Միջազգային Օլիմպիական Կոմիտե

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) (ֆր.՝ Comité international olympique, CIO), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Ստեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863-1937) նախաձեռնությամբ։ ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։ ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ 1980 թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։ Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ-ի գերագույն օրգանը սեսիան է (անդամների ընդհանուր ժողովը), որը հրավիրվում է տարեկան մեկ, իսկ օլիմպիական տարում՝ 2 անգամ (ամառային և ձմեռային օլիմպիադաների նախօրյակին)։ Սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում օլիմպիական շարժման ղեկավարումը իրականացնում է գործադիր կոմիտեն, որն ընտրվում է ՄՕԿ-ի անդամների կազմից։ Գործկոմի մեջ մտնում են նախագահը (ընտրվում է 8 տարին մեկ), 3 փոխնախագահ և 5 անդամ, որոնք ընտրվում են 4 տարին մեկ։ ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոգանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980 թվականից, Իսպանիա)։

Միջազգային օլիմպիական կոմիտե
Изображение логотипа
Միջազգային Օլիմպիական Կոմիտե
Տեսակոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և Սպորտային միջազգային ֆեդերացիա
Հիմնադրված էհունիսի 23, 1894
ՀիմնադիրՊիեր դը Կուբերտեն և Դեմետրիուս Վիկելաս
ՎայրԼոզան, Շվեյցարիա և Château de Vidy
ԵրկիրՄիջազգային Օլիմպիական Կոմիտե Շվեյցարիա
Դուստր ընկերություններOlympic Channel Services?, Olympic Broadcasting Services?, Եվրոպական օլիմպիական կոմիտեներ, Association of National Olympic Committees of Africa?, Panam Sports?, Olympic Council of Asia? և Oceania National Olympic Committees?
Կայքolympics.com/ioc
Մասնակից էՍպորտի և ժամանցի օբյեկտների միջազգային ասոցիացիա
Միջազգային Օլիմպիական Կոմիտե International Olympic Committee Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միջազգային Օլիմպիական Կոմիտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային օլիմպիական կոմիտե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 582 Միջազգային Օլիմպիական Կոմիտե 

Tags:

18631894193719661980ԻսպանիաՀունաստանՀունիսի 23ՇվեյցարիաՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱղտոտումՀարկՀավասարասրուն սեղանԲուրգ (երկրաչափություն)ԴիզայնՊարզ նախադասությունՀայաստանի լեռներԻոսիֆ ՍտալինԱրագածոտնի մարզՇաքիի ջրվեժBooking.comԽաղաղ օվկիանոսՍեբաստիան ՄարոքինՆար-ԴոսԱրյան խումբԱլերգիաՄիջին ականջի բորբոքումԵրկկենցաղներԹութքՍերմնահեղուկՍակրավորՄակդիրԵվրասիաՀանգՔրիստոնեությունՕձունի տաճարՓիղԳուրգեն ՄահարիՍեռական բազմացումԳետԷկոլոգիական գործոններՄարս (մոլորակ)Հայկական ատոմային էլեկտրակայանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀայաստանի ձկների ցանկՔարային շինանյութերՀայկական լեռնաշխարհԵռանկյան բարձրությունԽոսրովի անտառ պետական արգելոցԱլեքսանդր ՊուշկինՄուշեղ ԳալշոյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՌոբերտ ՔոչարյանՍիլվա ԿապուտիկյանԱշոտ Բ ԵրկաթԱմառՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՏավուշի մարզԼյարդԵրվանդ ՔոչարԱրևածաղիկԱրյունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Պարբերական աղյուսակՀաղթանակի օրԱլպիական մանուշակ (պատմվածք)Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԹալեաթ ՄեհմեդԲացականչական նշանՀայաստանՊեպոՕդԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՄարսողական համակարգՄԻԱՎՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԷլեկտրական հոսանքԱրցախի ՀանրապետությունԲարդ համադասական նախադասությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԼուսինoginhՀայաստանի գետերի ցանկԷրիթրոցիտներՄիապետությունՊարույր Սևակ🡆 More