Թենիս

Թենիս, կորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։ 1874թ.

Անգլիայում հրապարակվեցին լաուն֊թենիսի (անգլերեն «լաուն»՝ «մարգագետնիկ» և «թենիս», հավանաբար, ֆրանսերեն «թենե»՝ tenez (tenir բայ, հրամայական եղանակ, հոգնակի թիվ), «ահա ձեզ, վերցրեք» բայից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։

Թենիս
Թենիս
Տեսակգնդակով խաղ, ձեռնաթիակով մարզաձև և օլիմպիական մարզաձև
ՄարմինITF
Ծագման երկիրԹենիս Անգլիա
Թիմ մեծ2
Թիմ փոքր4
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, անհատական
Հարմարանքթենիսի գնդակ
Թենիս
Առաջին առաջնություն1884 թ., Անգլիա
Օլիմպիական խաղերսկսած 1896 թ-ից
Տարբերվում էTenis?
ՊորտալՊորտալ:Թենիս
Թենիս Tennis Վիքիպահեստում
Թենիս
Թենիսի հանդիպում

Կանոններ

Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Լինում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց խաղ։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։

Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակն անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։

Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք։ Թայ բրեք մրցափուլը 7 միավորից է (անգլերեն՝ tie-break)։

Գնդակ

Թենիս 

Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։

Գնդակը պատրաստված է ռետինից և պատված է խավոտ քեչայով։ Գույնը լինում է սպիտակ կամ դեղին։ 1972 թ.հեռուստատեսության համար մտցվել է առկայծող դեղին գույնը։ Թենիսի գնդակը ճանաչվում է մակերեսին արված յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։

Կորտ

Թենիս 

Կորտը (անգլ.՝ court, լատին․՝ cohors, ցանկապատված տեղ) 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված և նշագծված թենիսի խաղահրապարակ է։ Բուն խաղահրապարակի երկարությունը 23.77 մ (26 յարդ) է, լայնությունը մեկ խաղացողի դեպքում 8.23 մ (9 յարդ) է, զույգերով խաղալու դեպքում՝ 10.97 մ (12 յարդ)։ Խաղահրապարակը մեջտեղում ձգված ցանցով կիսվում է երկու հավասար մասերի։ Ցանցի մեջտեղում բարձրությունը 91 սմ է, եզրերում ավելի բարձր է՝ 106 սմ։

Պատմություն

Առաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին՝ Ֆրանսիայի Մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (Անգլերեն՝ lawn մարգագետին)։

Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թվականին։

Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924 թվականին։

Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 316։

Ծանոթագրություններ

Թենիս Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիս» հոդվածին։
Թենիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169 Թենիս 

Tags:

Թենիս ԿանոններԹենիս ԳնդակԹենիս ԿորտԹենիս ՊատմությունԹենիս ԱղբյուրներԹենիս ԾանոթագրություններԹենիսԳնդաթիԳնդակ (մարզական)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ատոպիկ մաշկաբորբՉարլի ՉապլինԹմրամիջոցՆորավանքՍիմոն ԱբգարյանԽաչատուր ԱբովյանՔրիստափոր ԿոլումբոսՀայաստանի զինանշանԴարձվածքԱնալ սեքսՍիրտ-անոթային հիվանդությունԲույսերՕձերՎիլյամ ՍարոյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀարկադրական եղանակԱկսել ԲակունցՑեղասպանությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿարտոֆիլԽոր ՎիրապԼոռու մարզՆարցիսիզմՊարույր ՍևակԹալեաթ ՄեհմեդԲուրգ (երկրաչափություն)ԷնդոմետրիոզԲարդ ստորադասական նախադասությունԳագիկ ԱԱլերգիաԲագրատ ԳալստանյանՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ՄակբայՀնդկաստանՊարզ նախադասությունՌոբերտ ԱբաջյանՍումգայիթի ջարդերԱրքիմեդեսՄեծ ՀայքԻտալիաԷրեբունի ամրոցՄարդու առնանդամԹոքաբորբԱդանայում ծնվածը (ֆիլմ)Ժաքի ՆերսեսյանՍպիտակուցներՏերունական աղոթքՈւթոտանիներՉակերտներԱրյան ընդհանուր հետազոտությունՎանի թագավորությունԺան-Պիեր ՆշանյանՄոլորակԱրամ ԽաչատրյանՄաշկի սնկային հիվանդություններԻբուպրոֆենՆոյՀովհաննես ՉեքիջյանՔրիստիան ԲեյլՏատիկիս դաջվածքներըԱծանցԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԹոնդրակյաններՇնչառությունԱրցախյան ազատամարտԹոմաս ԷդիսոնՖայլ Վիլսոնյան ՀայաստանՏոտոԳեյմինգՌուբեն Վարդանյան (գործարար)Անանիա ՇիրակացիՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴեր ԶորԿառավարում (տնտեսագիտություն)ՄաշկաբորբԶվարթնոցի արծիվՆիկոլ Փաշինյան🡆 More