Էնդեմիկ Կենդանիներ

Բնաշխարհիկ կենդանիներ, էնդեմիկներ (եբրայերեն՝ endemos‎ տեղական), աշխարհագրական ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված կենդանիներ։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր լեռներով, ջրավազաններով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է Հայկական լեռնաշխարհը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև Հայաստանում։

Հայաստանի էնդեմիկ կենդանիներ

Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), Փոքր Կովկասի (Դարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), Ատրպատականա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի լեռնային իժ, Դալի ավազամուկ և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։

Էնդեմիկ Կենդանիներ 
Դարևսկու վահանագլուխ իժ
Էնդեմիկ Կենդանիներ 
Հայկական իժ

Անողնաշարավորներ

Հայաստանում կան անողնաշարավորների 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։

Էնդեմիկ Կենդանիներ 

Ողնաշարավորներ

Հայաստանի կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական մուֆլոնը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։

Սողուններ

Սողուններից սպիտակափոր մողեսը հանդիպում է Սևանի ավազանում, Կոտայքի և Շիրակի մարզերում, հայկական ժայռային մողեսը՝ Հայաստանի հյուսիսային շրջաններում։

Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկներ են։

Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (կազմված մոտ 100 առանձնյակից) պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գյուղի մերձակայքում։ Դարևսկու վահանագլուխ իժը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում՝ 2000-3000 մ բարձրություններում, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը՝ Հայկական լեռնաշխարհում, նաև Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։

Էնդեմիկ Կենդանիներ 
Մուֆլոն

Թռչուններ

Թռչուններից հայկական որորը տարածված է Սևանա լճի ավազանում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով։ Զգալի տարածում ունեն կովկասյան մայրեհավը, սևավիզքարաթռչնակը, կասպիական ուլարը և այլն։

Կաթնասուններ

Կաթնասուններից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր Արարատյան գոգավորությունում և Հարավային Հայաստանում (Վայոց ձոր, Զանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և պահպանվում է միայն Խոսրովի անտառ արգելոցում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), Վայոց ձորի մարզում և Զանգեզուրի տարածաշրջանում։

Ձկներ

Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի իշխանը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Էնդեմիկ Կենդանիներ 

Tags:

Էնդեմիկ Կենդանիներ Հայաստանի էնդեմիկ կենդանիներԷնդեմիկ ԿենդանիներԱշխարհագրությունԵբրայերենԿենդանիներՀայաստանՀայկական լեռնաշխարհ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արմեն ՄելիքբեկյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՏիգրան ԱվինյանՇեղանկյունՏնտեսական աճՀայաստանի գետերի ցանկՀայկական լեռնաշխարհՎազգեն ՍարգսյանԶևսՍասունցի ԴավիթՓսորիազԱնկախ պետությունների դրոշներՀայաստանի բուհերի ցանկԽենթըՎարդանանք (պատմավեպ)ՄետրոպոլիտԵռանկյան մակերեսՏողադարձԸնձառյուծԿատարակտՍինագոգԿառլես ՊուչդեմոնՆելսոն ՍտեփանյանՄարդու գլխուղեղՀեշտոցի սնկային վարակՀայաստանի ազգային հերոսԳինիՓայծաղԳուրգեն ՄելքոնյանԷկոլոգիաԵրազների մեկնաբանությունՓոխառությունՍակուրաԴերենիկ ԴեմիրճյանԱնդրանիկ ՕզանյանԱնգլիաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱշոտ ՆավասարդյանԱրտարգանդային հղիությունՓիլիսոփայությունՌաֆայել ՍանտիՍիլվա ԿապուտիկյանՖաշիզմՌիտա ՀեյուորթԴավիթ ԲեկՀին ՀունաստանՇրի ԼանկաԹաջ ՄահալՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴաշտանային ցիկլՎիքիպեդիաԲրյունետ (երգչուհի)ԱրագիլանմաններԹվական անունԼիտրՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի ձկների ցանկՍպիտակուցներՈւսուցման մեթոդներ և հնարներԷրեկտիլ դիսֆունկցիաԱծխածինՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՆոր ԿտակարանԳերմանիաՎիտամինՍուր բրոնխիտՄողեսներՀայկական խոհանոցԱրյունՕվկիանոսՊորտուգալիաԲրուցելոզՀիսուսի հարությունՀատկացուցիչԸնկուզենիՀովհաննավանք🡆 More