Ջորջ Vi

Ջորջ VI (անգլ.՝ George VI, մկրտության անուն Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջ, դեկտեմբերի 14, 1895(1895-12-14), Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 6, 1952(1952-02-06), Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության արքա 1936 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած։ Վինձորների դինաստիայի ներկայացուցիչներից։

Ջորջ VI
Ջորջ Vi
Զինվորական կոչումԳերագույն գլխավոր հրամանատար և Captain General Royal Marines?
Ծնվել է՝դեկտեմբերի 14, 1895(1895-12-14)[…]
ԾննդավայրՆորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է՝փետրվարի 6, 1952(1952-02-06)[…] (56 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
King George VI Memorial Chapel
ԵրկիրՋորջ Vi Միացյալ Թագավորություն
ՏոհմՎինձորների դինաստիա
միապետ, ազնվական, սպա և թենիսիստ
ՇրջանավարտԹրինիթի քոլեջ (հոկտեմբեր 1920)
ՀայրԳեորգ V
ՄայրՄարիա Թեքցի
ԵրեխաներԵղիսաբեթ II և արքայադուստր Մարգարետ
ՀավատքԱնգլիկան եկեղեցի և քրիստոնեություն
Պարգևներ
Կապիչի շքանշան Տատասկափուշի շքանշան Սուրբ Պատրիկի շքանշան Բատի շքանշան Հնդկաստանի աստղի շքանշան Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշան «Մատուցած ծառայությունների համար» շքանշան Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշան Imperial Service Order «Պատվո լեգեոն» շքանշան «Պատվո լեգեոն» շքանշանի գլխավոր հրամանատար Պատվո լեգիոնի շքանշանակիր Սպիտակ արծվի շքանշանի Մեծ խաչ Սուրբ Վլադիմիրի շքանշան Order of St. Vladimir, 4th class with Swords Վիլհելմի ռազմական շքանշան Order of Liberation Կարագեորգիի Աստղ սրերով շքանշան Կառոլ I-ի շքանշան Փրկիչի շքանշան Order of Saints George and Constantine Փյունիքի շքանշան Լեոպոլդի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն Քրիզանտեմի վերին օրդեն Մարտական խաչ «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան Սուրբ Կառլոսի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Դանեբրոգ շքանշան Իտալիայի մարտական շքանշան Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ Փահլավիի շքանշան Գերագույն արևի շքանշան Order of the Royal House of Chakri Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան Order of the Two Rivers Order of the Star of Ethiopia ալ Հուսեյն իբն Ալի շքանշան Ազատության միաբանության կավալեր Թագավորական վիկտորիանական շղթա

Ալբերտի մեդալ

Grand Cross of the Sash of the Three Orders Հաղթանակի մեդալ Վաստակի շքանշան Պատվո Ասպետ

Մալթայի գերագույն ռազմական միաբանություն

Եռակի շքանշան Օյասվի Ռայանյայի շքանշան և Knight of the Sovereign Military Order of Malta
Առողջական վիճակԿակազություն, genu valgum?, Խոցային հիվանդություն, աթերոսկլերոզ և thromboangiitis obliterans?
ՍտորագրությունИзображение автографа

Գահ է բարձրացել եղբոր՝ Էդուարդ VIII ինքնակամ հրաժարագրից հետո։ Պատմության մեջ մտել է ամենից առաջ իբրև Մեծ Բրիտանիայի և Բրիտանական կայսրության մեջ մտնող երկրների կառավարիչ ընդդեմ Նացիստական Գերմանիայի՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ջորջի գահակալության ժամանակ Բրիտանական կայսրությունը փլուզվում է, որի փոխարեն կազմավորվում է Ազգերի համագործակցությունը։ Նա եղել է Հնդկաստանի վերջին կայսրը (1936 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1947 թվականի օգոստոսի 15-ը) և Իռլանդիայի վերջին թագավորը (մինչև 1949 թվականի ապրիլի 18-ը)։ 1949 թվականի ապրիլի 29-ից կրել է Ազգերի համագործակցություն կազմակերպության գլխավոր տիտղոսը (անգլ.՝ Head of the Commonwealth):

Նախքան գահակալում

Ջորջ V արքայի և կնոջ Մարիա Թեքցի թագուհու երկրորդ երեխան։ Ալբերտն ունեցել է չորս եղբայր. ապագա արքա Էդուարդ VIII-ը (1894-1972), դուքս Հենրի Գլոստերսկին (1900-1974), դուքս Գեորգ Կենտսկին (1902-1942), արքայազն Ջոնը (1905-1919), ով աուտիզմով հիվանդ էր և տանջվում էր էպիլեպսիայով և քույրը՝ Մարիան (1897-1965), ով ամուսնացած էր Հարվուդի կոմսի հետ։

Ալբերտը բնավորությամբ համեստ ու ամաչկոտ մարդ էր, տառապում էր կակազոցով։ Սակայն համառորեն զբաղվելով ավստրիական ղեկավարության ներքո աշխատող ինքնույս լոգոպեդ Լայոնել Լոգի հետ, արդյունքում համարյա ազատվել է այդ հիվանդությունից։

Ուսումը ստացել է Օսբորնում և Դորտմունդի արքայական ռազմածովային ուսումնարանում։ 1915 թվականին ստացել է միչմանի, իսկ հետո կրտսեր լեյտենանտի կոչումներ։ Մասնակցել է Յուտլանդական ճակատամարտին, որպես աշտարակի հրանոթային անձնակազմի հրամանատար «Կոլինգվուդ» գծանավում։ Նավատորմիղում հետագա ծառայությանը խանգարում են հիվանդությունները. սկզբից կույր աղիքի բորբոքումը, ստամոքսի խոցը։ 1918 թվականի մարտին տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ծովային ավիացիա, ծառայել որպես օդաչու արևմտյան ճակատում, հասել է մինչև հրամանատարի կոչման։ Գաղտնիության նպատակով գործել է Ջոնսոն ազգանվամբ։ Պատերազմից հետո, 1919 թվականի ընթացքում Քեմբրիջի համալսարանի Տրինիտի-քոլեջում ուսումնասիրել է պատմություն և տնտեսագիտություն։

1920 թվականի հունիսին դարձել է Յորքի դուքսը։ 1923 թվականի ապրիլի 26-ին ամուսնացել է Կլոդ Ջորջ Բոուզ Լայոնի աղջկա՝ օրիորդ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի հետ։ Նրա հետ ծանոթացել է դեռևս 1905 թվականին (5 տարեկան Եղիսաբեթը 10 ամյա Ալբերտին հյուրասիրել է շաքարապատ բալ՝ տորթով)։ Ընտանիքում ծնվել է երկու երեխա. 1926 թվականի ապրիլի 21-ին՝ արքայադուստր Եղիսաբեթ-Ալեքսանդրան (ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը), 1930 թվականի օգոստոսի 21-ին՝ արքայադուստր Մարգարետ Ռոուզը։ 1924-ից 1925 թվականներին դուքսն ու դքսուհին այցելել են Ուգանդա և Սուդան, իսկ 1927-ին՝ Ավստրալիա (Կանբերրայում Ալբերտը բացում է ավստալական խորհրդարանի շենքը) և Նոր Զելանդիա։

Կառավարում

Ջորջ Vi 
Ջորջ VI: Դիմանկարը Ջերարդ Քելիի

1936 թվականի դեկտեմբերի 11-ին եղբոր՝ Էդուարդ VIII-ի հրաժարագրից հետո Յորքի դուքսը դարձավ թագավոր Ջորջ VI-ը. թագադրվել է 1937 թվականի մայիսի 12-ին, ավագ եղբոր համար նշանակված թագադրության օրը։ Ի տարբերություն հոր՝ Ջորջ V-ի Ջորջ VI-ը Դելիում չի բարձրացել գահ, որպես Հնդկաստանի կայսր։ Ջորջ VI-ի թագադրվելուց օրեր անց Իռլանդիայի խորհրդարանն ընդունեց մի օրենք, ըստ որի բրիտանական արքայի իշխանությունը գրեթե վերացավ Իռլանդիայի տարածքում։ 1939 թվականի մայիս-հունիս ամիսներին արքան և թագուհին ճանապարհորդել են Կանադա, ապա այցելել ԱՄՆ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին թագավորը մտադիր է եղել անձամբ դիմել Հիտլերին «հանգստացնող» ուղերձով, սակայն անընդհատ ստացել է վարչապետ Չեմբեռլենի մերժումը, վերջինս հավատում էր, որ իր դիվանագիտությունը բավական կլինի։ 1940 թվականի մայիսին թագավորը սկսում է անվստահությամբ վերաբերվել Չերչիլի նոր ձևավորվող կառավարությանը։ Սակայն, հետագայում նրանց հարաբերությունները դառնում են շատ ջերմ. արքան և վարչապետը ամեն երկուշաբթի լանչին հանդիպում էին՝ հանգիստ մթնոլորտում կարևոր հարցեր քննարկելու համար։ Հետագայում միապետն ասում է, որ ավելի լավ վարչապետ քան Չերչիլը ոչ ոք չէր կարող լինել։

Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմում

Ջորջ Vi 
Ջորջ VI արքան պաշտոնական համազգեստով

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արքայական զույգը շրջել է ողջ երկրով՝ այցելել զորամասեր, ռազմական ձեռնարկություններ, նավահանգիստներ և հիվանդանոցներ։ 1939 թվականի դեկտեմբերին արքան այցելել է Ֆրանսիայի բրիտանական բանակի տեղակայման վայր, իսկ 1943 թվականի հուլիսին «Ավրո Յորք» ինքնաթիռով հետևել Հարավաֆրիկյան դաշնակից զորքերին։ Նույն տարում թագավորը եղել է Ալժիրում, Տրիպոլիում և Մալթայում։ 1944 թվականին Ջորջն այցելել է Նորմանդիա։ Հուլիսին եղել է Իտալիայի հարավում, իսկ հոկտեմբերին՝ Բելգիայում և Հոլանդիայում։

1940 թվականին միապետի նստավայրը բազմիցս ռմբակոծվում է օդից. սեպտեմբերի 12-ին Բուքինգեմյան պալատից 20 մետր հեռավորությամբ պայթած գերմանական ռումբն հետագայում ազդում է թագավորի առողջության վրա. նա հաճախ անհանգստացած նայում է երկնքին և այլևս չի կարողանում գիրք կարդալ։

Մեծ Բրիտանիայի շրջափակման ժամանակ արքայական ընտանիքը տարահանվում է՝ տեղափոխվելով Կանադա։ Սակայն թագավորը չէր պատրաստվում լքել հայրենիքը, նա մտադիր էր մնալ երկրում և մասնակցել դիմադրությանը։ Այդ նպատակով, 1940-1941 թվականներին արքան, տարբեր տեսակի զենքերով, կանոնավոր կերպով մասնակցել է հրաձգության։

Չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր, արքան զգուշորեն կապեր է հաստատում նաև Հիտլերյան կոալիցիայի հետ։

Վերջին տարիներ և մահ

1945 թվականին Կլեմենտ Էտլիի վարչապետ նշանակվելուց հետո, արքան զգալի ազդեցություն է գործել կառավարության ղեկավարի վրա, մասնավորապես, պնդել է, որ արտաքին գործերի նշանակված նախարարը լինի հակասեմոկրատական հայացքների տեր՝ Էրնեստ Բեվինը։ Ջորջը դեմ էր նաև Մեծ Բրիտանիայի արդյունաբերական ազգայնացմանը։

1947 թվականի փետրվարի 1-ին Ջորջ VI-ը, թագուհին և արքայադստրերը Անգլիայից պետական այցով մեկնում են Հարավային Աֆրիկա։ Ջորջի կառավարման վերջին տարիներին Աթլեյի լեյբորիստական կառավարությունը նշանավորվում է Մեծ Բրիտանիայի կայսրության արագացված փլուզմամբ և վերափոխվում Ազգերի Համագործակցության։

1948 թվականին լիակատար անկախություն ձեռք բերեց Հնդկաստանը, 1949-ին՝ Իռլանդիան։ Հնդկաստանին անկախություն շնորհելը մեծ դժգոհություն առաջացրեց Ջորջի մոտ։ Անխոհեմաբար, նա 1947 թվականի նոյեմբերին համաձայվեց իր դստեր Եղիսաբեթ II-ի ամուսնության հետ, հաշվի առնելով իշխան Ֆիլիպի ոչ այնքան փայլուն կուսակցությունը։

1951 թվականին իշխանության է վերադառնում Չերչիլը, միշտ վայելելով թագավորի աջակցությունն ու բարեհաճությունը։

1948 թվականին թագավորական զույգը պլանավորում է ճանապարհորդություն դեպի Նոր Զելանդիա և Ավստրալիա, որը հետաձգվում է թագավորի առողջության վատթարացման պատճառով։ Նրան ախտորոշում են թոքերի քաղցկեղ (պատերազմական տարիների սթրեսը ազդեցություն ունեցավ միապետի առողջության վրա, բացի դրանից ծխելու պատճառով 1951 թվականի սեպտեմբերին հեռացվեց մեկ թոքը)։ 1952 թվականի հունվարի 29-ին Ջորջը, չնայած բժիշկների խորհուրդների, գալիս է օդանավակայան դստերը՝ Եղիսաբեթ Քենիայի հանգստավայր ճանապարհելու և նրա նախկին դայակին ասում է. «Հանուն ինձ, խնամե՛ք Լիլիբետին»։

Մեկ շաբաթ անց, Սանդրինգհեմում՝ փետրվարի 6-ին Ջորջ VI-ը մահանում է սրտնասնույց անոթների թրոմբոզից։ Եղիսաբեթը վերադառնում է Քենիայից՝ արդեն որպես թագուհի։

Ռազմական կոչումներ և տիտղոսներ

  • Գլխավոր հրամանատար բրիտանական զինված ուժերում (1936 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1952 թվականի փետրվարի 6-ը)։
  • Կանադայի ռազմաօդային, ռազմածովային նավատորմի, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար (1936 թվականի դեկտեմբերի 11-ից 1952 թվականի փետրվարի 6-ը)։
  • բրիտանական ֆելդմարշալ (1936 թվականի դեկտեմբերի 12)։
  • նավատորմի ծովակալ (1936 թվականի դեկտեմբերի 11)։
  • Արքայական ռազմաօդային ուժերի մարշալ (1936 թվականի դեկտեմբերի 11)։
    • ավիացիայի փոխմարշալ (1992 թվականի հուլիսի 3)։
    • ավիացիայի մարշալ (1936 թվականի հունվարի 1)։
    • ավիացիայի գլխավոր մարշալ (1936)։
  • Ավստրալիայի ռազմաօդային ուժերի մարշալ (1939, պատվավոր կոչում)։
  • Նորմանդական դուքս (1936 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1952 թվականի փետրվարի 6-ը)։
  • Մեն կղզու իշխան (1936 թվականի դեկտեմբերի 11-ից 1952 թվականի փետրվարի 6-ը)։

Պարգևներ

Բրիտանական

Ալբերտի մեդալ (1951)

Այլ հանրապետություններ

  1. Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշան սրերով (Ռուսական կայսրություն, 1917)։
  2. Մեծ Խաչ Իտալիայի զինվորական շքանշան (Իտալիա, 1917)։
  3. Մեծ Խաչ Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա, 1917)։
  4. Մեծ Խաչ Սպիտակ արծվի շքանշան (Յուգոսլավիա, 1918)։
  5. Մեծ Խաչ Լեոպոլդ I-ի շքանշան (Բելգիա, 1918)։
  6. Imperial Order of the Agdas առաջին կարգի (Իրան, 1919)։
  7. Կառոլ I-ի շքանշան (Ռումինիա, 1922)։
  8. Մեծ Խաչ Եթովպիայի աստղ (շքանշան) (Եթովպիա, 1924)։
  9. Մուհամեդ Ալիի շքանշան (Եգիպտոս, 1927)։
  10. Արևի շքանշան (Աֆղանստան) (Աֆղանստան, 1928)։
  11. Մեժդուրեչի շքանշան 1-ին աստիճանի (Իրաք, 1933)։
  12. Մեծ Խաչ Փրկարարի շքանշան (Հունաստան, 1936)։
  13. Մեծ Խաչ Փյունիկի զինանշան (Հունաստան, 1936)։
  14. Սերաֆիմովի շքանշան, (Շվեցիա, 1937)։
  15. Մեծ Խաչ Սուրբ Կառլի շքանշան (Մոնակո, 1937)։
  16. Շղթա Քրիզանտեմի բարձրագույն շքանշան (Ճապոնիա, 1937)։
  17. Չաքրի թագավորական տան շքանշան (Թաիլանդ, 1938)։
  18. «Սբ. առաքյալներ Կիրիլի և Մեֆոդիոսի» շքանշան (Բուլղարիա, 1938)։
  19. Մեծ Խաչ Սուրբ Դևորֆի և Կոնստանդինի թագավորական դինաստիայի շքանշան (Հունաստան, 1938)։
  20. Մեծ Խաչ Քրիստոսի շքանշան (Պորտուգալիա, 1939)։
  21. Մեծ Խաչ Սանտիագոյի շքանշան (Պորտուգալիա, 1939)։
  22. Մեծ Խաչ Կարագեորգի շքանշան (Յուգոսլավիա, 1939)։
  23. «Պատվո լեգիոն» շքանշան գլխավոր հրամանատար (ԱՄՆ, 1945)։
  24. Մեծ Խաչ Վիլհեմի ռազմական շքանշան (Նիդերլանդներ, 1946)։
  25. Օյասվի Ռայնյայի շքանշան (Նեպալ, 1946)։
  26. Շղթա Հուսեին իբն Ալիի շքանշան (Հորդանան, 1949)։
  27. Մեծ շղթա Պահլավիի շքանշան (Իրան, 1948)։
  28. Մեծ Խաչ Դանեբրոգի շքանշան (Դանիա, 1948)։
  29. Ազատության շքանշան (Ֆրանսիա, 1960, հետմահու)։

Հիշատակ

Կինեմատոգրաֆիա

Տես նաև

  • Ջորջ VI թագավորական ընտանեկան պարգև

Գրականություն

Նախորդող՝
Էդուարդ VIII
Հնդկաստանի կայսր
1936-1947
Հաջորդող՝
տիտղոսազրկում

Ծանոթագրություններ

Մատենագրություն

  • Bradford, Sarah (1989), King George VI, London: Weidenfeld and Nicolson, ISBN 0-297-79667-4
  • Howarth, Patrick (1987), George VI, Hutchinson, ISBN 0-09-171000-6
  • Judd, Denis (1982), King George VI, London: Michael Joseph, ISBN 0-7181-2184-8
  • Matthew, H. C. G. (2004), «George VI (1895–1952)», Oxford Dictionary of National Biography, Oxford University Press
  • Rhodes James, Robert (1998), A Spirit Undaunted: The Political Role of George VI, London: Little, Brown and Co, ISBN 0-316-64765-9
  • Shawcross, William (2009), Queen Elizabeth The Queen Mother: The Official Biography, Macmillan, ISBN 978-1-4050-4859-0
  • Sinclair, David (1988), Two Georges: the Making of the Modern Monarchy, Hodder and Stoughton, ISBN 0-340-33240-9
  • Townsend, Peter (1975), The Last Emperor, London: Weidenfeld and Nicolson, ISBN 0-297-77031-4
  • Vickers, Hugo (2006), Elizabeth: The Queen Mother, Arrow Books/Random House, ISBN 978-0-09-947662-7
  • Wheeler-Bennett, Sir John (1958), King George VI: His Life and Reign, New York: Macmillan
  • Weir, Alison (1996), Britain's Royal Families: The Complete Genealogy, Revised Edition, London: Random House, ISBN 0-7126-7448-9
  • Windsor, The Duke of (1951), A King's Story, London: Cassell & Co Ltd
  • Ziegler, Philip (1990), King Edward VIII: The Official Biography, London: Collins, ISBN 0-00-215741-1

Tags:

Ջորջ Vi Նախքան գահակալումՋորջ Vi ԿառավարումՋորջ Vi Ռազմական կոչումներ և տիտղոսներՋորջ Vi ՊարգևներՋորջ Vi ՀիշատակՋորջ Vi ԿինեմատոգրաֆիաՋորջ Vi Տես նաևՋորջ Vi ԳրականությունՋորջ Vi ԾանոթագրություններՋորջ Vi18951936 թվական1952d:Q1742192d:Q23109d:Q280856ԱնգլերենԱնգլիաԱվստրալիաԴեկտեմբերի 11Դեկտեմբերի 14ԿանադաՀարավաֆրիկյան ՀանրապետությունՀյուսիսային ԻռլանդիաՄեծ ԲրիտանիաՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄիացյալ ԹագավորությունՍանդրինգհեմ (Նորֆոլք)Սանդրինգհեմյան պալատՓետրվարի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սասնա ծռերում գործող անձանց անուններՄեջքի ցավԼևոն ՇանթՏեղի պարագաԳևորգ Ե ՍուրենյանցԹոքի քաղցկեղԵվրասիաԵրիկամի քրոնիկ հիվանդությունԲանակում (հեռուստասերիալ)ՇնչառությունԱնդրեյ ԲիտովԵռանկյան միջնագիծՆարե ՀայկազյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱվետիք ԻսահակյանԳևորգ ԿասպարովԴարձվածքԾծմբական թթուՀռոմեական կայսրությունՄիջին ականջի բորբոքումՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Գրիգոր ԶոհրապԷջմիածնի Մայր ՏաճարԳարեգին ՆժդեհՓիլիսոփայությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀովհաննես ԱյվազովսկիՇնչառական համակարգԱրշակունիների թագավորությունԱրարատի մարզՎանի թագավորությունԿոնԱծականի համեմատության աստիճաններՌեալ ՄադրիդՍեղան (երկրաչափություն)ՊյութագորասԷկոլոգիական գործոններԴուբայԵրաժշտական գործիքներՎայոց ձորի մարզԳրիգոր ՆարեկացիԽոյ (կենդանակերպի նշան)Պարբերական հիվանդությունԾխախոտՍևրի պայմանագիրՕդնոկլասնիկիԲառարանՀարավաֆրիկյան ՀանրապետությունԿոչականԱնակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցումԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱշխարհի մայրաքաղաքների ցանկՎիտամին EՊետական կառավարման ձևԹվական անունՄեյոզՕշական (գյուղ)Պոլ ՄորֆիՓղերԿապ (խոսքի մաս)Գեղարդի վանքՍմբատաբերդԱրցախյան շարժումԱրցախի ՀանրապետությունՊրիզմաԱզոտԴուբայի ԷմիրությունՎիտամինՖեռնան ՄագելանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայոց ցեղասպանության ճանաչումԱրհեստական բանականությունՄագաղաթՄիջատներԿարմիր գիրք🡆 More