Պոեմ Աբու-Լալա Մահարի

Աբու-Լալա Մահարի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություն։ Գրվել է 1909-1910 թվականներին։ Պոեմի առաջին հատվածները Իսահակյանը տպագրել է 1909 թվականին, իսկ ամբողջությամբ՝ 1911 թվականին։ Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ։ Պոեմի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի։ Աբու-Լալա Մահարին քնարական պոեմ է։ Հիմնված է արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի կերպարի վրա։ Պոեմի համար հիմք է ծառայել նրա մասին ավանդությունը, թե նա ապրել է մարդկանցից դժգոհ, սիրել է մենակյաց ազատությունը։ Նա պատվիրել է իր շիրմաքարին արձանագրել.

«Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, բայց ես ոչ ոքի դեմ չմեղանչեցի»։ Նրան դարձնելով իր պոեմի հերոս՝ Իսահակյանը նրա բերանով արտահայտում է իր խոհերն ու մտորումները։

Աբու-Լալա Մահարի
Պոեմ Աբու-Լալա Մահարի
ՀեղինակԱվետիք Իսահակյան
Ժանրպոեմ
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1909-1910

Պատմություն

«Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909 թվականին, երբ Թիֆլիսից Երևան վերադառնալիս գնացքի պատուհանից տեսնում է ուղտերի քարավան։ Դրանից հետո նրա մոտ միտք է ծնվում գրել պոեմը։

Սյուժե

Նախերգանքում պատմվում է Մահարիի մասին, թե ինչպես նա գիշերով գաղտնի հեռացել է Բաղդադից։ Առաջին սուրահում Մահարին, հոգնած և զզված ամբողջ աշխարհից և հայրական տանից, այլևս չէր ուզում վերադառանալ այնտեղ։ Նա ատում է այն, ինչ որ առաջ սիրել է և նրա համար ավելի լավ է դառնալ գիշատիչների բաժին, և վերջին անգամ Մահարին գարշանքով նայում է Բաղդադին և հեռանում։

Երկրորդ սուրահում բանաստեղծն անիծում է կնոջը և կնոջ սերը՝ «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»։ Նա նաև դժգոհում է հորից, ասելով՝ «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի հանդեպ»։ Նա ետ չէր նայում և չէր ափսոսում թողածի համար։

Երրորդ սուրահում Մահարին աշխարհը նմանեցնում է մի հեքիաթի, իսկ մարդիկ չէին հասկանում այդ հեքիաթը։

Չորրորդ սուրահում Մահարին բողոքում է բարեկամներից, ընկերներից և ասում, որ մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինել, որ չհոշոտեն քեզ. «Եվ ինչ է փառքը-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն»

Հինգերորդ սուրահում Մահարին նզովում է փառքը, գանձը, իշխանությունը,օրենքը և փախչում է նրանցից։

Վեցերորդ սուրահում բանաստեղծը փնովում է մարդկանց և պատռում նրանց դիմակները՝ «Աղքատության մեջ՝ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան։ Հարստության մեջ՝ լկտի, չարախինդ և վրիժառու, ամբարտավան»։

Յոթերորդ սուրահում Մահարին հասնում է մի ժայռի կատարի և նայում աշխարհին ու արևին և ասում, որ արևն է արդեն նրա մայրը, միակ սուրբը և աշխարհից ու մարդկանցից կարևորը։

Պոեմ Աբու-Լալա Մահարի 

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին՝ մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…

Պոեմ Աբու-Լալա Մահարի 

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Իսահակյան Ա., Աբու-Լալա Մահարի, Երևան 1984 թվական

Արտաքին հղումներ

Պոեմ Աբու-Լալա Մահարի 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Tags:

Պոեմ Աբու-Լալա Մահարի ՊատմությունՊոեմ Աբու-Լալա Մահարի ՍյուժեՊոեմ Աբու-Լալա Մահարի ԾանոթագրություններՊոեմ Աբու-Լալա Մահարի ԱղբյուրներՊոեմ Աբու-Լալա Մահարի Արտաքին հղումներՊոեմ Աբու-Լալա Մահարի19091910Աբու ալ-Ալա ալ-ՄաարրիԱվետիք ԻսահակյանՊոեմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔրիստոնեությունՄխիթարյան միաբանությունԱտոպիկ մաշկաբորբԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄիավորված ազգերի կազմակերպությունՎահագնՀայաստանի տնտեսությունՄատյան ողբերգությանԱրջերՀայերենի բարբառներԲիբլիական (պոեմ)Արամ ԽաչատրյանԷկոլոգիաՎանաձորՕղակ գործողությունՆոր ԿտակարանԱլբերտ ԱյնշտայնՀարցական նշանՍեղան (երկրաչափություն)Սերգեյ ՓարաջանովՇվեդիաՄարտիրոս ՍարյանՄերկուրի (մոլորակ)Աշխարհի բնակչությունԾխախոտՀայկական մանրանկարչությունՆոյեմբերյանԴիմադրություն (էլեկտրական)Վիլյամ ՍարոյանՍասունԻշխան ՍաղաթելյանԶինվորական կոչումներԻբուպրոֆենԷթիլ սպիրտԱրագածՍտեփան Զորյան (գրող)Կենդանակերպի նշաններԿրիաներԵղնջացանՀայկական առածներ և ասացվածքներԹվաբանական պրոգրեսիաԵրաժշտական գործիքներԱկսել ԲակունցԲերանաբորբԳլխուղեղի ուռուցքԱրեգակՎիտիլիգոԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՇեշտՀույզերՄովսես ԳորգիսյանԱմերիկաԵրկրորդ համաշխարհային պատերազմՄաշկ (մարդ)Սասնա ծռերԼյուդվիգ վան ԲեթհովենԼեղային քարԱրգանդՎոլեյբոլԲազմացումԱտլանտյան օվկիանոսՍողոմոն ԹեհլիրյանԷկոլոգիական գործոններԼեյկոցիտՎերածնունդՊարացետամոլԹիրեոտրոպ հորմոնԾնեբեկՀայոց ցեղասպանության հուշարձանների ցանկՀեպատիտՆոյեմբերյանի շրջանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՎազգեն ՍարգսյանՀայկական կինոՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԹաջ ՄահալԲրեստ-Լիտովսկի պայմանագիրՋավախք🡆 More