստներով։ Ծաղրերգական The Onion թերթը 2001 թվականին երգիծել է գեյ շքերթների այդ ընկալվող արդյունքը ֆեյք նորության հոդվածի մեջ։
Վերջին տարիներին մի շարք հասարակական կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչներ քննադատողական են վերաբերվում շքերթներին, կարծելով, որ այլևս չկա շքերթների անկացման պահանջը և նմնա հիմա միջոցառումները ստացել են ուղղակի «մեխանիկական» բնույթ։ Այդ իմաստով նման կազմակերպություններն ու շարժումները պաշտպանում են Իսպանիայի, ԱՄՆ-ի կամ Կանադայի նման երկրներում քննադատական շքերթի անցկացումը, որը այսօր արդեն ունի քաղաքական նշանակություն։
Սոցիալ պահպանողականները երբեմն հանդես են գալիս դեմ նման միջոցառումների, քանի որ կարծում են, որ դրանք հակասում են հասարակական բարոյականությանը։ Նման համոզմունքը մասամբ հիմնված է շքերթների ժամանակ հանդիպվող որոշ երևույթների, ինչպիսիք են, օրինակ, հպարարակային մերկությունը, ԲԴՍՄ ատրիբուտները և սեքսուալության այլ դետալներ։ Ակադեմիական հասարակության շրջանակներում քննադատական տեսակետ է ներկայացվել այն բանի վերաբերյալ, որ շքերթները փաստացի սահմանում են ուժեղացված նույնասեռական-հետերոսեռական բաժանում և ավելացնում են էսենսիալիստական հայացքները։
Կաղապար:ԼԳԲՏ
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հպարտության շքերթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.