Մականախաղ

Մականախաղ, թիմային մարզաձև, որի մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Մականախաղ
Մականախաղ
Տեսակհոկեյ և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիրՄականախաղ Անգլիա
Տարբերվում էտափօղակով հոկեյ, Գնդակով հոկեյ, ball hockey? և roller hockey?
ՊորտալPortal Field hockey?
Մականախաղ Field hockey Վիքիպահեստում
Մականախաղ

Կանոնները

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 11 հոգի, որոնցից մեկը դարպասապահն է։ Մրցումներն անցկացվում են բնական կամ արհեստական խոտածածկ խաղադաշտում, որի երկարությունը հավասար է 91,4, իսկ լայնությունը՝ 55 մետրի։ Մրցակիցները ձգտում են գնդակը, մականներով հարվածելով, տեղափոխել մրցակցի կիսադաշտը և անցկացնել դարպասից ներս։ Խաղը շահում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմը։ Խաղի տևողությունը 70 րոպե է, այն բաղկացած է երկու 35 րոպեանոց կիսախաղերից։ Դարպասն ունի 3,66 մ լայնություն և 2,14 մ բարձրություն։ Գնդակի շրջագիծը հավասար է 22,5-23,5 սմ-ի, իսկ քաշը՝ 156-163 գրամի։

Մականախաղը Հայաստանում

Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժամանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։

Հայ լավագույն մականորդը Սոս Հայրապետյանն է, որը եղել է ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980–1987), ԽՍՀՄ քառակի գավաթակիր (1982, 1983, 1986, 1987), Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1981), Եվրոպայի (1983) և Օլիմպիական խաղերի (1980) մրցանակակիր։

Հիշատակությունները հայկական աղբյուրներում

Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»։

Ծանոթագրություններ

Մականախաղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մականախաղ» հոդվածին։

Tags:

Մականախաղ ԿանոններըՄականախաղ ը ՀայաստանումՄականախաղ Հիշատակությունները հայկական աղբյուրներումՄականախաղ ԾանոթագրություններՄականախաղՍպորտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բաթումի պայմանագիրԵզդիներԲաժանարարների աղյուսակՆիկոլ ՓաշինյանՇուշիի ազատագրումՄիացյալ ԹագավորությունԵրևանի թանգարանների ցանկՏոտոԳեյմինգԵղնջացանԱնիՍմբատաբերդՇաղկապԱլբերտ ԱզարյանԴրաստամատ ԿանայանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՓսորիազԿրծքավանդակի ցավՀայոց ցեղասպանության ճանաչումԶինվորական կոչումներՀայկական մանրանկարչությունԹբիլիսիՀայկական լեռնաշխարհԻնդոնեզիաԱլյումինՆազիկ ԱվդալյանԱրյան շրջանառությունՀեքիաթԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԷվոլյուցիաՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱղբյուր ՍերոբՄիսաք ՄեծարենցԵրկիրԶաքարյան իշխանապետությունԴվինՇնչառական համակարգԱռիթմիաԱկրոստիքոսՍուրբ ծնունդԳլաուկոմաՎանի հերոսամարտԿարսԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱվստրալիաՍասնա ծռերԴերբայական դարձվածԳերճնշումԵրևանԿենդանակերպի նշաններԱշխարհի մայրաքաղաքների ցանկՁյունԵղիշե ՉարենցԻրանՍննդային թունավորումներՆիդերլանդներԿադմիումԱշոտ Բ ԵրկաթՄինաս ԱվետիսյանԼյուդվիգ վան ԲեթհովենՍինդրիկԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրցախի ՀանրապետությունՀայ գրերի գյուտՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱրեգակնային համակարգԱրտադրյալՍյունիքի մարզՀակոբ ԱսլանյանSourԿանդիդոզՓայտԸնձառյուծՕրգազմՍպարտակի ապստամբությունՄաշկաբորբՈւղիղ խնդիրԷնդոմետրիոզԱրձակ🡆 More