Amazon.com, Inc.
Ամազոնն առանձին կայքեր ունի ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մեքսիկայի համար։ Հնդկաստանի համար նախատեսված կայքը շուտով կառաջարկի երաժշտության, ֆիլմերի և տեսանյութերի հոսքային ծառայություն։ Ամազոնն առաջարկում է նաև առաքում շատ այլ երկրներ։ 2011 թվականին Ամազոնը մտադրություն ուներ ստեղծելու կայքի մեկ այլ տարբերակ ևս՝ Լեհաստանի և Շվեդիայի համար։
Ամազոնի ապրանքատեսականին ընդգրկում է մեդիա (գրքեր, DVD սկավառակներ, երաժշտական CD սկավառակներ, ծրագրեր, VHS երիզներ), հագուստ, մանկական իրեր, կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, գուրմանների սնունդ, նպարեղեն, անձնական խնամքի միջոցներ, արդյունաբերական և գիտական պարագաներ, խոհանոցային պարագաներ, զարդեր, ժամացույցներ, սիզամարգերի և այգիների պարագաներ, երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, գործիքներ, խաղալիքներ և խաղեր։
Ընկերությունը հիմնել է amazon.com օնլայն աճուրդների ծառայությունը 1999 թվականի մարտ ամսին։ Սակայն ընկերությանը չի հաջողվում այդ բնագաբառի հսկա eBay ընկերության հաճախորդների հետաքրքրությունը շեղել իր կողմ։ Հետագայում ընկերությունը հիմնեց հստակ գների շուկան՝ zShop-ը 1999 թվականի սեպտեմբերին։ Աճուրդները և zShop խանութները ընդգրկված էին Amazon Marketplace-ում, որի միջոցով հաճախորդները կարող էին նոր իրերի հետ մեկտեղ վաճառել օգտագործված գրքեր, սկավառակներ և այլ իրեր։ Այս ծառայությունը հիմնվել է 2000 թվականին։ 2014 թվականի հոկտեմբերին Amazon Marketplace-ը իր տեսակի մեջ ամենամեծն էր, որի հետևում են նմանատիպ կայքերը՝ Sears, Rakuten և Newegg։
2007 թվականի օգոստոսին Ամազոնը ներկայացնում է AmazonFresh մթերքի վաճառման ծառայությունը։ Հաճախորդների պատվերները կարող են առաքվել լուսաբացին կամ նշված օրը։ Սկզբում առաքումը սահմանափակվում էր Վաշինգթոնի Մերսեր Այլենդի տարածքում, սակայն հետագայում այն տարածվել է Սիաթլում։ AmazonFresh ծառայությունը 2007 թվականի ամռան ամիսներից գործում էր նաև Բելվյուի և Քրքլենդի հատուկենտ արվարձաններում։
2012 թվականին Ամազոնը հայտարարել է Vine.com կայքի ստեղծման մասին, որը հնարավորություն էր տալիս գնելու կանաչեղեն, մթերքեր, տնային պարագաներ և այլն։ Կայքը 2010 թվականին Ամազոնի կողմից գնված ընկերությանն է պատկանում, որի գործունեության մեջ են մտնում նաև Diapers.com (մանկական), Wag.com (կենդանիների) և YoYo.com (խաղալիքներ) խանութների կայքեր։ Ամազոնին են պատկանում նաև էլեկտրոնային գնումների Shopbop.com, Woot.com, և Zappos.com կայքերը։
Ամազոնի «բաժանորդագրվիր և խնայիր» ծրագիրը առաջարկում է ապրանքների զեղչված գներ (հիմնականում մեծածախ առևտրի դեպքում), անվճար առաքում և ապրանքի ավտոմատ առաքում յուրաքանչյուր մեկ, երկու, երեք կամ վեց ամիսը մեկ անգամ։
2013 թվականին Ամազոնը գործարկում է Հնդկաստանի համար նախատեսված amazon.in կայքը։ Կայքը սկսել է վաճառել էլեկտրական իրեր՝ ծրագրելով ընդարձակվել և առաջարկել նորաձևության, գեղեցկության, տնային, առողջապահական բաժիններ։ 2014 թվականի հոկտեմբերին կայքը մեծ զեղչեր է սկսել՝ Հնդկաստանում վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով։ Հուլիսին Ամազոնը հայտնել է, որ Հնդկաստանում բիզնեսը ընդլայնելու նպատակով կներդնի 2 միլիարդ ԱՄՆ դոլար (Rs 12,000 ):
2014 թվականին Ամազոնը վաճառել է առցանց գնված գրքերի 63 տոկոսը և ընդհանրապես վաճառված գրքերի 40 տոկոսը։
2007 թվականին Ամազոնը թողարկում է Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, որը կոնտենտը բեռնում է Sprint օպերատորի EV-DO անլար ցանցի "Whispernet" ծառայության միջոցով։ Սարքի էկրանը օգտագործում է E Ink տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս նվազեցնել մարտկոցի օգտագործման ծավալները, ինչպես նաև ապահովել ավելի ընթեռնելի էկրան։ 2014 թվականի տվյալներով՝ ավելի քանի 2.7 միլիոն անուն գիրք է հասանելի Kindle (հայ. Քինդլ) խանութում։
2011 թվականի սեպտեմբերին Ամազոնը հայտարարում է պլանշետային համակարգիչների շուկա իր մուտքի մասին և ներկայացրել Քինդլ ֆայր (անգլ՝ Kindle Fire) պլանշետը։ Սարքը աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգի մոդիֆիկացված տարբերակով։ Սարքի ցածր գինը (199 ԱՄՆ դոլար) լայնորեն ընկալվում էր որպես բովանդակության վաճառքի միջոցով հասույթ ապահովելու հաշվին սարքը գնելու համար ռազմավարական սատարում։
2012 թվականին Ամազոնը ներկայացնում է պլանշետային համակարգչի երկրորդ սերունդը, որը ստացել է Kindle Fire HD անվանումը։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Amazon.com-ը ներկայացնում է պլանշետի երրորդը սերունդը, որն էլ ստացել է Kindle Fire HDX անվանումը։ 2013 թվականի հոկտեմբերին թողարկվել է Kindle-ի վեցերորդ սերունդը։
2014 թվականին ընկերությունը ներկայացնում է իր Amazon Fire TV հեռուստատեսային կցորդը, որը ներկայացվել է որպես նմանօրինակ Apple TV և Google-ի Chromecast սարքերի մրցակից։ Ամազոնի կցորդը թույլ է տալիս դիտելու հոսքային տեսանյութեր իր սեփական հոսքային ծառայությունից, ինչպես նաև այլ ծառայություններից, ինչպիսիք են օրինակ Netflix և Hulu։ Սարքը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով փնտրելու ֆիլմեր։ Հնարավոր է խաղալ խաղեր։ ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 99 ԱՄՆ դոլարով։
Ամազոնը 2014 թվականի հուլիսին մուտք է գործում սմարթֆոնների շուկա՝ ներկայացնելով Fire Phone հեռախոսը։
2014 թվականի հոկտեմբերին Ամազոնը ներկայացնում է Fire TV Stick-ը։ Սարքը հնարավորություն է ընձեռնում օգտվելու տարբեր հոսքային ծառայություններից։ Սարքի արժեքը կազմում է 39 ԱՄՆ դոլար։
}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոն (ընկերություն)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ամազոն (ընկերություն), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.