Ելակ

Ելակ
Ելակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Ելակ
Լատիներեն անվանում
Fragaria ananassa

Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։

Էթիմոլոգիա

Անանասային անվանումն ստացել է իր արտաքին տեսքի պատճառով. այն նման է փոքրիկ անանասի (ananassa): Այն անվանում են բանջարանոցային, որովհետև հիմնականում աճեցվում են բանջարանոցներում և ցուցաբերում են հատուկ խնամք, սակայն վայրի հատապտուղները տարբերվում են իրենց չափսերով (շատ մանր են)։ 19-րդ դարում առաջին անգամ հանդիպեցի ելակի երկու տեսակները՝ Fragaria vesca կոչվում է «հողի ելակ», և Fragaria moschata -սովորական ելակ։ Հողի ելակը (Fragaria ananassa Duchesne) անգլերեն լեզվով կոչվում է «Strawberry», ֆրանսերենով՝ «Fraise»:

Բուսաբանական նկարագիր

Խոշոր եռակի տերևներն աճում են 20-25 սմ բարձրության վրա։ Ծաղիկները սովորական հինգ թերթիկներց կազմված սպիտակ ծաղիկներ են, որոնք պատված են երկշերտ կանաչ հիմնային «վահանիկներով»։ Շատ են առէջներն ու վարսանդները։ Ծաղիկների համար նվազագույն դիմանալու ջերմաստիճանը 1,5°С է։ Բանջարեղենի պտուղները (mnogoreoshki) կոչվում են հատապտուղներ։ Նախնական պտուղները (ընձյուղ)` փոքր, դարչնագույն պտուղ է, մակերեսին փոքր-ինչ մազիկներով։ Հատապտուղները սովորաբար կարմիր են (տարբեր երանգների), երբեմն վարդագույն կամ սպիտակ, կարմրավուն։

Կիրառում

Անանասային ելակը արտադրության մասշտաբով ամենաշատ մշակված հատապտուղն է։ Սննդարդյունաբերության մեջ նրա գլոբալ արտադրության մասնաբաժինը կազմում է մոտ 70%, ինչը կազմում է տարեկան ավելի քան 4 մլն տոննա։ Անանասային ելակի ավելի քան երկու հազար տեսակներ մշակվում են հիմնականում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում։ Սելեկցիայի արդյունքում ելակի զանգվածը մեծացել է (3-5 գ-ից մինչեւ 50-75 գ), Գինեսի ռեկորդների գրքում նշված են 231.6 գ զանգվածով հատապտուղներ (Անգլիա, 1983 թ.): Հատապտուղները սպառվում են թարմ, սառեցված և վերամշակված (ջեմ, պաստիլ, հյութեր և այլն) վիճակում։ Թարմ պտուղների քիմիական բաղադրությունը միջինում (% -ով)՝ ջուր (80-90), շաքար (4,5-10), թթուներ (0,8-1,6), ազոտային (0,9-1,2 ), պեկտինային (1.0-1.7), տանինային (0.16-0.25) նյութեր, մանրաթել (1.0-1.6), զոլա (0.4-0.8), վիտամին C (50-80 մգ)։ Կան նաև սորտեր, որոնք բերված են դեկորատիվ նպատակներով, օրինակ` վարդագույն ծաղիկներով ելակները։ Որոշ մարդիկ չեն կարողանում ելակ օգտագործել. Նրանց մոտ առաջանում են ալերգիկ և ակնհայտորեն ախտաֆունկցիոնալ ցնցումներ, որովայնի շրջանում լարվածություն, ցավ, շնչառության խանգարում, սրտխառնոց, գլխացավ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ելակ 
Ելակ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելակ» հոդվածին։
Ելակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելակ» հոդվածին։
Ելակ  Ընթերցե՛ք «ելակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 493 Ելակ 

Tags:

Ելակ ԷթիմոլոգիաԵլակ Բուսաբանական նկարագիրԵլակ ԿիրառումԵլակ ԾանոթագրություններԵլակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲագրատունիներՏեղի պարագաՎիկտոր ՀամբարձումյանՍայաթ-ՆովաՀայաստանի լեռներԴանթեական առասպելՊարզ թիվԱրյան ընդհանուր հետազոտությունՀայերԱրծաթՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՀինդուիզմՈւղիղ խնդիրՀայաստանի զինված ուժերՔարտեզՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՀամանուններՎերին ՈսկեպարՎահան ՏերյանԱրտակ ՄախսուդյանՄԻԱՎՎահագն ԴավթյանՏավուշի մարզԳալակտիկաներՄայր Երկրի միջազգային օրՊարբերական հիվանդությունԴվինԻսլամՍահմանական եղանակՏրդատ ԳՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳրիգոր ՆարեկացիՓարիզի խաղաղության վեհաժողովՍակավարյունությունՏուբերկուլոզՊարզ նախադասությունԽնձորԱստվածաշունչՀաղպատի վանական համալիրՀայրենական մեծ պատերազմՀաստատուն բաղադրության օրենքԱկնարկ (ժանր)Անահիտ ՊարսամյանԳլխավոր էջՄիակազմ նախադասություններՍպիտակուցներԹմրամիջոցԲանաստեղծական կայուն ձևերԱֆրիկաՇվեյցարիաԱշունՍինուսիտՀատապտուղՄինչամուսնական սեքսՄերկուրի (մոլորակ)Մոնթե ՄելքոնյանԱքիլեսյան գարշապարՄաշկի սնկային հիվանդություններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Արտաշես Ա ԲարեպաշտՀայկ և ԲելԻնքնաթիռՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունԲուլղարիաՂազար ՓարպեցիԽոսրովի անտառ պետական արգելոցԳրիգոր ԶոհրապԱզոտական թթուԴատաԼեքսԽաղաղ օվկիանոսՆեպտունՀովհաննես ԹումանյանՖրանսիա🡆 More