Իտալիայի վարչապետ (իտալ.՝ Presidente del Consiglio dei ministri della Repubblica Italiana), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության կառավարության ղեկավարը, որը նշանակում է Հանրապետության նախագահի կողմից։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։
Իտալիայի վարչապետի խորհրդանիշ | |
Պաշտոնական նստավայր | Հռոմ, Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն |
Նշանակվում է | Իտալիայի Հանրապետության նախագահ |
Պաշտոնը հայտ է եկել | 1861 թվականի, մարտի 17 |
Առաջինը պաշտոնում | Կամիլլո Բենսո Կավուր (որպես Իտալիայի թագավորության կառավարության ղեկավար) |
Վերջինը պաշտոնում | Ջորջա Մելոնի |
Կայք | Պաշտոնական կայք Հղում |
Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրության 92-96-րդ հոդվածները վերաբերվում են վարչապետի պարտականություններին, լիազորություններին և սահմանադրաիրավական կարգավիճակին։ Վարչապետի ինստիտուտը Իտալիայում հաստատվել է 1861 թվականի մարտի 17-ին՝ երկրի վերամիավորւմից հետո։ Այդ տարում նորաստեղծ Իտալիայի կառավարության ղեկավար է ընտրվում Կամիլլո Բենսո Կավուրը՝ վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։
Իտալիայի վարչապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Ջորջա Մելոնի։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Իտալիայի վարչապետ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.