Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օսլո | |||||
նորվ.՝ Oslo | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Երկրամաս | Արևելյան Նորվեգիա | ||||
Ֆյուլկե | Օսլո | ||||
Քաղաքապետ | Ֆաբիան Սթանգ | ||||
Հիմնադրված է | 1048 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1147 | ||||
Այլ անվանումներ | Ասլո, Քրիտիանիա | ||||
Մակերես | 454 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | Նորվեգերեն | ||||
Բնակչություն | 578 870 մարդ (2009) | ||||
Խտություն | 1225 մարդ/կմ² | ||||
Կրոնական կազմ | նորվեգացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +47 22 | ||||
Փոստային դասիչ | 0001–1299 | ||||
Պաշտոնական կայք | oslo.kommune.no(նորվ.) (անգլ.) | ||||
| |||||
Հիմնադրվել է 1048 թվականին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականին Հաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցել Դանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկ Շվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին՝ հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավ Ակերսհուսի ամրոցին և գործող թագավոր Քրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Քրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։
Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային հաղորդակցման և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը կենտրոն է բազում ծովային կազմակերպությունների համար, որոնցից մի քանիսն ունեն համաշխարհային համբավ։ Օսլոն գործունեության վայր է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի համար։
2010 թվականի տվյալներով Օսլո մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1,442,318 մարդ, որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում, և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ, որով ստանում է Եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։
Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Օսլոյին պատկանում են նաև 40 կղզիներ։ Քաղաքի տարածքում կան 343 լճեր, որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր։ Օսլոյի մեջով անցնում են 2 գետեր` Ակերսելվա և Ալնա։
Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից 20 աստիճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օսլո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.