Ռեգբի 15

Մանրամասների համար տես - Ռեգբի 15 - Խաղի ընթացքը Ռեգբի 15-ը կոնտակտային սպորտաձև է։ Ռեգբիի այս տարբերակը սկիզբ է առել Անգլիայում վաղ 19–րդ դարում։ Խաղի հիմնական կանոններից մեկն է օվալաձև գնդակը ձեռքում վազը։ Խաղը նախատեսված է բաց և խոտածածկով դաշտի համար որի չափսերն են 100 մետր (երկարություն) և 70 մետր (լայնություն), իսկ դաշտի վերջնամասում տեղադրված են H-աձև դարպասներ։

Ռեգբի 15
Ռեգբի 15
ՏեսակՌեգբի
Ծագման երկիրՌեգբի 15 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Տարբերվում էֆուտբոլի տարատեսակներ, rugby league?, Ռեգբի և Rugby?
ՊորտալPortal Rugby union?
Ռեգբի 15 Rugby union Վիքիպահեստում

Ռեգբի 15-ը դարձել է Միջազգային Ռեգբիի Միության (ՄՌՄ) անդամ 1886 թվականից և մինչ այժմ ունի անդամներ 115 երկրներում և ազգերում. 1995-ին ՄՌՄ-ն հանեց սպորտսմենների վճարների սահմանափակումները որը և օգնեց սպորտի արագ զարգացմանը մինչև պրոֆեսիոնալ աստիճան։

Առաջին անգամ ռեգբիի աշխարհի առաջնությունը անց է կացվել 1987 թվականին և կայանում է ամեն չորս տարին մեկ անգամ երբ հաղթողին է հանձնվում ռեգբիի հիմնադիր Վեբբ Էլլիսի Գավաթը։ Վեց ազգերի գավաթը եվրոպայում և երեք ազգերի գավաթը հարավային կիսագնդի հավաքականների մասնակցությամբ անց են կացվում ամեն տարի։ Ազգային ամենամեծ առաջնություններից են - Ֆրանսիական Top 14-ը, Անգլիական Guinness Premiership-ը, Հարավային Աֆրիկյան Հանրապետությունում Currie Cup-ը և Նոր Զելանդիայում Air New Zealand Cup-ը։ Այլ միջազգային մրցույթների շարքում են - Magners League-ը որին մասնակցում են իռլանդական, շոտլանդական և Ուելսի ակումբները; Super 14-ը որին մասնակցում են Հարավային Աֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ակումբները; և Heineken Cup-ը որին մասնակցում են եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ակումբները։

Ռեգբիի պատմությունը

Ռեգբի 15 
Գերմանիայի և Բելգիայի ռեգբիի հավաքականների միջև տեղի ունեցած խաղը

Ռեգբիի ծագումը հայտնի է 1823 թվականին Անգլիական Ռեգբի քաղաքի դպրոցում ֆուտբոլային խաղի ժամանակ կատարված դեպքից հետո երբ Ուիլիամ Վեբ-Էլլիսը վերցնելով ֆուտբոլի գնդակը ձեռքերում և վազեց դեպի հակառակորդի դարպասը։ Չնայած նրան որ այս պատմական տարբերակը համարվում է կասկածելի, Ռեգբիի Աշխարհի Գավաթը կրում է հենց Ուիլիամ Վեբ-Էլլիսի անունը։ Ռեգբին հիմք է առել նորաստեղծ խաղից որով սկսել էին մրցել Ռեգբի քաղաքի դպրոցում։ Նախկին ռեգբիստ և Քեմբրիջի ուսանող Ալբերտ Պելլը համարվում է առաջին թիմի հիմնադիր և այդ ժամանակներում տարբեր դպրոցներ (Ռեգբի և Էտոն քաղաքներից) նույնպես խաղալով միևնույն խաղը տարբեր կանոններով ձգտում էին պահպանել իրենց նախնտրած կանոնները նաև համալսարանների համար։

Վաղ ժամանակների ռեգբիի զարգացման համար զգալի իրադարձություն եղան այն որ 1845-ին Ռեգբի քաղաքի դպրոցում լույս տեսավ առաջին գրառված ռեգբիի կանոնները, 1863-ին Blackheath ակումբը որոշեց լքել Ֆուտբոլի ասոցացիան և 1871-ին կազմավորվեց առաջին Ռեգբի-ֆուտբոլի միությունը (Rugby Football Union)։ Սպորտաձևի սկզբնական անվանումը հայտնի է ինչպես «ռեգբի-ֆուտբոլ» սակայն 1895-ի վերջնական անջատումից հետո այն վերանվանվեց Rugby Union։ Ինչ վերաբերվում է երկրպագուներին, ապա բոլորն էլ սովոր են անվանել այն ուղղակի – ռեգբի, երբ պետք չի տարանջատել այլ տեսակներից։

Ռեգբիի առաջին միջազգային հանդիպումը կայացել է 1871-ի Մարտի 27-ին Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև։ 1881-ին Իռլանդիան և Ուելսը նույնպես ներկայացրեցին իրենց ազգային հավաքականները և 1883-ին տեղի ունեցավ առաջին Home Nations Առաջնությունը։ Նույն թվականին կայացավ նաև Ռեգբի 7-ի մրցաշարը Մելրոուսում - Melrose Sevens անվանմամբ որը մինչ այժմ անց է կացվում տարին մեկ անգամ։ Հինգ տարի անց երկու կարևորագույն արտերկրյա տուրեր կազմակերպվեցին (որպես ոչ պաշտոնական) Բրիտանական կղզիների ռեգբիստների համար երբ նրանք այցելեցին Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Այդ այցը հիմք հանդիսացավ British and Irish Lions-ի տուրերի համար։ Իր հերթին Նոր Զելանդիան 1888-ին նույնպես արտերկրյա այց ունեցավ դեպի Բրիտանիա որը նույնպես առաջինն էր նրանց համար։

1905-ից 1907 թվականներին հարավային կիսագնդի երեք երկրների լավագույն հանդես եկող ակումբները այցելեցին հյուսիսային կիսագունդ – Դեյվ Գալահերի Նոր Զելանդական ակումբը 1905-ին, Պոլ Ռուսի Հարավ–Աֆրիկյան Հանրապետության ակումբը 1906-ին և Հերբերտ Մոուրանի Ավստրալիական ակումբը 1906-ին։ Թիմերը իրենց այցով բերեցին նոր խաղաոճ և մարտավարություն ոչնչացնելով այն կասկածները որոնք կային կազմակերպման փուլում։ 1905-ին Ֆրանսիան նույնպես միացավ միջազգային հանդիպումներին։

Առաջին համաշխարհային պատերազմում միջազգային ռեգբիի մրցույթները դադարեցին սակայն մրցույթները շարունակվեցին Նոր Զելանդական Բանակային թիմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը էլ ավելի կանգնեցրեց ռեգբիի ընթացքը Իտալիայում, Գերմանիայում և Ռումինիայում։ Միջազգային հանդիպումների թիվը այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազեց, բայց չնայած դրան Քեմբրիջը և Օքսֆորդը շարունակում էին պահել ավանդույթ դարցած ամենամյա համալսարանային մրցույթը։

Առաջին պաշտոնական Ռեգբի 7-ի միջազգային մրցաշարը անց է կացվել 1973-ին Մյուրեյֆիլդում որպես Շոտլանդական Ռեգբիի հարյուրամյակի տոնախմբության մաս։ 1987-ին կայացավ առաջին ռեգբիի աշխարհի առաջնությունը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, որի հաղթողներն էին նորզելանդացիները։ Առաջին Ռեգբի 7-ի աշխարհի առաջնությունը կայացել է 1993-ին Մյուրեյֆիլդում։

Ռեգբին պաշտոնապես համարվում էր սիրողական սպորտաձև, սակայն 1995-ին Միջազգային Ռեգբիի Խորհուրդը հայտարարեց այն «բաց» և անսահմանափակ։

Խաղի կանոնները

Ռեգբի 15 
Իռլանդիայի և Վրաստանի խաղը
Ռեգբի 15 
Ռեգբի 15 

Ռեգբի 15-ը խաղում են երկու թիմերով։ Ամեն մի թիմ սկսում է խաղը դաշտում 15-ական խաղացողներով։ Թիմերը ունեն խաղացողների 7-ական վերադարձով փոխարինման իրավունք (վնասվածքների դեպքում) և ուղիղ փոխարինման իրավունք (որպես տակտիկական քայլ)։ Միջազգային հանդիպումների ժամանակ մինչև 7 փոխարինում է թույլատրվում իսկ ազգային և սահմանակից-հարևան մրցույթներում հնարավոր է մինչև 8 փոխարինում որոնցից 3-ը պետք է պատրաստ լինեն փոխարինեն առաջին գծում խաղացողներին։ Խաղացողները թիմերում բաղկացած են 8 ճակատային (2-ով ավել քան ռեգբի 13-ում) և 7 հետևակայիններից։ Ճակատային խաղացողները մեծ մասամբ ուժեղ կազմվածքով են և մասնակցում են scrum-ին երբ ետևակայինները ավելի փոքր են կազմվածքով և արագաշարժ են որի շնորհիվ և օգնում են թիմին վաստակել միավորներ։

Մինչ խաղը մեկնարկելը թիմի ավագները և մրցավարը մետաղադրամի օգնությամբ որոշում են խաղի սկսող կողմին։ Մրցավարի սուլիչի հետ գցված հարվածով (դեպի հակառակորդի կիսադաշտ) մեկնարկում է խաղը։

Գնդակի ձեռքով փոխանցում դեպի առաջ - չի թույլատրվում։ Գնդակը առաջ է տարվում երեք տարբերակով - վազող խաղացողի ոտքի հարվածով, scrum-ի և ruck–ի ելքից։

Գնդակը խաղադաշտից դուրս գալու դեպքում հետևում է գծային մուտքի նետումը (lineout) խաղարկում գնդակը դուրս հանող թիմի հակառակորդի օգտին։ Գնդակի մուտքի նետումը իրացնում է հուկերը դեպի գծով կանգնած գնդակ ընդունողներին 5 մետր հեռավորությունից։ Այս խաղարկումը ռեգբի 13-ի հետ տարբերություններից մեկն է, երբ այն չի խաղարկվում 13-ում։

Խաղը բաղկացած է երկու խաղակեսից, 40-ական րոպե տևողությամբ և ընդմիջումով առաջին խաղակեսի վերջում։ Թիմերը փոխվում են կողմերով առաջին խաղակեսից հետո։ Խաղաժամանակի կանգնեցում կատարվում է խաղացողի վնասվածք ստանալու կամ խաղացողի հանդեպ տույժ կիրառելու համար և դա չի մտնում ընդհանուր խաղաժամի մեջ, և այսպիսով ընդհանուր խաղը կարող է տևել ավելին քան 80 րոպե։ Խաղը ավարտվում է խաղաժամի լրացման և գնդակի դաշտից հեռացման հետ։

Փորձերը իրացվում են գոլային տարածքի և եզրային գծի մեջ ընկած տարածքում։ Ռեգբիի դարպասները ունեն H-ձև որի ձողերի հեռավորությունն է 5.6 մետր իսկ միացնող հորիզոնական դարպասաձողը բարձր է գետնից 3 մետրով։ Այս սպորտաձևում չկան դարպասապահներ և հորիզոնական դարպասաձողից ներքև գնդակի անցումչ չունի ոչ մի առավելություն, քանի որ իրացումները պետք է անցնեն ուղահայաց ձողերի միջով։

Խաղադաշտում ներկա են 3 մրցավար - գլխավոր մրցավարը և 2 եզրային մրցավարներ որոնք նաև հետևում են իրացումներին և ազդանշան են տալիս դրական կամ բացասական իրացման դեպքում դրոշակներով։ Որպես լրացում այլ մասսայական մրցույթների, հաճախ օգնության է գալիս հեռուստա-մրցավարը երբ դաշտում առկա մրցավարները չեն կարողանում տեսնել կատարվածի մանրամասները։ Ի տարբերություն ֆուտբոլի մրցավարների, ռեգբիում մրցավարների վրա առկա է խողափող որի օգնությամբ հեռուստադիտողը կարող է պարզ լսել որոշումների մասին։

Խաղակեսին կարող է ավելացվել լրացուցիչ ժամանակ (կորցված ժամանակը) հետևյալ դեպքերում –

  • Վնասվածք
  • Մարզազգեստի փոխարինում խաղի ընթացքում
  • Մարզիկի հիմնական կամ ժամանակավոր փոխարինում
  • Մրցավարի խորհրդակցում այլ (կողային, հեռուստա-) մրցավարի հետ

Խաղի ընդհանուր տևողությունն է 80 րոպե։ Այն բաղկացած է 2 խաղակեսից, 40 րոպե ամեն խաղակեսը։ Հատուկ դեպքերում կարող է ավելացվել լրացուցիչ խաղակես ինչպես նաև ընդհանուր ժամանակին կարող է ավելացվել խաղի ընթացքում կորցված ժամանակը։

Առաջին խաղակեսի ավարտից մինչ հաջորդ խաղակեսի սկիզբ ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել 10 րոպեն։ Կախված խաղի կազմակերպիչ միությունից, խաղի ընդմիջումը կարող է երկարացվել մինչև 15 րոպե, սակայն չի կարող գերազանցել այն։

Ժամանակին հետևում է գլխավոր մրցավարը, սակայն այդ պարտականությունը կարող է փոխանցվել կողային մրցավարներից որևէ մեկին կամ պաշտոնական ժամապահին որը կտեղեկացնի գլխավոր մրցավարին։

Խաղակեսին կարող է ավելացվել լրացուցիչ ժամանակ (կորցված ժամանակը) հետևյալ դեպքերում –

  • Վնասվածք
  • Մարզազգեստի փոխարինում խաղի ընթացքում
  • Մարզիկի հիմնական կամ ժամանակավոր փոխարինում
  • Մրցավարի խորհրդակցում այլ (կողային, հեռուստա-) մրցավարի հետ

Ռեգբիի Միջազգային Միության կողմից հաստատվել են նաև հետևյալ խաղային ժամանակի կանոնները

  • Միջազգային հանդիպումների ընդհանուր տևողությունը պետք է լինի ամենաքիչը 80 րոպե և ավելացված կորուստի ժամանակը
  • Ոչ միջազգային հանդիպումների տևողությունը կարող է որոշվել Միության կողմից
  • Եթե Միությունը չի տալիս որոշումը, դա կարող են որոշել մրցող թիմերը։ Եթե նրանք նույնպես չեն տալիս որոշում, ապա դա անում է մրցավարը։
  • Գլխավոր մրցավարը իրավունք ունի տալ խաղի ավարտի ազդանշանը ցանկացած ժամանակ երբ գտնում է, որ դա կարող է վտանգ բերել։
  • Եթե ժամանակը ավարտվել է իսկ գնդակը խաղի մեջ է, ապա մրցավարը պետք է թույլ տա խաղը ընթանալ մինչ գնդակի խաղը լքելը։
  • Եթե ժամանակը ավարտվում է «փորձ»–ի ժամանակ, ապա մրցավարը տալիս է իրացման համար հավելյալ ժամանակ։
  • Եթե եղանակային պայմանները բացառապես շոգ են կամ խոնավ ապա մրցավարի թույլատվությամբ կարող է տեղի ունենալ ընդմիջում ամեն խաղակեսում ոչ ավել քան 1 րոպե որը դիտարկվում է որպես կորցված ժամանակ։

Միավորները

Միավորները ռեգբիում հնարավոր է վաստակել հետևյալ կերպ -

  • Փորձ (5 միավոր) - հարձակվող թիմի խաղացողը հասցնում և դնում է գնդակը (ուղղակի իջեցնելով/հպելով այն կամ սեղմելով այն դաշտին) հակառակորդի միավորային գոտում որը գտնվում է դարպասային գծի և դաշտի վերջնագծի մեջ ընկած տարածքում։
  • Իրացում (2 միավոր) - թիմի ցանկացած խաղացող որը կատարել է "Փորձ" (սովորաբար ամենալավ ոտքով հարվածողը) տեղադրելով գնդակը փորձի կետի հակառակ կողմում (դեպի խաղադաշտ) կատարում է հարված դարպասի ուղղությամբ։ Եթե հարվածի արդյունքում գնդակը անցնում է ուղղահայաց ձողերի միջով (հորիզոնական դարպասաձողից վեր) ապա փորձը համարվում է նաև իրացված։ Այս ժամանակա հակառակորդ թիմի խաղացողները պետք է լինեն սեփական միավորային գոտում։
  • Տուգանային հարված (3 միավոր) - Խաղում որոշ կանոնների խախտման դեպքում մրցավարը նշատակում է տուգանային հարված։ Եթե տուգանային հարվածի իրավունք ստացած թիմը որոշում է իրացնել այն գոլային հարվածով ապա այդ դեպքում գնդակը տեղադրվում է խախտումի կատարման կետում և խաղացողներից մեկը իրացնում է հարվածը։
  • Դրոպ-գոլ (3 միավոր) - Երբ գնդակը խաղի մեջ է, ցանկացած խաղացող իրավունք ունի հարված կատարել դեպի հակառակորդի դարպասը։ Դա իրացնելու համար նա պետք է գցի գնդակը և միայն գետնին հպվելուց հետո կատարել հարվածը ոտքով դեպի դարպասը։ Չի թույլատրվում կատարել հարված ձեռքից։

Խաղացողների տեղերը դաշտում

1 - Բաց կողմի առաջին գծի հարձակվող (Left Prop կամ Loosehead Prop) 2 - Խաղարկող (հուկեր) (Hooker) 3 - Փակ կողմի առաջին գծի հարձակվող (Right Prop կամ Tighthead Prop)
4 - Երկրորդ գծի հարձակվող (2nd Row կամ Lock) 5 - Երկրորդ գծի հարձակվող (2nd Row կամ Lock)
6 - Ձախ եզրային (Blindside Flanker) 8 - Հանող (համար 8)(Number 8) 7 - Աջ եզրային (Openside Flanker)
9 - Scrum-ի կիսապաշտպան (համար 9) (Halfback կամ Scrum-half)
10 - Թափառող կիսապաշտպան (համար 10)(First Five-eight կամ Fly-half)
12 - Կենտրոնական երեք-քառորդային (Second Five-eight կամ Inside Center)
13 - Կենտրոնական երեք-քառորդային (Center կամ Outside Center)
11 - Ձախ թևի երեք-քառորդային (Left Wing) 14 - Աջ թևի երեք-քառորդային (համար 14)(Right Wing)
15 - Պաշտպան (եզրափակող)(Fullback)

Գլխավոր միջազգային մրցույթները

Ռեգբի 15 
Խաղացողների տեղերը scrum-ի ժամանակ

Ռեգբի 15-ում ամենակարևոր առաջնությունը դա Ռեգբիի Աշխարհի Առաջնությունն է որին մասնակցում են արական սեռի ներկայացուցիչները ներկայացնելով իրենց ազգային հավաքականները որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ։ Այժմ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն է պաշտպանող գավաթակիրը - 2007-ի առաջնության հաղթողը որն անց էր կացվում Ֆրանսիայում։ Գավաթակիրները հաղթանակ տարան Անգլիայի հավաքականի հանդեպ որը իր հերթին 2003-ի գավաթակիրն էր։ Գլխավոր միջազգային մրցույթներից են նաև 6 Ազգերի Առաջնությունը և 3 Ազգերի Սերիան որոնք ներկայացնում են հյուսիսային և հարավային կիսագնդերը։

Վեց Ազգերի Առաջնությունը անց է կացվում ամեն տարի, որին մասնակցում են Անգլիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային հավաքականները։ Ամեն թիմ հանդիպում է հակառակորդ հինգի հետ մեկ անգամ։ Սկիզբ առնելով միջազգային հանդիպումները Անգլիայի և Շոտլանդիայի միջև 1880-ականներից, Իռլանդիան և Ուեիլզը միանալով կազմեցին Տան Միջազգային Առաջնություններ։ Ֆրանսիան միացավ առաջնությանը 1900-ականներին և 1910 թվականին հաստատագրված ստեղծվեց Հինգ Ազգերի առաջնությունը։ Չնայած դրան, Տան Ազգերը (Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս) 1931-ին հանեցին Ֆրանսիային համարելով հավաքականին վատ արդյունքներ ապահովող և դաշտում ծեծկռտուկ ստեղծող ռեգբի (15-ը մինչ 1995 թվական, պաշտոնապես համարվել է սիրողական սպորտաձև)։ Ֆրանսիան վերադարձավ 1947-ին և մասնակցում է առաջնության բոլոր խաղերին 2-րդ աշխարհամարտից մինչ այսօր։ 2000-ին Իտալիան նույնպես միացավ այս առաջնությանը դարձնելով 6 Ազգերի Առաջնություն։ Ֆրանսիայի հավաքականը հանդիսանում է այս տարվա առաջնության Grand Slam հաղթողը Մարտի 20-ին 12-10 հաշվով Անգլիայի նկատմամբ։

Երեք Ազգերի Գավաթ միջազգային մրցություն է որն անց է կացվում ամեն տարի ընդգրկելով հարավային կիսագնդի լավագույն հավաքականները - Ավստրալիան Նոր Զելանդիան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։ Այս առաջնությունը խաղարկվում է տանը և հյուր տարբերակով ամեն թիմի հետ ունենալով երկու հանդիպում։ Չնայած նրան որ 2006—ին առաջարկվել էր ամեն թիմի հետ 3 հանդիպում, 2007-ին հավաքականները հանդիպեցին 2-ական անգամ հատկապես երբ 2007-ի աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականի լավ ելույթից հետո շատերը հավատում են Արգենտինայի մուտքը այս առաջնություն։ Ամենայն հավանականությամբ 2012-ին Արգենտինան կհամալրի այս առաջնությունը դարցնելով այն Չորս Ազգերի առաջնություն։

Տես նաև

Ռեգբի 15 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգբի 15» հոդվածին։

Tags:

Ռեգբի 15 Ռեգբիի պատմությունըՌեգբի 15 Խաղի կանոններըՌեգբի 15 ՄիավորներըՌեգբի 15 Գլխավոր միջազգային մրցույթներըՌեգբի 15 Տես նաևՌեգբի 15ՌեգբիՌեգբի 15 - Խաղի ընթացքը

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բարդ ստորադասական նախադասությունՔաոս (վեպ)Անաստասիա ՏատարևաԴեռահասի հոգեբանությունԳրիգոր ԶոհրապՍրտային անբավարարությունԵհովայի վկաներՄոնղոլական կայսրությունՄարդու աչքԵղնջացանԻսպանիաՉեռնոգորիաԽորեն ԱբրահամյանԲարդ նախադասությունՎարդան ՄամիկոնյանԿենդանակերպի նշաններՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴեն ՍյաոպինԵրեք հրացանակիրներԵրևանի վարչական բաժանումԳլխավոր էջՊարզ թիվԱնանիա ՇիրակացիԿիլիկիայի հայկական թագավորությունԳեղարդի վանքԱստվածԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԲարդ համադասական նախադասությունՎի (երգիչ)Եռանկյան բարձրությունԱլբանիաԳենդերային ինքնությունԹուրքիաՁնծաղիկՀայաստանի ազգային հերոսՏյառնընդառաջՆոր ԿտակարանԿապանՄիացյալ ԹագավորությունԿռունկներԵղիշե ՉարենցԳրիգոր ԼուսավորիչԽաչքարՄարտի 28ԹաիլանդԱդոլֆ ԻվոնԹակուբոկու ԻսիկավաԽտությունՍիլվա ԿապուտիկյանՔրոմոսոմՄարդու առնանդամի չափսՄեծ Հայքի նահանգների ցանկԵրկաթՔրեական ֆիլմԱղավնիներՊատվաստումներՌոբերտ ՔոչարյանԱռաջավորասիական ընձառյուծԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀայաստանի ՍահմանադրությունԶինվորական կոչումներԳուրգեն ՄահարիՈղնաշարՄաշկ (մարդու)Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՍևանի իշխանԱռիթմիաԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սևանա լիճԿանադաՁեռքբերովի անօգնականությունԿիլիան ՄբապպեՄոնթե ՄելքոնյանՍասնա ծռերՑրված սկլերոզ🡆 More