Ամառային օլիմպիական խաղեր 2028, պաշտոնապես ճանաչված որպես XXXIV օլիմպիական խաղեր և հանրության կողմից հայտնի որպես ԼԱ 2028 (LA 2028), ապագայում կայանալիք միջազգային բազմաբնույթ սպորտային իրադարձություններ են, որոնք տեղի են ունենալու 2028 թ.
հուլիսի 21-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
Ամառային օլիմպիական խաղեր 2028 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Երկիր | Ամերիկայի միացյալ նահանգներ |
Կարգախոս | «Հետևի՛ր արևին» |
Բացում | Հուլիսի 21 |
Փակում | Օգոստոսի 6 |
Մարզադաշտ | Լոս Անջելեսի հուշահամալիր |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
Հաջորդ | 2032 Summer Olympics |
Կայք | la28.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) և olympics.com/en/olympic-games/los-angeles-2028(անգլ.) |
2028 Summer Olympics Վիքիպահեստում |
Հյուրընկալող քաղաքի մրցույթի գործընթացը պետք է սկսվեր 2019 թվականին, իսկ մրցույթի հաղթողը հայտարարվելու էր 2021 թվականին։ Հետևելով մի շարք հյուրընկալող քաղաքների 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մրցույթներից դուրս մնալը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017 թվականի հուլիսի 31-ին որոշում կայացրեց, որտեղ Լոս Անջելես քաղաքը իրավունք ստացավ հյուրընկալելու 2028 թվականի Օլիմպիական խաղերը ՝ ՄՕԿ-ից ֆինանսավորվելով հավելյալ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանից անմիջապես հետո Փարիզ քաղաքը ստացավ իրավունք հյուրընկալելու 2024 թվականի խաղերը։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում` 131-րդ Միջազգային օլիմպիական կոմիտեում, երկու երկրներն էլ հայտարարվեցին հաղթող՝ որպես խաղերի հյուրընկալող քաղաքներ։
Այս խաղերը կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված 5-րդ Ամառային օլիմպիական խաղերը Սբ. Լուիզիանայի 1904 թվականի, Լոս Անջելեսի 1932 թվականի, Լոս Անջելեսի 1984 թվականի և Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։ Դրանք կլինեն Միացյալ նահանգներում կազմակերպված իններորդ ընդհանուր Օլիմպիական խաղերը՝ ներառելով թե՛ ամառային և թե՛ ձմեռային խաղերը։
Լոս Անջելեսն արդեն երրորդ անգամ կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ լինելով Լոնդոնից (1908, 1948, Ամառային օլիմպիական խաղեր 2012) և Փարիզից (Ամառային օլիմպիական խաղեր 1900, 1924 և 2024) հետո երրորդ քաղաքը, որը կհյուրընակալի Օլիմպիական խաղերը երրորդ անգամ։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց 2024 թվականի օլիմպիական խաղերի հյուրընկալող քաղաքների հինգ թեկնածուների անուններ՝ Բուդապեշտ, Համբուրգ, Լոս Անջելես, Փարիզ և Հռոմ։ Միևնույն ժամանակ հայտարարվեց թեկնածուական գործընթացը։ Մրցույթից դուրս թողնելով Բուդապեշտին, Համբուգին և Հռոմին՝ մնացին Լոս Անջելես և Փարիզ քաղաքները։ Նմանատիպ իրավիճակ տեղի էր ունեցել 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մրցույթի ժամանակ, երբ Կրակով, Լվով, Օսլո և Ստոկհոլմ քաղաքները դուրս մնացին մրցույթից՝ թողնելով ընտրությունը երկու քաղաքների միջև՝ Չինաստանի Պեկինի և Ղազախստանի Ալմաթիի միջև, որտեղ ի վերջո հաղթող ճանաչվեց Պեկինը։ 2017 թվականի ապրիլի 3-ին Դանիայում՝ ՄՕԿ-ի համագումարում, պաշտոնատար անձիք հանդիպեցին Լոս Անջելեսի և Փարիզի օլիմպիական կոմիտեների անդամների հետ քննարկելու 2024 թվականի ամառային խաղերում հյուընկալող քաղաքների երկու հաղթողների անունները։
2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում՝ 131-րդ ՄՕԿ նստաշրջանում, Լոս Անջելեսն ընտրվեց որպես հյուրընկալող քաղաք։ Օլիմպիական խարտիայի համաձայն երեք Ամերիկացի ՄՕԿ անդամներ՝ Անիտա դե Ֆրանցը, Անջելա Ռուջիերոն և Լարի Փրոբսթը իրավասու չէին քվեարկել հյուրընկալ քաղաքի ընտրության ժամանակ։ Լոս Անջելեսը արդեն երրորդ անգամ ընտրվեց որպես օլիմպիական հյուրընկալող քաղաք առանց մրցակցային գործընթացի հանդիպելու՝ ունենալով 1932 և 1984 թվականների նմանատիպ արդյունքները։ Նախկինում Լոս Անջելեսը հայտ է ներկայացրել 1924, 1928, 1952, 1956, 1976 և 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց պարտվել է համապատասխանաբար Փարիզ, Ամստերդամ, Լոնդոն, Հելսինկի, Մելբուռն, Մոնրեալ և Մոսկվա քաղաքներին։ Լոս Անջելեսը թեկնածության հայտ է ներկայացրել նաև 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց Միացյալ Նահանգների Օլիմպիական կոմիտեն այդ խաղերի համար ԱՄՆ թեկնածու է ընտրել Չիկագո քաղաքը։
Վայր | Մրցույթներ | Տարողունակություն | Ստատուս |
---|---|---|---|
Ֆիգուերա Փողոց | Տեսարան։ «Օլիմպիական ուղի» – | Ոչ կիրառելի | Գոյություն ունեցող |
Լոս Անջելեսի հուշահամալիր | Մարմնամարզություն | 70,607 | Գոյություն ունեցող |
Կալիֆոռնիայի մարզադաշտ | Ֆուտբոլ (նախնական փուլ, քառորդ եզրափակիչ, կանանց 3-րդ տեղը) | 22,000 | Գոյություն ունեցող |
Մարմնամարզություն (սկավառակ, նիզակ and hammer qualifications) | 20,000 | ||
Դիդոքս մարզադաշտ (ԱՄՆ, Կալիֆոռնիա) | Լող, Ջրասուզակություն, Սինխրոն Լող | 20,000 | Ժամանակավոր կառույց գոյություն ունեցողի վրա |
Գելն կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) | Բադմինթոն | 10,300 | Գոյություն ունեցող |
Կարատե | |||
Լոս Անջելեսի Քոնվենշն կենտրոն | Բասկետբոլ (կանանց նախակրթարան) | 8,000 | Գոյություն ունեցող |
Բռնցքամարտ | 8,000 | ||
Սուսերամարտ | 7,000 | ||
Տեքֆոնդո | |||
Սեղանի թենիս | 5,000 | ||
BMX ազատ ոճ | 8,000 | ||
Սթեյփլս կենտրոն | Բասկետբոլ (տղամարդկանց նախակրթարաններ, եզրափակիչ) | 18,000 | Գոյություն ունեցող |
Մայքրսոֆթի թատրոն | Ծանրամարտ | 7,000 | Գոյություն ունեցող |
Հարավային Կալիֆորնիա համալսարան | Մեդիա կենտրոն | Ոչ կիրառելի | Գոյություն ունեցող |
Գրանդ այգի | Մարաթոն | 5,000 | Գոյություն ունեցող |
Մրցավազք | |||
Հեծանվավազք |
Վայր | Մրցույթներ | Տարողունակություն | Ստատուս |
---|---|---|---|
Սեպուլվադա Դեմ այգի | Մակույկով ոլորասահք | 8,000 | Նախագծված կառույց |
Ձիարշավարան | 15,000 | Ժամանակավոր կառույց | |
Հրաձգարան | 3,000 | Ժամանակավոր կառույց |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2028» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ամառային օլիմպիական խաղեր 2028, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.