Նշենի: բույսերի տեսակ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Նուշ
Prunus dulcis
Նշենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Նուշ
Լատիներեն անվանում
Prunus dulcis
(Mill.) D.A.Webb (1967)

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա
Պատկերներ
Վիքիպահեստում




Նշենի (լատին․՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին։

Կենսաբանական նկարագիր

Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։  Հայաստանում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական։

Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հոմանիշներ
  • Amygdalus communis L.
  • Amygdalus dulcis Mill.
  • Prunus amygdalus Batsch
  • Prunus communis (L.) Arcang.
Տեսակի ներսում բաժանվում են 2 խմբի
  • Prunus dulcis var. amara - Դառը նուշ
  • Prunus dulcis var. dulcis - Քաղցր նուշ

Տարածում

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Նուշի տերևները

Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական և Կենտրոնական Ասիայում։ Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Միջերկրածովյան Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիայն և Արևմտյան Տյան Շանը, Նյու Յորքում, Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքում «նուշի քաղաք»։ Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում։ 

Էկոլոգիա

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Դեռ չհասած պտուղները

Նուշի աճում է քարքարոտ և ավազոտ լեռներում, մոտավորապես 800 մինչև 1600 մ ծովի մակարդակիվ, նախընտրում է կալցումով հարուս հողերը։ Իսրաելում հասնում է 800 մետրի, Հայֆի շրջանում շատ մոտ է Միջերկրական ծովի ափերին։ Աճում են խմբերով, միմյանցից 5-7 մ հեռավորության վրա։ Շատ լուսասեր են, ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին, կան շրջաներ որ ծաղկում է փետրվարին, պտուղները հասնում են հունիս-հուլիս ամիսներին։ Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ։ 3-5 մ երկարությամբ։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է։ Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%)։ Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն։ Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ։ Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով։ Նաիրյան նշենին Անդրկովկասի հարավի բնաշխարհիկ է։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի մարզում։ Ծաղիկները խոշոր են, կարմրավուն։ Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է։

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 

Հետաքրքիր փաստեր

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
ծաղկած նուշ

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»։

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  «Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը։ Թաց նուշը գիրացնում է մարմինը։ Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում։ Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը։ Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար։ Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում։ Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը։ Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը։ Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում։ Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»։ Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 

Քիմիական կազմ

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա 
Նուշե շոկոլադ

Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։

Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009 թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում։ Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ։ Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է։

Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը և այլն։ Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ։ Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է՝ «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից և համարվում լավագույն հակաօքսիդանտ։

Կարևոր հետևության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա և, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը։

Պատկերասրահ

Արտադրություն

Համաշխարհային արտադրություն

Նուշի տվյալները (հազար տոննա)

1965 615
1970 687
1975 762
1980 926
1985 1152
1990 1321
1995 1019
2000 1468
2005 1839
2006 1999
2007 2215
2008 2435
2009 2362
2010 2539
2011 2005
Տասնհինգ խոշորագույն արտադրողները

նուշ (հազար տոննա)

Երկիր 1985 1995 2005 2009 2010 2011
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  ԱՄՆ 352 276 703 1162 1414 731
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Իսպանիա 287 159 218 282 221 212
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Իրան 59 79 109 128 158 168
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Իտալիա 105 90 118 114 108 105
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Մարոկկո 30 45 70 104 102 131
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Սիրիա 34 34 229 97 73 130
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Թունիս 51 35 43 60 52 61
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Թուրքիա 38 37 45 55 55 70
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Ալժիր 10 20 45 47 39 50
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Հունաստան 57 57 48 44 33 30
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Աֆղանստան 9 9 15 43 56 61
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Չինաստան 13 19 25 35 38 42
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Լիբանան 7 28 28 30 28 36
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա  Պակիստան 28 49 23 26 22 21
Աղբյուր։Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություններ Միավորված ազգեր

Տաքսոնոմիան

Տեսակը մտնում է Սալորենի դասի մեջ (Prunus), Spiraeoideae ենթաընտանիք, Վարդազգիների (Rosaceae) կարգ, վարդածաղկավորներ։


  ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելին 60 տեսակի  
         
  կարգ
Վարդածաղկավորներ
    Ենթաընտանիք
'Spiraeoideae
   
տեսակ Նուշ
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք
Վարդազգիներ
    ցեղ
Սալորենիներ
   
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  2 ենթաըտանիք
(Համաձայն APG II Համակարգի)
  մոտավորապես 200 տեսակ
     

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշենի» հոդվածին։
Նշենի: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Էկոլոգիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշենի» հոդվածին։

Tags:

Նշենի Կենսաբանական նկարագիրՆշենի ՏարածումՆշենի ԷկոլոգիաՆշենի Հետաքրքիր փաստերՆշենի Քիմիական կազմՆշենի ՊատկերասրահՆշենի ԱրտադրությունՆշենի ՏաքսոնոմիանՆշենի ԾանոթագրություններՆշենի Արտաքին հղումներՆշենի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստեփան Զորյան (գրող)ՀարադրությունԼոբիԱՄՆ-ի նախագահների ցանկԴերբայՕձունի տաճարԾծմբական թթուԴպրությունԲուլինգԼուսինՀամո ԲեկնազարյանՎարդան ՄամիկոնյանՀայկական գորգԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱնահիտ ՊարսամյանԴաշտանային ցիկլԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՊարագաներՆԱՏՕՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎարդան Ղուկասյան (Դոգ)Լեոնիդ ԵնգիբարյանՀայաստանի կուսակցությունների ցանկԿալցիումի օքսիդԺառանգական հիվանդություններՄանուշակԹալեաթ ՄեհմեդԷկոլոգիաՕրենսդիր իշխանությունԵրկիրՀայկական առածներ և ասացվածքներՄոսկվաԴեղաբույսերԵռանկյան մակերեսԴեքսամետազոնՑեղասպանությունՏոլմաԲագրատ ԳալստանյանԿույր աղիքԿրեատինինՄայիսի 1 (տոն)Կոտայքի մարզԳուլիվերի ճանապարհորդություններըԱյբուբենՆեմեսիս գործողությունԹուրք-հայկական պատերազմ (1920)ԱրքիմեդեսԵռանկյունՄամփրե արքանՆեպտունՍեբաստիան ՄարոքինԳևորգ ԷմինՍպիտակի երկրաշարժՎիքիպահեստՄատյան ողբերգությանԵրկիր ՆաիրիՎարդանանք (պատմավեպ)Մինաս ԱվետիսյանԳործադիր իշխանությունԵլակՄխիթար ՍպարապետԲագրատունիների թագավորությունՕհմի օրենքՊարբերական հիվանդությունՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԻսահակ ՆյուտոնՉարլզ ԴարվինՀարավային ԱմերիկաՄիավորված ազգերի կազմակերպությունՍասունցի ԴավիթՔանդակագործությունՎայոց ձորի մարզԿիպրոսԲյուզանդական կայսրությունՎրաստանԵնթակաՍելեկցիաՍողոմոնի երգերը🡆 More