Հոսթինգ

Կայքի հոսթինգը կամ կայքի հյուրընկալումը նպատակաուղված է համացանցից օգտվողներին սկավառակային տարածք տրամադրել՝ համացանցում տեղեկատվություն տեղադրելու համար։

Այն մուտքի հնարավորություն է տալիս տեղեկատվությանը այն բոլոր համացանցից օգտվողներին՝ webmaster-ներին, ովքեր ցանկանում են խմբագրել իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը (ֆայլերը) ։ Հաճախ այդ ամենը կատարվում է FTP ծրագրերի միջոցով։ Այս ամենի համար համացանցային հոսթինգ տրամադրողները պետք 24/7 ռեժիմում գործող համակարգիչներից բացի ունենան նաև գերարագ համացանցային կապ (հարյուրավոր մբ/վ), HTTP սպասարկիչներ (սերվերներ), համապատասխան ծրագրային ապահովում (հաճախ օգտագործվում է Apache ծրագիրը) և էլեկտրոնային փոստի ու տվյալների բազա ապահովող սերվերներ։

Գործունեությունը

Համացանցային հոսթինգ տրամադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովել իրենց մոտ տեղակայվող տվյալների ինչպես ֆիզիկական անվտանգությունը (սպասարկիչների պահպանման պայմանները պետք է բավարարեն համապատասխան տեխնիկական պահանջները, մշտապես հովացվեն և զերծ լինեն մեխանիկական վնասվածներ ստանալու ռիսկերից), այնպես էլ անձեռնմխելիությունը՝ անվտանգության համակարգերի և համապատասխան աշխատակազմի միջոցով։ Սակայն հարկ է նշել, որ չափից էժան տրամադրվող ծառայությունները նման պահանջների չեն էլ փորձում բավարարել։

Ինտերնետ հոսթինգ

Ինտերնետային հոսթինգը ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ինֆորմացիա և ինֆորմացիոն ծառայություններ տեղադրել ինտերնետում, (՞) այնտեղից այն հետաքրքրված անձանց մատակարարելու նպատակով։ Ինտերնետային հոսթինգի առավել տարածված տեսակն է վեբ հոսթինգը, սակայն մի շարք այլ ծառայություններ (խաղային սերվերներ, վիքիֆերմաներ, վեբ-հոսթինգի շրջանակներում առաջարկվող մի ջարք այլ ծառայություններ և այլն) նույնպես կարելի է սահմանել որպես ինտերնետ հոսթինգ։

Վեբ հոսթինգ

Կախված հոսթինգ առաջարկող կազմակերպության մասնագիտական ուղղվածությունից և առաջարկվող ծառայության փաթեթի տեսակից «հոսթինգի» մեջ կարող են ներառված լինել տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Պարզագույն հոսթինգը կարող է սահմանափակվել զուտ տվյալների բեռնավորման հնարավորությունով վեբ-սերվեր, ապագայում դրանք այնտեղից հետ բեռնելու միտումով։ Մինչդեռ(՞) մասնագիտական առաջարկները արդեն կտրամադրեն ծառայությունների ավելի հարուստ ցուցակ՝ սկսած վեբ- և փաստային սերվերների աշխատեցումից մինչև առանձին կորպորատիվ ինֆրակառուցվածքների հավաքում՝ դրանց անվտանգության ապահովմամբ և տեխնիկական աջակցության 24/7 առկայությամբ։

Վեբ հոսթինգների տեսակային դասակարգումը

Ըստ ուղղվածության վեբ հոսթինգները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների.

  • ֆայլային հոսթինգ - ֆայլերի բեռնում սերվեր անձնական օգտագործման, կամ ուրիշների հետ կիսվելու միտումով
  • արագ հոսթինգ (one-click hosting) - հանդիսանում է առաջինի ենթատեսակը, որի բնորոշիչն է այն, որ բեռնումն իրականացվում է համեմատաբար արագ և հաճախ նույնիսկ առանց գրանցման անհրաժեշտության
  • նկարների հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող նկարների համար
  • վիդեո-հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող վիդեոնյութերի համար
  • բլոգային հոսթինգ - սեփական բլոգ վարելու ծառայություն՝ համապատասխան հնարավորությունների ապահովմամբ և ծառայությունների մատուցմամբ
  • տեքստային հոսթինգ - ֆորմատավորումից զուրկ միջին չափերի տեքստ կամ ծրագրային կոդ բեռնելու և խմբագրելու հնարավորություն տվող կայքեր
  • փոստային հոսթինգ - տրամադրում է փոստային հասցե համապատասխան հնարավորություններով
  • առևտրային զամբյուղների հոսթինգ - on-line առևտրի կազմակերպման համակարգեր, որոնցում կայքի այցելուն հնարավորություն է ստանում «գցել» իրեն դուր եկած ապրանքները անձնական զաբմյուղի մեջ, դրանց հետագա ձեռքբերման համար։

Tags:

Հոսթինգ ԳործունեությունըՀոսթինգ Ինտերնետ հոսթինգՀոսթինգ Վեբ հոսթինգՀոսթինգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարտի 29Կիպրոս (կղզի)ՖրանսիաՉակերտներԲելգիաՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՄհեր ՄկրտչյանԵրուսաղեմՄարո ՄարգարյանԽատուտիկՈրդանման ելունի բորբոքումԱնտարկտիդաՓորլուծությունՄարս (մոլորակ)Մարդու իրավունքներՈւսուցման մեթոդներ և հնարներԾաղկազարդՍատուրն (մոլորակ)Մարզական կոչումԱնդրանիկ ՕզանյանԱնորոշ դերբայՍրտամկանի ինֆարկտԱնանուխՆորավանքՀայերենի այբուբենՀունաստանԻրանՀայաստանի դրոշՎիտամին AԵրևանի վարչական բաժանումՊետրոս ԴուրյանՍուրբ շաբաթԶատիկը ՀայաստանումՀայաստանի ազգային հերոսՀամանուններՎահե ՇահվերդյանՀայաստանի Կարմիր գիրքՏողադարձԱրա ՀարությունյանԳառնու հեթանոսական տաճարՔրիստոնեությունԿարբոնաթթուներՖաշիզմՊարույր ՍևակԼարման կայունարարԽպիպՏրանսպորտԿենդանիների հատկանիշների ցանկՔառօրյա պատերազմԱշխարհի բնակչությունՈրովայնային ցավՎաղարշապատՂազարոս ԱղայանԳևորգ ՉաուշԵրիկամի քրոնիկ հիվանդությունԽոսրովի անտառ պետական արգելոցՄիզուղիների ինֆեկցիաներԾաղկեվանքՄարդու ատամՀայերԼոպերամիդՄարդու խորիոնային գոնադոտրոպինԷստրոգեններԲարորակ ուռուցքներՀելլենիստական մշակույթԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՔաղցկեղԹլփատում1-ին տիպի շաքարային դիաբետՄիգրենՇվեդիաԱղբյուր ՍերոբՈչ վերբալ հաղորդակցությունԱսորեստանԱրտաշես ԱԾովՍիլվա ԿապուտիկյանԱրյուն🡆 More