Լոբի: բույսերի տեսակ

Լոբի
Լոբի
Լոբի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Phaseoleae
Ցեղ Լոբի (Phaseolus)
Տեսակ Լոբի (P. vulgaris)
Միջազգային անվանում
Phaseolus vulgaris
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները Քիչ մտահոգող տեսակ
Տաքսոնի տարածվածությունըՏաքսոնի տարածվածությունը

Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։

Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։

Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։

Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։

Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և եգիպտացորենը։

Պատմական տեղեկություններ

Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները 
Լոբու մշակման հայրենիքը1՝Կենտրոնական Ամերիկա2՝Հարավային Ամերիկա

Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։Լոբին Եվրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։Սկզբնական շրջանում եվրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։

Քիմիական բաղադրությունը

Լոբու հատիկները պարունակում են մինչև 31 %-ի հասնող սպիտակուցներ, 40–60% ածխաջրեր, մինչև 3.6% ճարպեր, կալիում, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ և ցինկ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ՝ B6, B1, B5 և ասկորբինաթթու։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։

Բուժական հատկությունները

Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։

Թուրմը և եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռևմատիզմի, երիկամների և միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթև ընթացքի, պանկրեատիտի դեպքում։

Զգուշացում

Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք՝ կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաև եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։

Արտադրությունը

Հատիկ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա) 2010 թ.

Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Հնդկաստան 4.87
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Բրազիլիա 3.20
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Մյանմա 3.03
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Չինաստան 1.53
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  ԱՄՆ 1.44
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Մեքսիկա 1.16
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Տանզանիա 0.95
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Ուգանդա 0.46
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Քենիա 0.39
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Արգենտինա 0.34
Ամբողջ աշխարհում 23.23
Կանաչ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա) 2010 թ.

Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Չինաստան 13.03
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Ինդոնեզիա 0.88
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Թուրքիա 0.59
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Հնդկաստան 0.58
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Թաիլանդ 0.30
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Եգիպտոս 0.27
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Մարոկկո 0.20
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Իտալիա 0.18
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Իսպանիա 0.17
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները  Մեքսիկա 0.10
Ամբողջ աշխարհում 17.65
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 650 Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները 
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբի» հոդվածին։
Լոբի: Պատմական տեղեկություններ, Քիմիական բաղադրությունը, Բուժական հատկությունները Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբի» հոդվածին։

Tags:

Լոբի Պատմական տեղեկություններԼոբի Քիմիական բաղադրությունըԼոբի Բուժական հատկություններըԼոբի ԶգուշացումԼոբի ԱրտադրությունըԼոբի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ակսել ԲակունցՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԲելեԳեղարքունիքի մարզՀայկական առածներ և ասացվածքներՀաննիբալՕրալ սեքսBBC WorldwideՖեյսբուքԲույսերՋոան ՌոուլինգՀայերենի կետադրությունԳլանՓորլուծությունԴոն Կիխոտ (վեպ)Խաչակրաց արշավանքներՍահմանական եղանակՎիտամինSourՓոխպատվաստագիտությունՄոսկվաԳայլերՍակավարյունությունԱրտաշես ԱԿռունկներԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀրանտ ՄաթևոսյանՁայնՀին ԵգիպտոսԻբուպրոֆենՐաֆֆիԱգաթա ՔրիստիՀամանուններԱնլռելի զանգակատունԲելգիաԴանիել ՎարուժանԲարդ ստորադասական նախադասությունՀնդեվրոպական լեզուներՈւղղագրությունՓոքրիկ իշխանըՀեշտոցի սնկային վարակՍեպսիսՎահագնԵվրոպայի դրոշներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱլբանիաԲանկԱրագածԱղիների բորբոքային հիվանդությունՍեղան (երկրաչափություն)Վինսենթ վան ԳոգՖարինգիտՈւկրաինաՓարվանա (բալլադ)ՍակուրաԲյուզանդական կայսրությունՄթնոլորտՄիգրենՏրիպոֆոբիաԱտոպիկ մաշկաբորբԱշոտ ՆավասարդյանՀիրիկՏաթևի վանքԼուսինԽոսրովի անտառ պետական արգելոցՀաստ աղիքների բորբոքումԲնական թիվԳրիգոր ԶոհրապԲրուցելոզՊետրոս ԴուրյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրտավազդ ԲԿրծքագեղձի քաղցկեղՇվեյցարիա🡆 More