Խմելու ջուր, մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր։ Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ (սանիտարահիգիենիկ 2.1.4.1074-01-կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի և սանիտարահիգիենիկ 2.1.4.1116-02-տարաներում փաթեթավորված ջրերի համար)։
Խմելու ջուր | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում։
Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։
Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։ Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է խմելու ջուր։
Որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարահիգիենիկ ստանդարտներին, անհրաժեշտության դեպքում այն մաքրում են, կամ պաշտոնապես ասած՝ մաքրում են ջրի մաքրման կայանների օգնությամբ։
Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկանց գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է։ Ջրի օրեցօր զգացվող սակավությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների համար կարևոր խնդիր է։ Ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար։
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս խնդիրների լուծումը հանդիսանում է հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը։
Հայաստանում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքներն են`
Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը՝
Խմելու ջրի հիմնական աղբյուրը բնական ջուրն է, որը մաքրվում և ախտահանվում է համայնքային ծառայությունների կողմից՝ իրականացնելով ջրամատակարարման և ջրի մաքրման բոլոր փուլերը, որոնք անհրաժեշտ են նախ տեխնիկական, այնուհետև ջրամատակարում ստանալու համար։ Ռուսաստանում հիմնական ջրամբարները գետերն ու լճերն են։ Ստորորկրյա ջրերի քանակը մեծ չէ։ Ընդհանուր առմամբ աղբյուրները հետևյալն են՝
Ջուրը բաժանվում է հետևյալ խմբերի՝ արտեզյան, խմելու, հանքային, մաքրված, գազավորված, աղբյուրի և ջրհորի։
Հայաստանի ջրային ռեսուրսների մի մասը գոյանում է Թուրքիայից եկող ստորերկրյա ջրերի հաշվին։ Ամեն տարի ստորերկրյա ճանապարհով Թուրքիայից Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրային համակարգ է լցվում է մոտ 1.23 մլրդ մետր ջուր, սակայն մոտ 0.83 մլրդ մետր էլ հոսում է դեպի Նախիջևան։
Ջրօգտագործումը (ջրասպառումը) տարբեր կարիքների բավարարման նպատակով տարբեր ջրաղբյուրներից վերցված ջրային պաշարների օգտագործումն է։ Այստեղ չեն հաշվառվում շրջադարձային ջրօգտագործումը, ինչպես նաև կեղտաջրերի և կոլեկտորացամաքուրդային ջրերի կրկնակի օգտագործումը։ Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ գնահատականները դեռևս վերջնական չեն։ Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 33 մլրդ մետր, որոնց մեծ մասը` Արարատյան արտեզյան համակարգում։ Իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սևանա լճի) մոտ 3003 մլն մետր է, ջրամբարներում` մոտ 13 մլրդ մետր։ Սևանա լճի ջրային պաշարը մոտ 353 մլրդ մետր է. այն Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է։
Կեղտաջրերի բացթողումը մակերևութային ջրային օբյեկտներ իր մեջ ներառում է չափորոշային մաքուր, չափորոշային մաքրված և կեղտաջրերի ծավալները։
Չափորոշային մաքուր կեղտաջրերն այն հոսքերն են, որոնք առանց մաքրելու թափելը ջրային օբյեկտներ չի հանգեցնում ջրօգտագործման հսկվող հատվածքներում կամ կետերում ջրի որակի չափորոշների խախտմանը։
Չափորոշային մաքրված կեղտաջրերը համապատասխան մաքրման կառույցներում մաքրված կեղտաջրերն են, որոնց մաքրվելուց հետո բացթողնումը ջրային օբյեկտներ չի հանգեցնում ջրօգտագործման հսկվող կետերում ջրի որակի չափորոշների խախտմանը, այսինքն այդ կեղտաջրերում աղտոտիչ նյութերի պարունակությունը պետք է համապատասխանի արտահոսքի սահմանային թույլատրելի չափաքանակներին։
Կեղտաջրերն արտադրական և կենցաղային (կոմունալ) հոսքերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք բաց են թողնվել մակերևութային ջրային օբյեկտներ, և որոնցում պարունակվող աղտոտիչ նյութերի քանակը գերազանցում է սահմանային թույլատրելի չափաքանակներին։
Խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն են՝
Ստորև ներկայացված է կարգավորող և տեխնիկական փաստաթղթերի ցանկը, որոնք կարգավորում են խմելու ջրի որակը։
ՌԴ-ի տարածքում՝
Ռուսաստանի Դաշնությունում ջրի որակի հսկողությունը իրականացնում են՝
Ջուրը բոլոր կաթնասունների սննդի հիմնական մասն է կազմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խմելու ջուր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Խմելու ջուր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.