Ամառային Օլիմպիական Խաղեր 2024

Ամառային Օլիմպիական խաղեր 2024 (անգլ.՝ 2024 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 2024, պաշտոնական անվանում՝ XXXIII Ամառային Օլիմպիական խաղեր), 33-րդը Ամառային օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված է անցկացնել 2024 թվականի կեսերին։ Դիմումների պաշտոնական ընդունումն սկսվել է 2015 թվականի հունվարի 15-ին և ավարտվել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին։ ՄՕԿ-ն իր 131-րդ նստաշրջանի ժամանակ Լիմայում պաշտոնապես հայտարարել է Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը՝ Փարիզը.

Ամառային օլիմպիական խաղեր 2024
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՓարիզ
Ֆրանսիա Ֆրանսիա
ԵրկիրԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 Ֆրանսիա
Բացումհուլիսի 26, 2024
Փակումօգոստոսի 11, 2024
Հիմնական իրադարձություններ2024 Summer Olympics opening ceremony?
ՄարզադաշտՓարիզ
ԿազմակերպիչParis Organising Committee of the Olympic and Paralympic Games 2024?
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2020
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 2028
Կայքparis2024.org(ֆր.)(անգլ.) և olympics.com/en/olympic-games/paris-2024(անգլ.)
Ամառային Օլիմպիական Խաղեր 2024 2024 Summer Olympics Վիքիպահեստում

2017 թվականի հուլիսի 31-ին Լոս Անջելեսի իշխանությունները և ՄՕԿ ղեկավարությունը հասել են համաձայնության 2028 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը քաղաքում անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ Լոս Անջելեսը, ինչպես և Փարիզը, հավակնում էր դառնալ 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ձեռք բերված համաձայնությունը նշանակում է, որ Օլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Փարիզում.

Խաղերի կարգախոսը՝ Venez partager։

Դիմումների գործընթացի հիմնական ամսաթվեր

  • 15 հունվարի 2015 — ՄՕԿ-ն սկսում է ընդունել պաշտոնական հայտեր ազգային օլիմպիական կոմիտեներից,
  • 15 սեպտեմբերի 2015 — պաշտոնական դիմումներն ստանալու ժամկետի ավարտը,
  • 7-9 հոկտեմբերի 2015 — ՄՕԿ տեղեկատվական սեմինար պաշտոնական հայտեր ներկայացրած քաղաքների համար,
  • ապրիլ/մայիս 2016 — ՄՕԿ-ի գործադիր խորհուրդն ընտրել է պաշտոնական թեկնածու քաղաքները,
  • հունվար 2017 — թեկնածու քաղաքների անհրաժեշտ փաստաթղթերի և երաշխիքային նամակների ներկայացման վերջնաժամկետը,
  • փետրվար/մարտ 2017 — ՄՕԿ գնահատման հանձնաժողովի այցերը թեկնածու քաղաքներ,
  • հունիս 2017 — թեկնածու քաղաքների գնահատման հանձնաժողովների այցելությունների վերաբերյալ զեկույցների հրապարակում,
  • 13 սեպտեմբերի 2017 — 2024 և 2028 թվականների Ամառային օլիմպիական խաղերի համար հյուրընկալող քաղաքի ընտրություն ՄՕԿ-ի 130-րդ նստաշրջանում (Լիմա, Պերու

Հայտեր

Եվրոպա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Փարիզ (Ֆրանսիա) — Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկացել է երրորդ անգամ նվաճել Ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը։ Փարիզը նախկինում հյուրընկալել է 1900 և 1924 թվականների Ամառային օլիմպիական խաղերը։ Ֆրանսիայում Օլիմպիական խաղերը վերջին անգամ անցկացվել են 1992 թվականին, երբ Ալբերտվիլն ընդունել է Ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայտը նվիրվել է նախորդ Փարիզում անցկացված նախորդ Ամառային օլիմպիական խաղերի հարյուրամյակին։ 2015 թվականի ապրիլի 13-ին Փարիզի վարչակազմը պաշտոնապես քվեարկել է հայտ ներկայացնելու օգտին։ Հայտը ներկայացվել է 2015 թվականի հունիսի 23-ին։

Հյուսիսային Ամերիկա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Լոս-Անջելես (ԱՄՆ) – Երկու անգամ հյուրընկալել են Ամառային օլիմպիական խաղերը (1932 և 1984): ԱՄՆ-ն վերջին անգամ հյուրընկալել է 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերն Ատլանտայում։ Նյու Յորքը հավակնել է 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը նվաճելու, բայց զիջել է Լոնդոնին, Չիկագոն հայտ է ներկայացրել հյուրընկալելու 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, սակայն ընտրվել է Ռիո դե Ժանեյրոն։ 2020 թվականի խաղերի համար ԱՄՆ-ն դիմումները չի ուղարկել։ ԱՄՆ ԱՕԿ-ն առաջարկություններ է ներկայացրել 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի վերաբերյալ իր տարբեր քաղաքներին։ Խաղերը հյուրընկալելու ցանկություն են հայտնել հետևյալ քաղաքները՝ Ֆիլադելֆիա, Վաշինգտոն, Բոստոն, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Դալլաս և Սան Դիեգո. 2014-ի ամռանը ԱՄՆ ՀԱՕ-ն թողեց չորս թեկնածու ՝ Բոստոն, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո և Վաշինգտոն։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ ԱՕԿ-ն ընտրել է Բոստոնը։ Սակայն 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Բոստոնը չի հավակնում հյուրընկալել 2024 խաղերը։ Պատճառը եղել է այն, որ Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը քաղաքում համընդհանուր աջակցություն չի գտել ինչպես բնակիչների, այնպես էլ վարչակազմի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավարության վերաբերմունքը, որը դժգոհ էր Բոստոնի՝ խաղերը հյուրընկալելու նկատմամբ ցուցաբերած ոչ լիարժեք հետաքրքրությունից։ Այդ ժամանակ որոշվել է հայտ ներկայացնել Լոս Անջելեսի կողմից։

Դիմորդները, որոնք հետո հրաժարվել են

Եվրոպա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Համբուրգ (Գերմանիա) – Սկզբնապես առաջարկել է Բեռլինը, որը նախկինում արդեն մեկ անգամ հյուրընկալել է Օլիմպիական խաղեր, և երկրի միավորվելուց հետո նոր հայտ է ներկայացրել, բայց հաջողության չի հասել։ Այնուամենայնիվ, հենց Գերմանիայում էլ Բեռլինը մրցակից ուներ` Համբուրգը, և գերմանական ԱՕԿ-ը պետք է ընտրություն կատարեր իր երկրում չորրորդ անգամ Օլիմպիական խաղեր անցկացնելու վայրի վերաբերյալ։ 2015 թվականի մարտի վերջին ընտրությունը կատարվել է հօգուտ Համբուրգի։ 2015 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Համբուրգը հաջողության հասնելու դեպքում առագաստավարման մրցումը կանցկացվի Քիլում (այս քաղաքն արդեն հյուրընկալել էր նույն մրցաշարը 1936 թվականին Բեռլինում և 1972 թվականին Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ)։ 2015 թվականի նոյեմբերի 29-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Համբուրգի բնակիչները դեմ են քվերակել քաղաքում Օլիմպիական խաղերի անցկացմանը։
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Բուդապեշտ (Հունգարիա) — Հունգարիայի մայրաքաղաքը բազմիցս փորձել է ձեռք բերել Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը, բայց միշտ անհաջողություն է կրել։ Հունգարիայի Օլիմպիական կոմիտեն շատ վճռական էր տրամադրված, և հայտարարել է, որ եթե այս անգամ ևս չհաջողվի, նախատեսում է կրկին փորձել 4 տարի հետո։ Այնուամենայնիվ, 2017 թվականի փետրվարին Բուդապեշտի հայտը չեղարկվել է, որովհետև եկրի բնակիչները դեմ են հանդես եկել Օլիմպիական խաղերի հյուրընկալմանը։ Ավելի քան 260 հազար քաղաքացի ստորագրել է միջնորդություն՝ կոչ անելով հրաժարվել մրցաշարը հյուրընկալելու իրավունքի համար նախատեսված մրցավազքից։

Հյուսիսային Ամերիկա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Բոստոն (ԱՄՆ) – Չնայած 2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ ԱՕԿ-ն ընտրել է Բոստոնը, 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Բոստոնը չի ցանկանում հյուրընկալել 2024 թվականի Օլիմպիական խաղերը։ Պատճառն այն էր, որ Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը քաղաքում համընդհանուր աջակցություն չի գտել ինչպես բնակիչների, այնպես էլ վարչակազմի շրջանում, և ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը դժգոհ էր Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հանդեպ Բոստոնի ցուցաբերած ոչ պատճաշ հետաքրքրությունից։ Արդյունքում որոշվել է հայտ ներկայացնել Լոս Անջելեսի անունից։

Դիմել պլանավորված, բայց հրաժարվածներ

Ասիա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Դոհա (Կատար) — Կատարի մայրաքաղաքը երրորդ անգամ փորձել է նվաճել Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը, վերջին անգամ նա եղել է թեկնածուների թվում։ Օլիմպիական խաղերը երբեք չեն անցկացվել այս տարածաշրջանում.
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Թայբեյ (Թայվան) — մասամբ ճանաչված կղզի-պետության մայրաքաղաքը նախկինում երբեք չի պայքարել Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար։ Ավելի ուշ Թայվանի մարզական վարչակազմը հայտնել է, որ Թայբեյը չի պատրաստվում հյուրընկալել Օլիմպիական խաղերը։

Աֆրիկա

Օլիմպիական խաղերը երբեք չեն անցկացվել այս մայրցամաքում։

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Նայրոբի (Քենիա) — Քենիայի մայրաքաղաքը ցանկանում է առաջադրել իր թեկնածությունն Օլիպիական խաղերի հյուրընկալման համար։ Դրանից առաջ Աֆրիկայում խաղերը չեն անցկացվել.
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Կասաբլանկա (Մարոկկո) — Մարոկկոյի ԱՕԿ-ը դիտարկել է 2024 կամ 2028 թվականների Օլիմպիական խաղերի համար հայտեր ներկայացնելու հնարավորությունը։
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Դուրբան ՀԱՀ — ՀԱՀ քաղաքը նույնպես հավակնել է հյուրընկալել Ամառային օլիմպիական խաղերը 2024 թվականին։ Մի քանի անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունը փորձել է մրցել այդ իրավունքի համար, բայց միշտ անհաջողություն է կրել։

Եվրոպա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Բաքու (Ադրբեջան) — Ադրբեջանի մայրաքաղաքը երրորդ անգամփորձել է ստանալ Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք, վերջին անգամ այս քաղաքը նույնպես եղել է թեկնածուների թվում։
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Ստամբուլ (Թուրքիա) — բազմիցս փորձել է մրցել Ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար, սակայն անընդհատ անհաջող.
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) — Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը բազմիցս փորձել է մրցել Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։ Այնուամենայնիվ, Ունիվերսադայի հաջող անցկացումից հետո հայտնվել է մրցակից` Կազանը։ Դրանից առաջ Լենինգրադում անցկացվել է ֆուտբոլային մրցաշարը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ընթացքում։ Սակայն 2015 թվականի մայիսին Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի Օլիմպիական խաղերը հյուրընկալելուց։
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Հռոմ (Իտալիա) – Իտալիայի մայրաքաղաքը հյուրընկալել է 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերը։ Հռոմը հավակնել է հյուրընկալել 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, բայց իր հայտը չեղարկել է 2012 թվականին։ Հռոմից բացի Իտալիան քննարկել է նաև Միլանի և Ֆլորենցիայի թեկնածությունները։ 2016 թվականին Հռոմը հրաժարվել է 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից։ Այս որոշումը կայացրել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագգին՝ հայտնելով, որ վախենում է նման լայնածավալ միջոցառման ծախսերից։

Հյուսիսային Ամերիկա

  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Տոռոնտո (Կանադա) — Կանադական քաղաքն իսկապես հավակնել է ևս մեկ անգամ հյուրընկալել Օլիմպիական խաղերը։ Վերջին անգամ այն համարվել է որպես պոտենցիալ թեկնածու, բայց հայտ չի ներկայացրել։ Սակայն 2014 թվականի սկզբում Տորոնտոյի ֆինանսների դեպարտամենտը դեմ է արտահայտվել խաղերը հյւրընկալելուն։
  • Ամառային Օլիմպիական Խաղեր 2024  Գվադալախարա (Մեքսիկա) — մեքսիկական խոշորագույն քաղաքը համարվել է հավանական թեկնածու։ Մեկ անգամ Օլիմպիական խաղերն անցկացվել են Մեքսիկայի մայրաքաղաքում։ Բայց 2014 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ քաղաքը չունի ենթակառուցվածքներ և ֆինանսներ Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար։

Օլիմպիական օբյեկտներ

Մեծ Փարիզ

  • «Ստադ դե Ֆրանս» (78 338) — բացման և փակման արարողություններ, թեթև աթլետիկա
  • Paris La Défense Arena (15 220) — գեղարվեստական մարմնամարզություն և թռիչք բաթութի վրա, հանդբոլ (եզրափակիչ հանդիպումներ)
  • «Իվ դյու Մանուառ» (10 000 и 5000) — հոկեյ խոտածածկի վրա (երկու հիմքով)
  • «Զենիտ» (6293) — կարատե, բադմինտոն
  • Palais des sports Marcel-Cerdan (4000) — բասկետբոլ (կանանց մրցաշարի նախնական խաղեր), ժամանակակից հնգամարտի սուսերամարտ
  • Ժամանակավոր օբյեկտ Լե Բուռժեում (3000) — հրաձգություն
  • Օբյեկտ Սեն-Դենիում (6000) — ջրային մարզաձևեր (լող, ջրային պոլո, ջրացատկ, սինխրոն լող), լող ժամանակակից հնգամարտի շրջանակներում

«Փարիզի կենտրոն» գոտի

  • «Պարկ դե Պրենս» (48 583) — ֆուտբոլ
  • «Ռոլան Գարրոս» — թենիս, բռնցքամարտ, վոլեյբոլ (եզրափակիչ հանդիպումներ)
  • Փարիզ -Բեռսի մարզադատ (7500 և 15 000) — բասկետբոլ (տղամարդկանց նախընտրական հանդիպումներ), ըմբշամարտ, ձյուդո
  • Մարզադաշտ Ժան-Բուեն (20 000) — ռեգբի
  • Ժամանակավոր օբյեկտ Մարսյան դաշտում (12 000) — լողափի վոլեյբոլ
  • Սեն (ներառյալ ափամերձ տարածքը) — մարաթոն (ելակետ), մարզական քայլք (մեկնարկային կետ), լող բաց ջրում, եռամարտի լող
  • Paris Expo Porte de Versailles (ժամանակավոր խաղահրապարակ) — հանդբոլ (12 000), սեղանի թենիս (6000)
  • Քաղաքային մարզական պուրակ Ելիսեյան դաշտերում (Ժամանակավոր օբյեկտ, 30 000) — ճանապարհային հեծանվավազք (ավարտ), բասկետբոլ 3 × 3, բրեյքդանս, մարաթոն (ավարտ), մարզական քայլք (ավարտ), սքեյթբորդինգ, ժայռամագլցում, եռամարտ (վազք և հեծանվավազք)
  • Գրան Պալե (8000) — սուսերամարտ, թեքվոնդո
  • Halle Georges Carpentier (8000) — վոլեյբոլ (տղամարդկանց մրցաշարի նախընտրական խաղեր)
  • Ժամանակավոր օբյեկտ Հաշմանդամների տան մոտ (6000) — նետաձգություն
  • Stade Pierre de Coubertin (4836) — վոլեյբոլ (կանանց մրցաշարի նախընտրական խաղեր)
  • Dôme de Paris (4600) — ծանրամարտ

Վերսալ

  • Ժամանակավոր օբյեկտ Վերսալի պալատի մոտակայքում — ձիասպորտ, ճանապարհային հեծանվավազք (մեկնարկային կետ)
  • Le Golf National (35 000) — գոլֆ
  • Էլանկուր — լեռնային հեծանիվ
  • Vélodrome de Saint-Quentin-en-Yvelines (5000 և 5000) — թրեքային հեծանվավազք, ԲՄԽ

Օբեկտներ Փարիզից դուրս

  • Վեր սյուռ Մառն (22 000) — թիավարում, թիավարում բայդարկաներով և կանոեներով,թիավարման սլալոմ
  • Տեահուպոո (Ֆրանսիական Պոլինեզիա) — սյորֆինգ
  • Մարսել — առագաստավարում

Ֆուտբոլային մարզադաշտեր

Հեռարձակում

Ծանոթագրություններ

Tags:

Ամառային Օլիմպիական Խաղեր 2024 Դիմումների գործընթացի հիմնական ամսաթվերԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 ՀայտերԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 Դիմորդները, որոնք հետո հրաժարվել ենԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 Դիմել պլանավորված, բայց հրաժարվածներԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 Օլիմպիական օբյեկտներԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 ՀեռարձակումԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 ԾանոթագրություններԱմառային Օլիմպիական Խաղեր 2024 Արտաքին հղումներԱմառային Օլիմպիական Խաղեր 2024Ամառային օլիմպիական խաղերԱնգլերենԼիմաՄիջազգային օլիմպիական կոմիտեՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԱրենիի քարանձավՕձերԱլբանիաԱրյունահոսությունԱվստրալիաՄակերեսՆելսոն ՍտեփանյանՀղիություն (մարդ)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՉինաստանԲերանաբորբԷլեկտրական հոսանքԿոնքի բորբոքային հիվանդությունՌուբինյաններԷստրոգեններՇվեդիաԱռաջավորասիական ընձառյուծԱշխարհի մայրաքաղաքների ցանկՔաղցկեղՏնտեսագիտությունՀրեաներԳեղարդԱրմավիրՎագրՍերԿարմիր քամիԱրագածՓսորիազՄեքսիկաԿիրխհոֆի կանոններՔութեշՀին ՀունաստանՄարդու ատամԱրշակունիների թագավորությունԱծականի համեմատության աստիճաններՀինդուիզմԱգաթա ՔրիստիՇվեյցարիաԱլեքսանդր ԹամանյանԳյումրիՀրազդան մարզադաշտՄարտի 28Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՄայիսյան հերոսամարտերԱրյան ճնշումԱրևմտյան ՀայաստանՂազախստանՀարվարդի համալսարանԻսրայել ՕրիԳերբնական արձակագրությունԲոտուլիզմՆյարդային համակարգԵրկրաշարժՀուդայականությունՀայաստանի զինանշանՔեոփսի բուրգՍաուդյան ԱրաբիաՇաղկապենաբորբԵրկիրՏրանսպորտԲնությունՀարավային ԱմերիկաԿունիլինգուսՍպիտակ ձին (պատմվածք)ԸնձառյուծԼուսինե ԿիրակոսյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունԿիպրոս (կղզի)ՀունգարիաՆապոլեոն ԲոնապարտՕդի ջերմաստիճանԱնգկոր ՎատԳլաուկոմաՄիքելանջելո🡆 More