Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաք

Բաքու (ադրբ.՝ Bakı, Baraca/պարս.՝ باراکا, Պակովան), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը՝ ▲2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)։

Բնակավայր
Բաքու
ադրբ.՝ Bakı
Դրոշ Զինանշան
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն

Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է1-ին դար թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Մակերես2140 կմ²
ԲԾՄ−28 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ12
Փոստային դասիչAZ1000
Ավտոմոբիլային կոդ10, 90 և 99
Պաշտոնական կայքbaku-ih.gov.az(ադրբ.)
Բաքու (Ադրբեջան)##
Բաքու (Ադրբեջան)
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն

Բնական պաշարներ

Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։

Կրթություն

Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թվականից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն։

Պատմություն

Բաքուն 1540 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը։ 1747 թվականին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813 թվականներին) ժամանակ՝ 1806 թվականին, Բաքուն միացվել է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1991 թվականից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։

Վարչական բաժանում

Բաքուն ներառում է 12 վարչական շրջան և 59 ավան։

պատկեր Շրջանի անուն Կազմավորման թվական Տարածք (քառ. կմ) Բնակչություն; (մարդ)
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Բինագադի շրջան 1920 170 268.400
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Գարադաղ շրջան 1923 1.080 127.900
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Նարիմանովի շրջան 1931 20 179.800
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Նասիմիի շրջան 1969 10 222.600
Նիզամիի շրջան 1980 20 201.800
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Սաբունչու շրջան 1920 240 247.200
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Սաբաիլի շրջան 1920 30 102.600
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Սուրախանու շրջան 1920 120 222.000
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Փիրալլահի շրջան 2012 30 20.600
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Խաթաի շրջան 1904 30 289.900
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Խազարի շրջան 1934 370 168.400
Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն  Յասամալի շրջան 1932 10 249.300

Մշակույթ

Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։

Ճարտարապետություն

1863–1869 թվականներին հայերը Բաքվում կառուցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1895 թվականին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թվականին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թվականին, և արդեն 19-րդ դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–1950-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի։ Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում։ Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ 1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։ 1990 թվականի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից։

Թատրոն

Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–1949 թվականներին)։ Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ։ Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն։ 1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917 թվականներին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։ Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ։

Ժողովրդագրություն

Տարի Ադրբեջանցիներ % Ռուսներ % Հայեր % Հրեաներ % Այլ % Ընդամենը
1886 37,530 43.3 21,390 24.7 24,490 28.3 391 0.5 2,810 3.2 86,611
1897 40,341 36 37,399 33.4 19,099 17.1 3,369 3 11,696 10.5 111,904
1926 118,737 26.2 167,373 36.9 76,656 16.9 19,589 4.3 70,978 15.7 453,333
1939 215,482 27.4 343,064 43.6 118,650 15.1 31,050 3.9 79,377 10.1 787,623
1959 211,372 32.9 223,242 34.7 137,111 21.3 24,057 3.7 56,725 8.7 652,507
1970 586,052 46.3 351,090 27.7 207,464 16.4 29,716 2.3 88,193 6.9 1,262,515
1979 530,556 52.4 229,873 22.7 167,226 16.5 22,916 2.3 62,865 6.2 1,013,436
1999 1,574,252 88 119,371 6.7 378 0.02 5,164 0.3 89,689 5 1,788,854
2009 1,848,107 90.3 108,525 5.3 104 0.005 6,056 0.6 83,023 4.1 2,045,815


Կլիմա

Բաքուն գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ և ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների հիմնական մասը գալիս է, գարնանը, աշնանը և ձմռանը։ Լինում են ուժեղ քամիներ ամբողջ տարվա ընթացքում։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Բաքուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
6.3
(43.3)
9.8
(49.6)
16.4
(61.5)
22.1
(71.8)
27.3
(81.1)
30.6
(87.1)
29.7
(85.5)
25.6
(78.1)
19.6
(67.3)
13.5
(56.3)
9.7
(49.5)
18.1
(64.6)
Միջին օրական °C (°F) 4.4
(39.9)
4.2
(39.6)
7.0
(44.6)
12.9
(55.2)
18.5
(65.3)
23.5
(74.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.2
(52.2)
7.3
(45.1)
15.1
(59.2)
Միջին ցածր °C (°F) 2.1
(35.8)
2.0
(35.6)
4.2
(39.6)
9.4
(48.9)
14.9
(58.8)
19.7
(67.5)
22.2
(72)
22.9
(73.2)
19.4
(66.9)
13.6
(56.5)
8.8
(47.8)
4.8
(40.6)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ) 21
(0.83)
20
(0.79)
21
(0.83)
18
(0.71)
18
(0.71)
8
(0.31)
2
(0.08)
6
(0.24)
15
(0.59)
25
(0.98)
30
(1.18)
26
(1.02)
210
(8.27)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 6 6 5 4 3 2 1 2 2 6 6 6 49
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) 4 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 10
Միջին ամսական արևային ժամ 89.9 89.0 124.0 195.0 257.3 294.0 313.1 282.1 222.0 145.7 93.0 102.3 2207,4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN), Hong Kong Observatory for data of sunshine hours
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)

Հայերը Բաքվում

Հայկական դպրոցներ

Հայկական դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորում
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ
  • Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բաքու: Բնական պաշարներ, Կրթություն, Պատմություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքու» հոդվածին։

Tags:

Բաքու Բնական պաշարներԲաքու ԿրթությունԲաքու ՊատմությունԲաքու Վարչական բաժանումԲաքու ՄշակույթԲաքու ՃարտարապետությունԲաքու ԹատրոնԲաքու ԺողովրդագրությունԲաքու ԿլիմաԲաքու Հայերը ԲաքվումԲաքու Քույր քաղաքներԲաքու ԾանոթագրություններԲաքու Արտաքին հղումներԲաքու2021ԱդրբեջանԱդրբեջաներենԱպշերոնյան թերակղզիԿասպից ծովԿովկասՀարավային ԿովկասՀունվարի 1Պարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լյուդվիգ վան ԲեթհովենԳարունԵղնջացանԿառլես ՊուչդեմոնՔրիստոնեությունԱշոտ Բ ԵրկաթԳեղարքունիքի մարզՄիջուկային զենքԱլպիական մանուշակ (պատմվածք)Արտավազդ և ԱրտաշեսՏուֆԴաշտանային ցիկլՎահան ՏերյանՕրալ սեքսՀենրիկ ՍևանՎինսենթ վան ԳոգԵրիկամաքարային հիվանդությունԿրիշտիանու ՌոնալդուՊրիզմաՀայկական մշակույթԲանաստեղծական կայուն ձևերՀանրապետության օրԱծանցԱնանիա ՇիրակացիՍերգեյ ՓարաջանովԱրհեստական բանականությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍայաթ-ՆովաՀայ-վրացական պատերազմԿռունկներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵրևանի մետրոպոլիտենԲայԵռանկյան մակերեսԱուտիզմՎերին ՈսկեպարՀայկական ԽՍՀ շրջաններՔրիստափոր ԿոլումբոսԳարեգին ԲԽատուտիկԵղջերուՌուսերենՄամփրե արքանԱդամ ՍմիթԱրտազատական համակարգՆեպտունԵգիպտոսՈսկիԲառարանՀայկական ազգային հագուստ (տարազ)ԱռասպելՓարիզի խաղաղության վեհաժողովՍտենտավորումՀայաստանի դրոշԲարդ համադասական նախադասությունՆիդերլանդներՄանդակՆերգործական սեռՊետրոս ԴուրյանՀեշտոցային արտադրությունՓորլուծությունԽատուտիկ սովորականՀամանուններՏիգրան ՄեծԵռանկյունԱծխաջուրԱնգլերենՄայիսյան հերոսամարտերՎահագն ԴավթյանԱնկլավ և էքսկլավԲացահայտիչԳագիկ ԱԱղերԿիլիկիայի հայկական իշխանությունՆավթԷջմիածնի Մայր ՏաճարՍաղմոսավանք🡆 More