Ամառային Օլիմպիական Խաղեր 1908

IV օլիմպիական խաղեր (անգլ.՝ Games of the IV Olympiad, ֆր.՝ Jeux de la IVe Olympiade), որը սովորաբար անվանում են 1908 թվականի ամառային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 1908 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1908), անց են կացվել Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ապրիլի 27-ից հոկտեմբերի 31-ը։ 22 մարզաձևում նվաճվել է մեդալների 110 սեթ։

Ամառային օլիմպիական խաղեր 1908
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
ԵրկիրԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բացումապրիլի 27, 1908
ԲացեցԷդուարդ VII
Փակումհոկտեմբերի 31, 1908
ՄարզադաշտWhite City Stadium? և Լոնդոն
ՄարզիկներDavid Baidet?
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1904 և 1906 Intercalated Games?
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1912
Կայքolympics.com/en/olympic-games/london-1908(անգլ.)
Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 1908 Summer Olympics Վիքիպահեստում

Այդ խաղերին մասնակցել են 2008 մարզիկներ, ինչն ավելի շատ է, քան նախորդ բոլոր խաղերը միասին վերցրած։ Խաղերին մասնակցում էին 22 երկիր (Նոր Զելանդիայի մարզիկները, ովքեր չունեին իրենց սեփական ԱՕԿ-ը, հանդես եկան Ավստրալիայից ժամանած մարզիկների հետ միասին, որոնք կոչվում էին Ավստրալազիա)։

Քաղաքի ընտրություն

Սկզբնական շրջանում որոշվեց, որ առաջին Օամառային Օլիմպիական խաղերը անց են կացվելու Լոնդոնում 1896 թվականին։ Այնուհետև, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջին նստաշրջանում նախապատվությունը տրվեց Աթենքին և որոշվեց, որ առաջին խաղերը պետք է անցկացվեն Հունաստանում։

ՄՕԿ-ի 6-րդ նստաշրջանում, որն անցկացվեց Լոնդոնում 1904 թվականի հունիսի 20-ից 22-ը (1904 թվականի Սենտ-Լուիսում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ), որոշվեց IV Օլիմպիական խաղերի անցկացման հարցը։ Մրցույթին մասնակցում էին երեք քաղաքներ՝ Բեռլինը (Գերմանիա), Միլանը և Հռոմը (երկուսն էլ՝ Իտալիա), որոշվեց որ խաղերը կայանալու է Հռոմում։

ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտինին աջակցում էին Հռոմի Պապ Պիոս X- ը, Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել III-ը և Հռոմի քաղաքապետը, բայց վարչապետ Ջովաննի Ջոլիտտին դեմ էր։ Միլանի և Թուրինի ճնշման ներքո նա հայտարարվեց, որ պետք է լուծվեն բազմաթիվ այլ պետական խնդիրներ և Խաղերի նախապատրաստման համար միջոցների պակաս կա։ Բացի այդ, 1906 թվականին տեղի ունեցավ Վեսուվիուսի հրաբուխի ժայթքում, որից վնասվեց Նեապոլ քաղաքը, ինչն էլ առաջացրեց բյուջեի ավելի մեծ ծախսեր։ Արդյունքում, Ջոլիտտին հայտարարեց մրցույթներ կազմակերպելու մերժման մասին։

Երկու տարի ՄՕԿ-ը ստիպված էր շտապ գտնել համապատասխան քաղաք։ Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի առաջին նախագահ Ուիլյամ Գրենֆելի և արքա Էդվարդ VII- ի հետ։ Նրանց առաջարկվել է մրցումներ անցկացնել Լոնդոնում, որին նրանք համաձայնել են։ Գրենֆելը այս գաղափարը առաջարկել է Բրիտանիայի օլիմպիական խորհրդին, որն այն ընդունել է, և 1906 թվականի նոյեմբերի 19-ին նա նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Խաղերը հյուրընկալելու համաձայնությամբ։

Խաղերի կազմակերպում

Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 

Խաղերի նախապատրաստման համար (երկու տարուց պակաս) քիչ ժամանակի պատճառով կազմակերպիչները՝ Ուիլյամ Գրենֆելի գլխավորությամբ, որոշում են կայացրել մրցումներն անցկացնել ֆրանս-բրիտանական ցուցահանդեսի հետ զուգահեռ, չնայած այն բանին, որ Պիեռ դե Կուբերտենը դեմ էր օլիմպիադաների անցկացմանը այլ միջազգային միջոցառումների հետ միաժամանակ։

Կազմակերպիչներին շտապ անհրաժեշտ է խաղերի համար հարմար մարզադաշտ կառուցել:Կազմկոմիտեն առաջարկել է ցուցահանդեսի տնօրինությանը զբաղվել շինարարությամբ տոմսերի եկամուտների 75%-ի դիմաց, և համաձայնագիրը ստորագրվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին:66.000 հազար տեղով «Սպիտակ քաղաք» մարզադաշտը կառուցելու ընդհանուր արժեքը կազմել է 220.000 ֆունտ:

1908 թվականի հունիսին նոր խնդիր առաջացավ ՝ հիմնական մրցումներից մի քանի շաբաթ առաջ կազմակերպչական կոմիտեին չբավականացրեց 10.000 ֆունտ ստերլինգ։ Ստիպված պետք էր հայտարարել նվիրատվությունների անհրաժեշտության մասին:Կոչին արձագանքել են արքայազն Գեորգը, "Daily Mail" թերթի սեփականատերերը, ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլթի ընտանիքը և նույնիսկ ֆրանսիական կառավարությունը։ Արդյունքում ՝ երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 16.000 ֆունտ ստերլինգ։

Խաղերին մասնակցել է 2008 մարզիկ:Առաջարկվում էր անցկացնել գոլֆի, ձիասպորտի, կրիկետի և Մայանախաղի մրցումներ, բայց դրանք ներառված չէին ծրագրի մեջ:Բռնցքամարտը ի սկզբանե նախատեսված չէր,բայց մրցաշարեր տեղի ունեցան այսմարզաձևից:Կազմակերպչական հանձնաժողովը հաշվի առավ նաև մրցույթները արվեստում ներառելու գաղափարը ` ճարտարապետությունը, նկարչությունը, գրականությունը, քանդակագործությունը և երաժշտությունը, բայց այս գաղափարը կյանքի կոչվեց միայն Ստոկհոլմի հաջորդ Օլիմպիական խաղերում։

Արարողություններ

Խաղերի բացում

Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 
Մեծ Բրիտանիան շքերթի ժամանակ

Խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Ուայթ Սիթի մարզադաշտում,չնայած առաջին մրցումն տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ Արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ականավոր մարդիկ ինչպես ամբողջ Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ամբողջ Եվրոպայից:Ժամը 15:49-ին, արքա Էդվարդ VII- ը մարզադաշտ է ժամանել կնոջ ՝ Ալեքսանդրայի հետ միասին:Դրանից հետո ֆանֆարաները հնչեցին, և Ուիլյամ Գրենֆելը հարցրեց թագավորին. «Արդյո՞ք Վեհափառ Հայրապետը կհայտարարի IV Օլիմպիադայի բացումը»,որին միապետն ասաց. «Լոնդոնի օլիմպիական խաղերը համարում եմ բացված»։ Այնուհետև Գրենադյեր նվագախումբը նվագեց Մեծ Բրիտանիայի հիմնը, իսկ արարողությանը հավաքված 18 ազգային հավաքականներ մասնակցեցին մարզադաշտի շուրջ կայացած շքերթին, առաջին անգամ կրեցին ազգային դրոշներ։ Մասնակիցների թիմերը երթով ընթանում էին անգլերեն լեզի այբբենական կարգով։ Ֆինլանդիայի դրոշակակիրը անցավ առանց դրոշի,քանի որ Ռուսաստանում արգելել էին մարզիկներին ելույթ ունենալ Ֆինլանդիայի դրոշի ներքո, իսկ նրանք հրաժարվել են Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալ։

Թագավորական օթյակի մոտով անցնելիս դրոշակակակիրները դրոշներ են խոնարհել Էդուարդ VII-ի պատվին։ Միակ պատվիրակությունը, որը մերժեց դա անել, ԱՄՆ պատվիրակությունն էր, քանի որ կազմակերպիչները սխալմամբ ամերիկյան և շվեդական դրոշների փոխարեն կախել էին Չինաստանի և Ճապոնիայի դրոշները, որոնք չէին մասնակցում Խաղերին։

Հաղթողների պարգևատրում

Խաղերի հաղթողների պարգևատրման արարողությունը կայացավ հուլիսի 28-ին:Պարգևատրվել են հուլիսյան մրցույթի հաղթողներին։ Էդվարդ VII թագավորը պետք է մրցանակները հանձներ,բայց նա,զայրացած բացման արարողության ժամանակ ամերիկացի մարզիկների պահվածքից, հրաժարվեց մասնակցել այս միջոցառմանը:Նրա փոխարեն ոսկե մեդալները հանձնեց նրա կինը ՝ Ալեքսանդրան, արծաթե մեդալները ՝ Ռատլենդի դքսուհի Քեթլին Թենարտը, բրոնզե մեդալները ՝ Քեթրին Գրոսվերնորը, Վեսթմինսթերի դքսուհին։

Խաղերի փակման արարողություն

Որպես այդպիսին փակման արարողություն տեղի չի ունեցել:Փոխարենը, ֆրանկո-բրիտանական ցուցահանդեսի ավարտի օրը ` հոկտեմբերի 31-ին, մականախաղի վերջին խաղից հետո,Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում տոնական խնջույք կազմակերպվեց:Խնջույքին մասնակցում էին և մարզիկներ և պաշտոնական մարդիկ,մոտավորապես խնջույքին ներկա էին 450-500 մարդ:Նրանք ելույթներ ունեցան ՝ քննարկելով Խաղերի արդյունքները։

Օրացույց

Ապրիլ — հունիս

 ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Օր 27 ապրիլ 28 ապրիլ 29 ապրիլ 30 ապրիլ 1 մայիս 6 մայիս 7 մայիս 8 ,մայիս 9 մայիս 11 մայիս 18 մայիս 19
մայիս
20 մայիս 21 մայիս 23 մայիս 28 մայիս 18 հունիս 21 հունիս Մեդալներ
Ժյո դը պոմ 1 1
Պոլո 1 1
Պեկետ 1 1 2
Թենիս 1 2 3
Օր 27 ապրիլ 28 ապրիլ 29 ապրիլ 30 ապրիլ 1 մայիս 6 մայիս 7 մայիս 8 մայիս 9 մայիս 11 մայիս 18 մայիս 19
մայիս
20 մայիս 21 մայիս 23 մայիս 28 մայիս 18 հունիս 21 հունիս Մեդալներ

Հուլիս

 ●  Բացման արարողություն  ●  Պարգևատրման արարողություն  ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Հուլիս 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ
Արարողություն
Ակադեմիական թիավարություն 4 4
Ըմբշամարտ 1 3 1 3 1 9
Հեծանվային սպորտ 1 2 1 1 2 7
Ջրագնդակ 1 1
Աթլետիկա 3 2 2 2 3 1 2 3 2 2 4 26
Առագաստանավային սպորտ 3 3
Պարանի ձգում 1 1
Լող 1 1 1 1 1 1 7
Ջրացատկ 1 1 2
Սպորտային մարմնամարզություն 1 1 2
Հրաձգային սպորտ 2 4 9 15
Նետաձգություն 2 1 3
Թենիս 3 3
Սուսերամարտ 4 4
Մեդալներ 2 4 12 4 5 6 4 10 4 2 7 3 11 6 3 4 87
Հուլիս 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ

Օգոստոս

 ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Օգոստոս 11 12 28 29 Մեդալներ
Ջրաշարժողական սպորտ 1 2 3
Առագաստանավային սպորտ 1 1
Օգոստոս 11 12 28 29 Մեդալներ

Հոկտեմբեր

 ●  Փակման արարողություն  ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Հոկտեմբեր 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ
Արարողություն
Բռնցքամարտ 5 5
Լաքրոս 1 1
Ռեգբի 15 1 1
Գեղասահք 4 4
Ֆուտբոլ 1 1
Մականախաղ 1 1
Հոկտեմբեր 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ

Մրցումներ

Խաղերում մրցումներն անցկացվել են 24 սպորտաձևերում։
Փակագծերում նշված են մեդալների քանակը

Այսպիսով մրցումներ եղան հետևյալ մարզաձևերից ՝ թիավարություն, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրագնդակ, ջրաշարժողական սպորտ, Ժյո դը-պոմ, լաքրոս, աթլետիկա, նավարկություն, պարանի ձգում, լող, պոլո, ջրացատկ, ռեգբի, ռեկետ, մարմնամարզություն, նետաձգություն, թենիս, սուսերամարտ, գեղասահք, Ֆուտբոլ և մականախաղ:Ցուցադրական մրցումներ չեն անցկացվել։

Շնորհիվ այն բանի, որ ավելի ու ավելի շատ մարզիկներ ցանկանում էին մասնակցել մրցույթին, կազմակերպիչները առաջին անգամ սկսեցին սահմանափակել մասնակիցների քանակը և ներկայացրեցին որակավորումներ։

Մեդալային հաշվարկ

Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 
Խաղերի արծաթե մեդալները:Վերևում ՝ մարզիկների համար, ներքևում ՝ կազմակերպիչների համար:

Այս խաղերից հետո մամուլում առաջին անգամ հրապարակվեցին աղյուսակներ,որոնք ցույց էին տալիս յուրաքանչյուր երկրի կողմից նվաճած մեդալների քանակը։ Առաջին անգամ Նորվեգիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Հարավային Աֆրիկան ստացան ոսկե մեդալներ։

Մեդալների ընդհանուր քանակը
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Մեծ Բրիտանիա 56 51 39 146
2 ԱՄՆ 23 12 12 47
3 Շվեդիա 8 6 11 25
4 Ֆրանսիա 5 5 9 19
5 Գերմանիա 3 5 5 13
6 Հունգարիա 3 4 2 9
7 Կանադա 3 3 10 16
8 Նորվեգիա 2 3 3 8
9 Իտալիա 2 2 0 4
10 Բելգիա 1 5 2 8

Ծանոթագրություններ

Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1908» հոդվածին։

Tags:

Ամառային Օլիմպիական Խաղեր 1908 Քաղաքի ընտրությունԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 Խաղերի կազմակերպումԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 ԱրարողություններԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 ՕրացույցԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 ՄրցումներԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 Մեդալային հաշվարկԱմառային Օլիմպիական Խաղեր 1908 ԾանոթագրություններԱմառային Օլիմպիական Խաղեր 19081908Ամառային օլիմպիական խաղերԱնգլերենԱպրիլի 27ԼոնդոնՀոկտեմբերի 31Միացյալ ԹագավորությունՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿունիլինգուսԵրկկենցաղներԱստիգմատիզմՍաուդյան ԱրաբիաՀայաստանի առաջին հանրապետությունԱստվածաշունչԽմելու ջուրԵղվարդՕլիմպոսի աստվածներՀայկական ճարտարապետությունԳոշավանքՔութեշՄետրոնիդազոլԵնթակաՀամաստեղություններՎիլյամ ՍարոյանՄեղուներՄարդու խորիոնային գոնադոտրոպինՄարդու գլխուղեղAlexa InternetՄկաններՎիժում (հղիության կրելախախտ)ԱստվածԽաչակրաց արշավանքներԵրիկամաքարային հիվանդությունԹթուներՆախադասության գլխավոր անդամներՎատիկանՀայոց ցեղասպանությունՕհմի օրենքՄերկուրի (մոլորակ)Երաժշտական գործիքներՄաշկաբորբԱրտիստը (Շիրվանզադե)SWOT վերլուծությունԵռանկյան մակերեսՏիգրան ՄեծԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄակերեսԿառավարում (տնտեսագիտություն)ԻսրայելՎիտամին AՕձերԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀանրապետության հրապարակ (Երևան)Վավերագրական ֆիլմՅուԹյուբԱնուշեհ ԱնսարիԲասկետբոլՑրված սկլերոզՀայաստանի զինված ուժերԱբեղախոտԿաթոլիկ եկեղեցիՄարդու անատոմիաԿիրխհոֆի կանոններՄարմնի զանգվածի ինդեքսՋավախքՎրաստանՍնկերԱռաջավորասիական ընձառյուծՀայ ֆիդայիներՀաշվապահական հաշվեկշիռՍեռական հարաբերությունԿրծքավանդակի ցավՍրբանային սեքսԱռյուծՍինուսիտՀայկական խոհանոցՏողադարձԻտալիաՀնդկաստանԳերմանիաՇավարշ ԿարապետյանԳլխուղեղի ուռուցքՇաղկապ🡆 More