Հասարակական Կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն, իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։

Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք միայանակ մարդու համար անհնարին կամ դժվար է լուծել։ Այդ նպատակով համընդհանուր շահեր ունեցող անձինք միավորվում են և ստեղծում կազմակերպությունը, որի նպատակը կարող է լինել նպաստել որոշակի հոգևոր, մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծմանը։ Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում նրա անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել կանոնադրական նպատակների իրագործման համար։

Հասարակական կազմակերպության անդամները ըստ դրա կանոնադրության վճարում են անդամավճար։

Հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն կայուն ֆինանսավորում։ Դրանց նախապես մշակած ծրագրերը հաստատվում և հետագայում ֆինանանսավորվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունները ունեն տարբեր նպատակներ։ Նրանցից շատերը կրում են բարեգործական բնույթ, որոշները հանդիսանում են որևէ քաղաքական, կրոնական և այլ ուժերի ճակատներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ՀԿ-ները համաշխարհային զարգացման մեջ կարևոր դերակատարում են ունեցել մասնավորապես մարդասիրական օգնություն ցուցաբերելու և աղքատությունը նվազեցնելու գործում։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունների թիվը հասնում է 10 միլիոնի։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են իրենց ուղղվածությամբ։ ՀԿ-ի ուղղվածությունը որոշվում է իր ունեցած գործառույթներով, որոնք կարող են վերաբերվել մարդու իրավունքներին, առողջության բարելավմանը և այլն։ Հասարակական կազմակերպություններն ըստ իրենց կատարած աշխատանքի շրջանակների լինում են տեղական, մարզային, ազգային կամ միջազգային։ Հասարակական կազմակերպությունների հիմնական ուժն իրենցից ներկայացնում են կամավորները։

Արտաքին հղումներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ ՄհերՍեղան (երկրաչափություն)Ղազարոս ԱղայանՄայրցամաքԱննա ՀակոբյանԲնական թիվԵվրոպաՍարդարապատի հերոսամարտՄատենադարանՊոլ ՄորֆիՍննդային շղթաՔանդակագործությունՀայաստանի զինված ուժերԳուսան ԱշոտՇեշտԱրջերԿոմիտասԿայծակՀամո ՍահյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀարկադրական եղանակԴարձվածքԲառարանՎլադիլեն ԲալյանՄողեսներՍիֆիլիսԱրարատՅանդեքսԼևոն ԲԱղվան ՎարդանյանԱվշային հանգույցBooking.comԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սևանի իշխանԱվետիք ԻսահակյանՍտորոգյալՄիջին ականջի բորբոքումՔրիստափոր ԿոլումբոսԹութքԹաթուլ ԿրպեյանԹվաբանական պրոգրեսիաՍահմանական եղանակԱղերԼևոն ՇանթԽատուտիկՊարույր ՍևակԵրիկամաքարային հիվանդությունՍասնա ծռերԱղիների բորբոքային հիվանդությունՀայ գրերի գյուտSWOT վերլուծությունՏորք ԱնգեղԳլխավոր էջՊարզ թիվՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Հեպատիտ BՎերք Հայաստանի (վեպ)ԱղտոտումՀաղորդակցային գործընթացՈրոտանի կիրճԵնթակաՎերածնունդՊարզ նախադասությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄեր թաղը (պատմվածաշար)Հայկական գամփռՍերմնահեղուկՍումգայիթի ջարդերՆյարդային համակարգԱրման ԾառուկյանԿիլիկիաԿիպրոսԲիբլիական (պոեմ)ՆԱՏՕՀայաստանի զինանշանՀայրենական մեծ պատերազմԱլեքսանդր Սպենդիարյան🡆 More