Սերմ

Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։

Սերմ
Սպիտակ թխկիի սերմ (Acer pseudoplatanus)

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Սերմի քիմիական բաղադրություն

Հիմնական առանձնահատկությունը դա հասուն սերմի քիմիական կազմն է, ջրի բաղադրությունը կազմում է 10—15 % (ըստ տարբեր աղբյուրների, 5-ից մինչև 20%)։ Քիմիական կազմը ուժեղ կազված է պայմաներից ր բույսի սորտից։ и от сорта растения Մի տեսակի բույսերի սերմերը պարունակում են սպիտակուցներ, թթվածին, ճարպեր։

Գրականություն

  • Меликян А. П., Николаева М. Г., Комар Г. А. Семя // Жизнь растений: в 6 тт. / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1980. — Т. 5. Ч. 1. Цветковые растения. Двудольные: магнолииды, ранункулиды, гамамелидиды, кариофиллиды. — С. 84—91.
  • Данович К. Н., Соболев А. М., Жданова Л. П., Илли И. Э., Николаева М. Г., Аскоченская Н. А., Обручева Н. В., Хавкин Э. Е. Физиология семян / Академия наук СССР; Научн. совет по проблемам физиологии и биохимии растений; Ордена Трудового Красного Знамени Институт физиологии растений им. К. А. Тимирязева; Отв. ред. д. б. н. А. А. Прокофьев. — М.: Наука, 1982. — 318 с.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սերմ  Ընթերցե՛ք «սերմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Սերմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմ» հոդվածին։

Tags:

Սերմ ի քիմիական բաղադրությունՍերմ ԳրականությունՍերմ ԾանոթագրություններՍերմ Արտաքին հղումներՍերմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կասկադ համալիրՄարդու պապիլոմավիրուսՖրանսիաՎագինիզմՊորտուգալիաՀայաստանի գետերի ցանկՄուրացանԻլոն ՄասկԱրտաշեսյաններԱրմավիրՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՄԻԱՎ/ՁԻԱՀՍևանա լիճՏիեզերագնացությունԻրաքԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀաստ աղիքների բորբոքումՀայկ նահապետԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայաստանի կենդանական աշխարհԵրկաթ պակասորդային սակավարյունությունԻրավագիտությունԲասկետբոլՊապ թագավորԽաչատուր ԱբովյանՓարվանա (բալլադ)ԵգիպտոսՊանամաՀակաբիոտիկներԷջմիածնի Մայր ՏաճարՀեշտոցՇտերնի անվան կոնսերվատորիաՖեյսբուքԱնկախ պետությունների դրոշներԼևոն ՇանթՄխիթարյան միաբանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԻբուպրոֆենՍասունցի ԴավիթSinopharm GroupՄետրոնիդազոլԴեքսամետազոնԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԱստղաշուշանՀունաստանՀայաստանԵրկաթՎբեթՔրիստոնեությունԲույսերՄեջքի ցավԱրյան շրջանառությունԵհովայի վկաներՀաղպատի վանական համալիրՈրովայնային ցավՔարահունջՎարդանանք (պատմավեպ)ՄողեսներԳերմանիաԱշխարհի բնակչությունԳենդերային ինքնությունԼիոնել ՄեսսիՊրոլակտինԴուբայԱմբողջ թիվՀիմնական գույներՀաննիբալՎարդգես ՊետրոսյանԷկոլոգիաԳյումրիԱսպիրինՀոգնակի թիվԱբու-Լալա Մահարի (պոեմ)Դանթեական առասպելԱրագած🡆 More