Վաշինգտոն (անգլերեն՝ Washington), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Նահանգի վարչական կենտրոնը Օլիմպիա քաղաքն է, ամենախոշոր քաղաքը Սիեթլ-ն է` 6 830 038 մարդ բնակչությամբ (2011 թ.): Որպեսզի չշփոթեն մայրաքաղաք Վաշինգտոնը նահանգի հետ, շատ հաճախ մայրաքաղաքի անվանմանը ուղեկցում է «Կոլումբիայի շրջան» անունը (իսկ անգլերեն տարբերակով՝ «Washington, D.C.»): Պաշտոնական կարգախոսն է «Հավերժ կանաչ նահանգ»։
Վաշինգտոն անգլ.՝ Washington | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Օլիմպիա | |||
Ամենաբարձր կետ | Ռեյնիր | |||
ԲԾՄ | 520 մետր | |||
Օրենսդրական մարմին | Washington State Legislature? | |||
Դատական մարմին | Washington Supreme Court? | |||
Միության մուտք | նոյեմբերի 11, 1889 (42-րդ) | |||
Բնակչություն | ▲7 705 281 մարդ (ապրիլի 1, 2020) (13 տեղ) | |||
Տարածք | 184 827 կմ² (18 տեղ) | |||
Հիմնադրված է | նոյեմբերի 11, 1889 թ. | |||
Սահմանակցում է | Բրիտանական Կոլումբիա, Այդահո և Օրեգոն | |||
Ժամային գոտի | UTC-8, Ամերիկա/Լոս Անջելես և UTC-7 | |||
Հապավում | Wash. և WA | |||
Փոխարինեց | Washington Territory? | |||
ISO 3166-2 կոդ | US-WA | |||
Անվանված է | Ջորջ Վաշինգտոն | |||
Մականուն | The Evergreen State | |||
Միության մուտք | նոյեմբերի 11, 1889 (42-րդ) | |||
wa.gov(անգլ.) | ||||
Հյուսիսից Վաշինգտոն նահանգը սահմանակից է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգին, արևելքից սահմանակից է Այդահո նահանգին, իսկ հարավից՝ Օրեգոն նահանգին։ Արևմուտքից ջրային սահման ունի Խաղաղ օվկիանոսի հետ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 184 827 կմ² (18-րդ տեղում է ԱՄՆ-ում), հողի մակերեսը կազմում է 172 587 կմ²։
Նահանգի արևմտյան ծայրակետն Ալավայի հրվանդանն է։
Վաշինգտոն նահանգը ունի պետական մայրուղիներ, ինչպես նաև լավ զագացած լաստանավային համակարգ, որն ամենամեծն է, ոչ միայն ԱՄՆ, այլև ամբողջ աշխարհում։ Վաշինգտոն նահանգում գործում են 140 օդանավակայաններ, որոնցից 16-ը՝ պետական օդանավակայաններ են։ Տրանսպորտը պատկանում է Վաշինգտոնի պետական դեպարտամենտին։ Բացի այդ այնտեղ է գտնվում Բոինգ-Ֆիլդը, որը ԱՄՆ-ի հատուկ նշանակության օդանավակայաններից մեկն է։
Կան լայնածավալ ջրային ճանապարհներ Վաշինգտոնի խոշոր քաղաքներում։ Դրանց թվում են Սիեթլը, Բելվույուն, Տոմոկան (նավահանգիստ Տամոկա) և Օլիմպիան։ Նահանգի մայրուղիները ԱՄՆ-ում կազմում են մի մեծ ցանց, այդ թվում, կամուրջները և խոշորագույն լաստանավային համակարգը։ Վաշինգտոն նահանգում են գտնվում 5 ամենաերկար լողացող կամուրջներից 4-ը աշխարհում։
Կասկադյան լեռներում տրանսպորտի կազմակերպման համար պահանջվում է կատարել դժվարին աշխատանք։ Վաշինգտոն նահանգում շահագործվում և պահպանվում են յոթ հիմնական ճանապարհ- լեռնանցքներ և ութ փոքր լեռնային թունելներ։
2005 թվականի տվյալներով Վաշինգտոնի ՀՆԱ-ն կազմել է 268,5 միլիարդ դոլար (14-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Այստեղ գտնվում են կորպորատիվ այնպիսի ընկերությունների շտաբկայաններ, ինչպիսիք են` Microsoft (գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդմոնդում), Starbucks, Amazon.com, PACCAR և Valve:
Էվերեթը ունի արտադրական օբյեկտ` Boeing-ը։
Վաշինգտոնը Միացյալ Նահանգներում ունի հետադարձ հարկային համակարգ։ Նահանգը չունի նաև կորպորատիվ շահույթի շահութահարկ։
Այստեղ 1989—2007 թվականներին հիմնվել է Icos կորպորացիան, որն էլ հայտնի է բիոտեխնոլոգիաների շուկայում։ Ամենախոշոր ավտոարտադրողը «Քենուորթ»-ն է։
Վաշինգտոնը մեկն է այն 14 ԱՄՆ նահանգներից, որը ապաքրեականացրել է բժշկական մարիխուանան։
2009 թվականի տվյալներով հետևյալ քաղաներին են համարվում Վաշինգտոնի խոշորագույն քաղաքները։
Կարգ | Քաղաք | Բնակչություն |
---|---|---|
1 | Սիեթլ | 602 000 |
2 | Սպոկան | 205 500 |
3 | Տակոմա | 203 400 |
4 | Վանկուվեր | 164 500 |
5 | Բելվույու | 120 600 |
6 | Էվերետտ | 103 500 |
7 | Սոպկան-Վալլի | 89 440 |
8 | Ֆեդերալ-Ուեյ | 88 580 |
9 | Քենթ | 88 380 |
10 | Յակիմա | 84 850 |
11 | Ռենթոն | 83 650 |
12 | Բելլինգհեմ | 76 130 |
13 | Օբերն | 67 485 |
14 | Քեննեվիք | 67 180 |
15 | Լեյքվուդ | 58 840 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն (նահանգ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վաշինգտոն (նահանգ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.