Գեորգ V

Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865(1865-06-03), Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936(1936-01-20), Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։

Գեորգ V
Գեորգ V
Զինվորական կոչումֆելդմարշալ և Captain General Royal Marines?
Ծնվել է՝հունիսի 3, 1865(1865-06-03)[…]
ԾննդավայրՄալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է՝հունվարի 20, 1936(1936-01-20)[…] (70 տարեկան) Էֆթանազիա
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Սուրբ Գեորգի մատուռ
ԵրկիրԳեորգ V Միացյալ Թագավորություն և Գեորգ V Բրիտանական Հնդկաստան
ՏոհմՎինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ, միապետ և ազնվական
ՇրջանավարտԹրինիթի քոլեջ
ՀայրԷդուարդ VII
ՄայրԱլեքսանդրա Դանիացի
ԵրեխաներԷդուարդ VIII, Ջորջ VI, Princess Mary, Princess Royal of the United Kingdom?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom?
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։

Ծանոթագրություններ

Գեորգ V Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ V» հոդվածին։

Tags:

186519101936d:Q1742192d:Q23109d:Q269412d:Q565532ԱնգլերենԱնգլիաԻռլանդիաԼոնդոնՀունիսի 3Հունվարի 20Մայիսի 6Մեծ ԲրիտանիաՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄիացյալ ԹագավորությունՍանդրինգհեմ (Նորֆոլք)Սանդրինգհեմյան պալատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյունակից եղբայրներ (ֆիլմ)ԽորանարդՄեծ ՄհերՕձերՅուպիտեր (մոլորակ)Լեոնիդ ԵնգիբարյանԱնմոռուկՀայաստանի գետերի ցանկՇախմատԶվարթնոց միջազգային օդանավակայանՔրիստոնեությունԱրշակունիների թագավորությունՀայկական մուֆլոնԱրյունահոսությունԴերենիկ ԴեմիրճյանՄաշկաբորբՍննդային ալերգիաՎանա ծովուն արշալույսըՍանահինի վանական համալիրԱվետիք ԻսահակյանԲուդդայականությունՀանգման խնդիրԹալեաթ փաշայի սպանությունԱղերՄյունխհաուզենի համախտանիշՅոհաննես ԼեփսիուսԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱրշակ ԿարապետյանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ՁեռնաշարժությունՍամվել (վեպ)Փառնավազ I (Վիրքի արքա)ԻսպանիաԱվարայրի ճակատամարտԴլե ՅամանՎազգեն Ա ԲուխարեստցիՊարբերական աղյուսակԵրկրաշարժՆեմեսիս (դիցաբանություն)Լեոնարդո դա ՎինչիՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՌուբեն Վարդանյան (գործարար)Մայիսյան հերոսամարտերԸնձառյուծԿիստաՀեշտոցային արտադրությունԶոլի ԱդոկՍիմոն ԱբգարյանԿառավարում (տնտեսագիտություն)ԾիրանՄիխայիլ ԼոմոնոսովՍմբատաբերդԾաղկեվանք (Արա լեռ)Եվրոպայի դրոշներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴարձվածքՌևմատոիդ արթրիտԱրամ ԱԱրթուր ՉիլինգարովԻսլամՀրամայական եղանակՎինսենթ վան ԳոգՀայաստանի լեռներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍևրի պայմանագիրԱստվածաշունչՄարդու գլխուղեղՏոտոԳեյմինգՄայիսի 1 (տոն)ԹոքերԱրիստոտելԳեղարքունիքի մարզԿապ (խոսքի մաս)ԱրքիմեդեսՀին ՀունաստանՋահերով երթՀարկադրական եղանակ🡆 More