Թատրոնի Համաշխարհային Օր

Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում։ Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:

«Թատրոնի համաշխարհային օր»
Թատրոնի Համաշխարհային Օր
Մեծ թատրոն, Մոսկվա
Այլ կերպ«Թատրոնի միջազգային օր»
Տեսակոչ պաշտոնական տոն
Ամսաթիվմարտի 27
Տոնվում էԵրկիր
Հաստատված9-րդ կոնգրեսի կողմից Թատրոնի միջազգային ինստիտուտ
Ի հիշատակթատրոն
Կայքworld-theatre-day.org(անգլ.) և world-theatre-day.org/es/index.html(իսպ.)

Պատմություն, նկարագրություն

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը։

«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից», որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։

Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումները «մշակութային տաճարներում», տարբեր թատերական փառատոնները, իսկ որոշ թատրոններ էլ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ։

Թատրոնի օրը Հայաստանում

Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում։ Այդ օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները։

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ

Թատրոնի Համաշխարհային Օր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոնի համաշխարհային օր» հոդվածին։

Tags:

Թատրոնի Համաշխարհային Օր Պատմություն, նկարագրությունԹատրոնի Համաշխարհային Օր Թատրոնի օրը ՀայաստանումԹատրոնի Համաշխարհային Օր ԾանոթագրություններԹատրոնի Համաշխարհային Օր Տես նաևԹատրոնի Համաշխարհային Օր Արտաքին հղումներԹատրոնի Համաշխարհային ՕրԱնգլերենԹատրոնՄարտի 27

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրաքսԹաջ ՄահալՄխիթարյան միաբանությունՏատիկիս դաջվածքներըԲնական թիվՀարավային ԿորեաԵրաժշտական գործիքներՎիկտոր ՀամբարձումյանՄխիթար ՍեբաստացիՀայոց ցեղասպանության ճանաչումՍպի (ֆիլմ, 2014)ՄակդիրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵռանկյան բարձրությունՈւրբաթագիրքՊեպոՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀոգեբանությունԲուլինգԲեհաեդդին ՇաքիրՄշակույթԱզատի ջրամբարԿենդանակերպի նշաններԿանաչ դաշտը (պատմվածք)Սողոմոնի երգերըԽաղաղ օվկիանոսՀայաստանի բուհերի ցանկԻնգա և Անուշ ԱրշակյաններԱնլռելի զանգակատունՕյկոֆոբիաՆոյՎազգեն Ա ԲուխարեստցիԱշխարհի մայրաքաղաքների ցանկԸղձական եղանակԱռաքյալը (Մուրացան)Մայիսյան հերոսամարտերԿաթվածՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՔիմիական ռեակցիաներՊատվի համար (դրամա)Ֆրանսուա Անդրե ՖիլիդորՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Հայկյան տոմարԳարեգին Ա ՔեսաբցիԱրմեն Տիգրանյան (երգահան)ԲարդիԺաքի ՆերսեսյանԱբդուլ Համիդ IIԿանադաՏրական հոլովՀայոց ցեղասպանությունԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայկական անմոռուկՊետությունՀեպատիտ CԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայկական մուֆլոնԱլերգիաՇաքարային դիաբետԻնքնաթիռԿողմնացույցՄեծապատիվ մուրացկաններՀովհաննես ԲաղրամյանՍատուրն (մոլորակ)Թոմաս ԷդիսոնԻսրայելԵրեխայի իրավունքներՁկներՍուրբ Յոթ ՎերքԳոյական անունՋահերով երթԵվրոպական միությունՀայաստանի Սահմանադրություն🡆 More