Հայկական Մուֆլոն

Օդի, Հայկական մուֆլոն կամ անդրկովկասյան լեռնային ոչխար (լատին․՝ Ovis orientalis gmelini, պարս.՝ گوسفند وحشی ارمنی), սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար։

Հայկական մուֆլոն
Հայկական մուֆլոն
Հայկական մուֆլոն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ենթաընտանիք Այծեր (Caprinae)
Ցեղ Խոյեր (Ovis)
Տեսակ Մուֆլոն (O. gmelini)
Ենթատեսակ Հայկական մուֆլոն (O. g. gmelini)
Միջազգային անվանում
Ovis gmelini gmelini
Blyth, 1841

Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կազմվածք

Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։

Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։

Տարածում

Հայկական Մուֆլոն 
2008 թվականի մետաղադրամ՝ հայկական մուֆլոնի պատկերով

Տարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։

Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց ձոր և Սյունիք)։ Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում։

Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես՝ ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը՝ դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ։

Պահպանման կարգավիճակ

Բնության պահպանության միջազգային ցուցակում Ovis orientalis ենթատեսակը համարվում է խոցելի տեսակ։ Ինչպես նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։

Վարք

Հայկական Մուֆլոն 
Հայկական մուֆլոն

Բնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ, երբեմն կազմում են մի քանի հազար գլխից կազմված հոտեր։ Շատ տեսակներ գաղթում են կերով հարուստ տարածքներ։ Ապրում է 12-14 տարի։

Բազմացում

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը։ Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ ձագեր։

Թվաքանակ

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավելի)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Հայկական Մուֆլոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական մուֆլոն» հոդվածին։

Tags:

Հայկական Մուֆլոն Արտաքին կազմվածքՀայկական Մուֆլոն ՏարածումՀայկական Մուֆլոն Պահպանման կարգավիճակՀայկական Մուֆլոն ՎարքՀայկական Մուֆլոն ԲազմացումՀայկական Մուֆլոն ԹվաքանակՀայկական Մուֆլոն Տես նաևՀայկական Մուֆլոն ԾանոթագրություններՀայկական Մուֆլոն ԳրականությունՀայկական ՄուֆլոնԼատիներենՈչխարՊարսկերենՍնամեջ եղջյուրավորներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ածականի համեմատության աստիճաններԷրեբունի ամրոցԱնլռելի զանգակատունՎիրուսներԴեր ԶորՕլիմպիական խաղերՄակերեսԼիմֆոմաՎարդանանց պատերազմՀնդկաստանԱծական անունՀայկական մանրանկարչությունԱղասի ԱյվազյանՎիքիպահեստՀամախառն ներքին արդյունքՆարցիսիզմԿոռուպցիաԹորոս ՌոսլինՀայոց պատմությունՎանաձորԵրիտասարդ թուրքերԾաղկեվանք (Արա լեռ)Հրանտ ՄաթևոսյանՀայոց ցեղասպանություն (ֆիլմ)Թալեաթ ՄեհմեդԹմրամիջոցՇոկոլադՍիամանթոՄանուշակՅուպիտեր (մոլորակ)Ձվարանի կիստաՊյութագորասՍյունիքի մարզԵս և նաԿապույտ հազՍինդրիկԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Արցախի ՀանրապետությունՎահագն ԽաչատուրյանԺան-Պիեր ՆշանյանԱրտաշատՎանի հերոսամարտՇնչառությունՀայաստանի զինանշանՀովհաննավանքՃապոնիաՔրիստափոր ԿոլումբոսԴերենիկ ԴեմիրճյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԼոռու մարզԱրքիմեդեսՍամուրայՄարդու իրավունքներԳլխուղեղի ուռուցքԽաչատուր ԱբովյանՋրի աղտոտումԿառլես ՊուչդեմոնՄայր Հայաստան հուշահամալիրԿռունկ (երգ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրթուր ՉիլինգարովՊարբերական աղյուսակՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԹռչուններՏիգրանակերտ (մայրաքաղաք)Ալան Ալեքսանդր ՄիլնՄեսրոպ ՄաշտոցԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)ՕձերԿոկորդաբորբՄխիթարյան միաբանությունԵրեխայի իրավունքներԿոչականՀայերենի կետադրությունԿանդիդոզԷկզեմաՆԱՏՕՄովսես Գորգիսյան🡆 More