Մելբուռն

Մելբուռն (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩), Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)։ Մելբուռնն աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։

Բնակավայր
Մելբուռն
Melbourne
Դրոշ Զինանշան
Մելբուռն Մելբուռն

Մելբուռն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ներքին բաժանումՄելբուռն, City of Port Phillip?, City of Stonnington?, City of Yarra?, City of Banyule?, City of Bayside?, City of Boroondara?, City of Darebin?, City of Glen Eira?, City of Hobsons Bay?, City of Kingston?, City of Manningham?, City of Maribyrnong?, City of Monash?, City of Moonee Valley?, City of Merri-bek?, City of Whitehorse?, City of Brimbank?, Shire of Cardinia?, City of Casey?, City of Frankston?, City of Greater Dandenong?, City of Hume?, City of Knox?, City of Maroondah?, City of Melton?, Shire of Mornington Peninsula?, Shire of Nillumbik?, City of Whittlesea?, City of Wyndham? և Yarra Ranges Shire?
Հիմնադրված էօգոստոսի 30, 1835 թ.
Մակերես9993 կմ²
ԲԾՄ31 մետր
Պաշտոնական լեզուԱվստրալիական անգլերեն
Բնակչություն5 031 195 մարդ (հունիսի 30, 2022)
Ժամային գոտիUTC+10, UTC+11 և Australia/Melbourne?
Հեռախոսային կոդ0370, 0371, 0372, 0374, 0376, 0377, 0378, 0379, 0383, 0385, 0386, 0390, 0391, 0392, 0393, 0394, 0395, 0396, 0398 և 0399
Փոստային դասիչ3000–3207
Պաշտոնական կայքvisitmelbourne.com
Մելբուռն (Ավստրալիա)##
Մելբուռն (Ավստրալիա)
Մելբուռն

Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները։ Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուռնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը։ 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուռն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը։

Պատմություն

Մելբուռնը հիմնադրվել է ազատ նորաբնակների կողմից 1835 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր։ Վիկտորիայում ոսկե տենդի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվել է մետրոպոլիայի և 1865 թվականին դարձել է Ավստրալիայի ամենախոշոր և կարևոր քաղաքը։ Սակայն XX դարի սկզբին այն իր տեղը զիջեց Սիդնեյին։

1901 թվականից սկսած, երբ ձևավորվել է Ավստրալիայի Դաշնությունը, մինչև 1927 թվականը, երբ երկրի մայրաքաղաք է դարձել Կանբերրան, Մելբուռնում էին տեղակայված ավստրալիական կառավարական հաստատությունները։

Աշխարհագրություն

Մելբուռն 
Մեծ Մելբուռնի քարտեզ

Մելբուռնը գտնվում է Ավստրալիա մայրցամաքի հարավարևելյան ծայրամասում։ Քաղաքի արևելյան հատվածը գտնվում է Յարրա գետի ափերին և նրա հովտի երկայնքով, որը ձգվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափերից մինչև Դանդենոնգ և Յարրա լեռները։ Հյուսիսային ուղղությամբ քաղաքը ձգվում է հովտի երկայնքով, որը ձևավորել են Յարրա գետի վտակները։ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ Մելբուռնը ձգվել է Պորտ Ֆիլիպ ծոցի և Դանդենոնգ լեռների երկայնքով։ Այնուհետև քաղաքային շրջանները թեքվում են դեպի հարավ և հասնում մինչև Փաթերսոն Ռիվեր գետը և Մորնինգթոն թերակղզին։

Կլիմա

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մելբուռնը գտնվում է բարեխառն ծովային կլիմայական գոտում և հայտնի է եղանակի հաճախակի և անսպասելի փոփոխություններով : Դա պայմանավորված է նրանով, որ Մելբուռնը հիմնականում գտնվում է հարթավայրում, որը մի կողմից շրջապատված է Դանդենոնգ լեռներով, իսկ մյուս կողմից ողողվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ջրերով։

Մելբուռնի ձմեռային ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի ցածր է, քան Ավստրալիայի մնացյալ քաղաքներում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1869 թվականի հուլիսի 21-ին, երբ այն կազմել է -2,8 °C: Այնուամենայնիվ, Մելբուռնում ձյուն երբեմն է տեղում։ Նախալեռնային շրջաններում ձյուն ավելի հաճախ է տեղում։ Վերջին ձյունը Դանդենոնգ լեռների շրջանում գրանցվել է 2005 թվականի օգոստոսի 10-ին, 2006 թվականի նոյեմբերի 15-ին և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ավելի հաճախ քաղաքում կարելի է տեսնել եղյամ և մառախուղ։

Մելբուռնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 45.6
(114.1)
46.4
(115.5)
41.7
(107.1)
34.9
(94.8)
28.7
(83.7)
22.4
(72.3)
23.3
(73.9)
26.5
(79.7)
31.4
(88.5)
36.9
(98.4)
40.9
(105.6)
43.7
(110.7)
46.4
(115.5)
Միջին բարձր °C (°F) 25.9
(78.6)
25.8
(78.4)
23.9
(75)
20.3
(68.5)
16.7
(62.1)
14.1
(57.4)
13.5
(56.3)
15.0
(59)
17.3
(63.1)
19.7
(67.5)
22.0
(71.6)
24.2
(75.6)
19.9
(67.8)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
14.6
(58.3)
13.2
(55.8)
10.8
(51.4)
8.7
(47.7)
6.9
(44.4)
6.0
(42.8)
6.7
(44.1)
8.0
(46.4)
9.6
(49.3)
11.2
(52.2)
13.0
(55.4)
10.2
(50.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.5
(41.9)
4.5
(40.1)
2.8
(37)
1.5
(34.7)
−1.1
(30)
−2.2
(28)
−2.8
(27)
−2.1
(28.2)
−0.5
(31.1)
0.1
(32.2)
2.5
(36.5)
4.4
(39.9)
−2.8
(27)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 46.8
(1.843)
48.0
(1.89)
50.1
(1.972)
57.3
(2.256)
55.7
(2.193)
49.5
(1.949)
47.5
(1.87)
50.0
(1.969)
58.0
(2.283)
66.0
(2.598)
60.3
(2.374)
59.0
(2.323)
648.3
(25.524)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2mm) 8.3 7.5 9.4 11.8 14.6 15.4 16.1 16.1 14.9 14.2 11.8 10.4 150.5
% խոնավություն 47 48 49 52 59 63 61 56 53 50 49 47 53
Միջին ամսական արևային ժամ 279.0 234.9 210.8 168.0 120.9 108.0 114.7 145.7 171.0 195.3 210.0 232.5 2190,8
աղբյուր: Bureau of Meteorology"

Քույր-քաղաքներ

Մելբուռն 
Գիշերային Մելբուռնի տեսարանը Դոկլենդսի կողմից

Ծանոթագրություններ

Մելբուռն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելբուռն» հոդվածին։

Tags:

Մելբուռն ՊատմությունՄելբուռն ԱշխարհագրությունՄելբուռն ԿլիմաՄելբուռն Քույր-քաղաքներՄելբուռն ԾանոթագրություններՄելբուռն2013ԱնգլերենԱվստրալիաՄիջազգային հնչյունական այբուբենՎիկտորիա (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարզ նախադասությունՀարցական նշանՄկաններԱվստրալիայի ճարտարապետությունՄակբայՋավախքՈչ վերբալ հաղորդակցությունԿոկորդաբորբԳյումրիԱնդրանիկ ՕզանյանԼյարդի ցիռոզՊորտուգալիաՏասնաբանյաՀայաստանի դրոշՀեշտոցի սնկային վարակՀովհաննես ՇիրազՋուրԴավիթ ԲեկԳևորգ Մարզպետունի (վեպ)Արյան խումբԱվշային հանգույցների բորբոքումՖիմոզԱստիգմատիզմՂազարոս ԱղայանՆոր ԿտակարանՄթնոլորտԲռնաբարությունՀայաստանի գետերի ցանկԼևոն ՇանթՍնկերԵրուսաղեմՄիքելանջելոՄարալիկԴերենիկ ԴեմիրճյանՎայոց ձորի մարզԵրկիրՆեմեսիս գործողությունՊյութագորասի թեորեմՀաշվապահական հաշվեկշիռՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԴուբայՖուտբոլի աշխարհի առաջնությունՖիդայական շարժումՊատվաստումներՀաճախասրտությունՀելլենիստական մշակույթՍակավարյունությունԱրա ՀարությունյանՀայոց պատմությունԱշոտ ՆավասարդյանՏավուշի մարզԱրգենտինաՇախմատՏուբերկուլոզՎիտամին B12 անբավարարությունԱրհեստական բանականությունԼյարդԹվաբանական պրոգրեսիաՍև անգղԵրազՄիջատներԱրատտաՌուբինյաններՎիկտոր ՀամբարձումյանԿուսաթաղանթՈւղիղ խնդիրԿիպրոսի դրոշՈրովայնային ցավԲրոնխաբորբԿարբոնաթթուներՁեռնաշարժությունԴեքսամետազոնԱնկախ պետությունների դրոշներՔութեշԳուրգեն ՄահարիՀայերենի կետադրություն🡆 More