19–րդ դար (1 հունվար 1801 թվականից – 31 դեկտեմբեր 1900), դար, որը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց Իսպանական, Առաջին և Երկրորդ Ֆրանսիական, Չինական, Սրբազան Հռոմեական և Մողոլյան կայսրությունների անկմամբ։ Արդյունքում հզորացան Բրիտանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Միացյալ նահանգները, Գերմանական կայսրությունը, Երկրորդ ֆրանսիական գաղութական կայսրությունը և Ճապոնական կայսրությունը, բրիտանացիների առավելությամբ 1915 թվականից։ Ֆրանսիական կայսրության պարտությունից հետո, նրա հակառակորդ դաշնակիցները՝ Բրիտանական և Ռուսական կայսրությունները դարձան աշխարհի ուժեղագույն տերությունները։ Ռուսները նվաճեցին կենտրոնական և հեռավոր արևելյան Ասիան։ Բրիտանական կայսրությունը արագորեն հզորացավ դարի առաջին կեսին՝ բվաճելով Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և գերբնակեցված Հնդկաստանը, բացի այդ դարի վերջին երկու տասնամյակին Աֆրիկան։ Դարի ավարտին Բրիտանական կայսրությունը վերահսկում էր աշխարհի ցամաքային տարածքի մեկ հինգերորդ մաստ և բնակչության մեկ քառորդ մասը։ Նապոլեոնական ժամանակաշրջանից հետո ստեղծվեց Pax Britannica-ն, որը օգնեց առևտրին։
II հազարամյակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
17-րդ դար — 18-րդ դար — 19-րդ դար — 20-րդ դար — 21-րդ դար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Առաջին էլեկտրական սարքավորումները ստեղծվեցին 19–րդ դարում, որը սկսվեց էլեկտրական ռելեի ստեղծմամբ 1835 թվականին, հեռագիրը և Մորզեի այբուբենը 1837 թվականին, առաջին հեռախոսային զանգը 1876 թվականին, իսկ առաջին էլեկտրական լամպը 1878 թվականին։
19–րդ դարը գիտական հայտնագործությունների ժամանակաշրջան էր, որոնք ահռելի արդյունք ունեցան մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտներում և հող հանդիսացան 20-րդ դարի մեծագույն հայտնագործությունների համար։ Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Մեծ Բրիտանիայում և սփռվեց դեպի մայրցամաքային Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Ճապոնիա։
This article uses material from the Wikipedia Հայերեն article 19-րդ դար, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.