Վոլոդիմիր Զելենսկի: Ուկրաինայի նախագահ

Վոլոդիմիր Օլեքսանդրովիչ Զելենսկի (ուկրաիներեն՝ Володимир Олександрович Зеленський հունվարի 25, 1978(1978-01-25), Կրիվոյ Ռոգ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ։ Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (2010-2012)։

Վոլոդիմիր Զելենսկի
Володимир Зеленський
Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա
Վոլոդիմիր Զելենսկին որպես Ուկրաինայի նախագահ 2019 թվականին
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Ուկրաինայի նախագահ
 Մայիսի 20, 2019
Նախորդող Պետրո Պորոշենկո
 
Կուսակցություն՝ «Ժողովրդի ծառա» կուսակցություն
Կրթություն՝ Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ իրավագիտության բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ • կատակերգու դերասան • իրավաբան
Ազգություն ուկրաինական հրեա
Ծննդյան օր հունվարի 25, 1978(1978-01-25) (46 տարեկան)
Ծննդավայր Կրիվիյ Ռիհ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային միություն
Քաղաքացիություն Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա Ուկրաինա
Հայր Օլեքսանդր Զելենսկի
Մայր Ռիմա Զելենսկա
Ամուսին Օլենա Զելենսկա (ա․ա․` 2003)
Զավակներ Կիրիլո Զելենսկի և Օլեքսանդրա Զելենսկա
 
Կայք՝ president.gov.ua
 
Ինքնագիր Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա
 
Պարգևներ

Վոլոդիմիր Զելենսկիի պարգևներ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթող (Ազգային էքզիթ-փոլի տվյալների համաձայն՝ երկրորդ փուլում ստացել է քվեների 73 %-ը):

Վաղ տարիներ

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում։

Մայրը՝ Ռիմա Վոլոդիմիրովնա Զելենսկայան (ծնվ. 16 սեպտեմբերի, 1950), տնային տնտեսուհի է։

Հայրը՝ Օլեքսանդր Զելենսկին (ծնվ. 23 դեկտեմբերի, 1947), գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դասախոս նույն բուհում, որտեղ սովորել է Վոլոդիմիրը։

Տատը՝ Օլգա Սոլոմոնովնա Օսիպովան՝ (ծնվ. 24 մարտի, 1924)։

Վոլոդիմիրը մեծացել է ԼՀԿ-ում՝ տատի բնակարանում, գնացել է մանկապարտեզ, մանկապարտեզում եղել է ուշադրության կենտրոնում, բոլորին հավաքում էր իր շուրջը, մտածում էր խաղեր,– պատմում է Ռիմա Վոլոդիմիրովնան:– Իսկ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո ամենից շատ սիրում էր խաղալ... մսաղացի հետ։

Մանկության տարիներին ծնողների հետ չորս տարի անցկացրել է Մոնղոլիայի Էրդենետ քաղաքում, որտեղ հայրը գործուղվել էր աշխատանքի, այդտեղ ավարտել է առաջին դասարանը։ Հետո վերադարձել են Կրիվոյ Ռոգ, փոխանակել են բնակարանները և բնակվել են «Մրջնաբնում»։

Վոլոդիմիր Զելենսկին սովորել է Կրիվոյ Ռոգի № 95 անգլերենի խորացված ուսուցմամբ գիմնազիայում։ Մասնակցել է դպրոցական ինքնավարությանը. խաղացել է Անտոն Չեխովի, Դենիս Ֆոնվիզինի, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների թատերական ներկայացումներում, եղել է կիթառահար դպրոցական անսամբլում։

Զելենսկու հայրը՝ Օլեքսանդր Սեմյոնովիչը, զբաղվել է ծանրամարտով, Վոլոդիմիրը նույնպես զբաղվել է ծանր աթլետիկայով, վաստակել է առաջին կարգ ծանրամարտով, բայց հետո թողել է, քանի որ վախենում էր, որ կմնա ցածրահասակ։ Հավաքել է նամականիշներ։ Գնացել է ամառային ճամբարներ, արժանացել պատվոգրերի, նվագել դաշնամուր, զբաղվել է պարահանդեսային պարերով, պարել է մի աղջկա հետ, սակայն երբ Վովան հիվանդացել է, աղջիկը իր համար գտել է նոր պարազույգ, ինչից հետո Վովան դադարել է զբաղվել պարերով, խաղացել է բասկետբոլ և վոլեյբոլ, հաճախել է ՈւՀԱ-ի դպրոց, եղել է դասարանի ավագ, սիրել է հումանիտար առարկաներ, բայց հաճախ փախել է դասերից, ավարտել է դպրոցը 1995 թվականին երկու «չորս» գնահատականով։ Ավարտական դասարանում Վոլոդիմիրն ստեղծել է շրջանավարտների խումբ և ՈւՀԱ է խաղացել ուսուցիչների հետ․ արդյունքում հաղթել են աշակերտները։

Դպրոցում երազել է դառնալ դիվանագետ և նույնիսկ պատրաստվել է ընդունվել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, քանի որ այդ ժամանակ Կիևի միջազգայի հարաբերությունների ինստիտուտը եղել է նոր, քիչ հայտնի բուհ։ Սակայն ընդունվել է Կիևի պետական տնտեսագիտական համալսարանի Կրիվոյ Ռոգի տնտեսագիտական ինստիտուտ, որտեղ ստացել է իրավաբանական կրթություն։ Մասնագիտությամբ երբեք չի աշխատել, բացառությամբ պրակտիկայի երկու ամիսների։

ՈՒՀԱ

11-րդ դասաարանում Դենիս Մանժոսովի հետ հետաքրքրվել է ՈՒՀԱ-ով, սկզբում նրանք մասնակցել են «Беспризорник» ուսանողական թատրոնին, որը կազմակերպել է Ալեքսանդր Պիկալովը, հետո «Երիտասարդ Կրիվոյ Ռոգ» թիմին, հետո հրավիրվել են ՈՒՀԱ-ի «Զապորոժյե-Կրիվոյ Ռոգ-Տրանզիտ»՝ պարային համարների բերմադրության համար։ Շուտով Զելենսկին սկսել է ոչ միայն պարել թիմում, այլև կատարել դերեր։ Վոլոդիմիրի հետ միաժամանակ թիմում ընդգրկվել են նաև «Թաղամաս-95» ստուդիայի այլ ապագա դերասաններ՝ Դենիս Մանժոսովը, Յուրի Կրապովը, Ալեքսանդր Պիկալովը։ Հենց նրանք 1997 թվականին, առանձնանալով «Տրանզիտ» թիմից, ստեղծել են «95-րդ թաղամաս» թիմը։ Վոլոդիմիր Զելենսկին այնտեղ դարձել է ոչ միայն ավագ և դերասան, այլև շատ համարների հեղինակ։

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում, թիմի անդամները փաստացիորեն ապրել են Մոսկվայում և անընդհատ շրջագայել ԱՊՀ-ում։

2003 թվականին վեճ է տեղի ունեցել «95-րդ թաղամաս»-ի և ԱՄիԿ ընկերության միջև։ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել են մնալ ՈւՀԱ-ում, բայց առանց թիմի՝ որպես հեղինակ և խմբագրող։ Զելենսկին մերժել է և հեռացել ՈւՀԱ-ից իր թիմի հետ։

«Թաղամաս 95» ստուդիա

Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա 
Թաղամաս 95, 2018 թվական

2003 թվականի վերջին ուկրաինական «1+1» հեռուստաալիքը «95-րդ թաղամասին» առաջարկել է պատրաստել համերգների շարք՝ կազմված թիմի լավագույն համարներից։

2004 թվականին թիմն սկսել է պատրաստել նախագիծ՝ միաժամանակ աշխատելով որոշ հեռուստահաղորդումներում։ Վոլոդիմիրը վարել է խոհարարական շոու «Միսթր Քուք» անվանումով։ Բոլոր շահույթները ներդրվել են ընդհանուր նախագծի մեջ, և 2005 թվականին «Ինտեր» հեռուստաալիքով սկսել է նոր հեռուստաշոու «Երեկոյան թաղամաս» անվանումով, որի մտահղացման հեղինակը, հեղինակը, ռեժիսորը և հաղորդավար դերասանը եղել է Վոլոդիմիր Զելենսկին։ Շոուն արագ դարձել է հանրաճանաչ և շուտով ուկրաինացի հանդիսատեղի շրջանում իր վարկանիշով անցել է ՈՒՀԱ-ից և «Comedy Club»-ից։ Քննադատները «Երեկոյան թաղամասը» համարել են քաղաքական կաբարե որպես քաղաքական կաբարե։ Բացի այդ, «95-րդ թաղամասը» վերաճել է «Թաղամաս 95» ստուդիայի, որի սեփականատերերը հանդիսանում են Վոլոդիմիր Զելենսկին, Բորիս ու Սերգեյ Շեֆիրները և Անդրեյ Յակովլևը։ Ստուդիան թողարկում է մի քանի հեռուստանախագծեր («Երեկոյան թաղամաս», «Մարտական ակումբ», «Ուկրաինա, արթնացիր»), սցենարներ է գրում հեռուստանախագծերի («Տարվա երգ», «Պոլունդրա»), մյուզիքլների («Երկու նապաստակների արանքում», «Երեք հրացանակիրները», «Շատ ամանորյա ֆիլմ կամ գիշերը թանգարանում») ֆիլմերի, կորպորատիվների համար։

2012 թվականին «Երեկոյան Կիև» հեռուստաշոուի շրջանակներում, որը ցուցադրվում է «1+1» հեռուստաալիքով (Ուկրաինա), բեմադրում և կարդում է հեղինակի տեքստը «Հեքիաթային Ռուս» մուլտիպլիկացիոն ֆիլմում։

«Պարեր աստղերի հետ»

2006 թվականին Զելենսկին մասնակցել է «Պարեր աստղերի հետ 1» նախագծի ուկրաինական տարբերակին։ Նրա պարազույգը եղել է պարահանդեսային պարերի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալյոնա Շոպտենկոն։ Հեռուստաշոուն ունեցել է ռեկորդային թվով հանդիսատես՝ 87,57 %, իսկ եզրափակիչ գալա-համերգը դիտումների քանակով անցել է նախագահի ամանորյա ուղերձի դիտումներին։ Զելենսկի-Շոպոտենկո պարազույգը հաղթել է եզրափակչում հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ ունենալով մեծ առավելություն։

«Պարեր աստղերի հետ» նախագծում ունեցած հաջողությունից հետո Զելենսկին դարձել է ուկրաինական հեռուստատեսության ամենապահանջված անձանցից մեկը։ Նա ժամանակ առ ժամանակ նկարահանվում է ամանորյա մյուզիքլներում, մասնակցում տարբեր հեռուստաշոուների, վարում համերգներ, գրում հեռուստա- և կինոսցենարներ։ Այնուամենայնիվ, նրա հիմնական նախագիծը մնում է «Երեկոյան թաղամասը»։

2011 թվականին Վոլոդիմիր Զելենսկին սկսել է Ֆիլիպ Կիրկորովի հետ վարել ուկրաինական «X-Ֆակտոր» շոուի ռուսական տարբերակը՝ «Ֆակտոր A»-ն։ 2013 թվականին դարձել է երաժշտական «Ուզում եմ V Վիա Գրային» համերգի հաղորդավար։

Կինոկարիերա

Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա 
Վոլոդիմիր Զելենսկին և Եվգենի Կոշևոյը «Ես, դու, նա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Դովժենկո կինոթատրոնում, 2018 թվականին

2008 թվականին կատարել է ստոմատոլոգ Իգորի դերը «Սերը մեծ քաղաքում» լիամետրաժ ֆիլմում, որը նկարահանվել է «Թաղամաս 95 ստուդիայի» սցենարով։

2010 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Սերը մեծ քաղաքում 2»։ Հունվարի 5-ին կայացել է «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմը, որտեղ Զելենսկին կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով Նապոլեոն Բոնապարտին։ 2011 թվականի մարտի 17-ին կայացել է «Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը» ֆիլմի պրեմիերան, որտեղ նա կատարել է Անատոլի Նովոսելցևի դերը։ 2012 թվականի մարտի 8-ին էկրան է բարձրացել «Առաջին 8 հանդիպումներ» ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ 2014 թվականի հունվարի 1-ին կինոթատրոններում էկրան է բարձրացել «Սերը մեծ քաղաքում 3» կատակերգությունը, որտեղ Վոլոդիմիրը կրկին կատարել է ատամնաբույժ Իգորի դերը։ 2015 թվականի հունվարի 1-ին էկրաններին հայտնվել է «Նոր 8 հանդիպումներ» ֆիլմը, որում նա կրկին կատարել է գլխավոր դերը։

Քաղաքական հայացքներ։ 2019 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններ

2018 թվականի վերջին լրագրող Դմիտրի Գորդոնին տրված հարցազրույցում հայտնել է, որ իր «ժողովրդի ծառա» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։ Միևնույն ժամանակ, նա ներկայացրել է իրենց կողմնորոշումը հետագա ընտրությունների կարևոր թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՀ տրանշներ, թոմոս, դեկոմունիզացիա, Դոնբասի պատերազմ, լեզվական հարց, վերաբերմունք մեծահարուստների նկատմամբ, երկրի հնարավոր ներառում Եվրոմիության և ՆԱՏՕ-ի կազմում։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից մի քանի րոպե առաջ, Վոլոդիմիր Զելենսկին «1+1» հեռուստաալիքով ուղերձ է հղել ուկրաինացիներին, որում հայտարարել է, որ կմասնակցի Ուկրաինայի նախագահի ընտրություններին։ Դրա պատճառով Ուկարինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախագահական ավանդական շնորհավորանքը տեղափոխվել է ավելի ուշ (Զելենսկու հետագա հայտարարաությունները, թե դա եղել է տեխնիկական սխալի պատճառով, հերքվել են «1+1»-ի մամուլի ծառայության կողմից, որոնք մեկնաբանել են այդ ամենը որպես կանխամտածված քայլ հեռուստաալիքի կողմից):

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վոլոդիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։

Նույն օրը «Ուկրաինական ճշմարտության» թողարկված հարցազրույցի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կպայմանավորվի Դոնբասում կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես նշում է հրատարակությունը, «Զելենսկիի թիմը վարում է ոչ ստանդարտ նախագահական ընտրարշավ, որը հիշեցնում է ոչ թե քաղաքական գործընթաց, այլ համազգային մասշտաբի շոու։ Նրանց մտահաղացումը կայանում է նրանում, որ լուսաբանեն ընտրարշավը գրեթե բոլոր սոցկայքերի ուղիղ եթերներում և վիդեո բլոգի ֆորմատով, որը կթողարկվի արդեն փետրվարին»։

2019 թվականի հունվարի վերջին Զելենսկին առաջին հորիզոնական բարձրացավ որոշ նախընտրական հարցումներում։ Ըստ երեք սոցիոլագիական հարցումների տվյալների (Սոցիալական և մարկետինգային զննման կենտրոն՝ «Սոցիս», Կիևի միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի և Ռազումկովայի կենտրոն)՝ Վոլոդիմիր Զելենսկու մոտ ընտրողների ձայների 23 %-ն է, Պորոշենկոյինը՝ 16,4 %, Տիմոշենկոյինը՝ 15,7 %: «Ռեյտինգ» խմբի տվյալներով, Վոլոդիմիր Զելենսկին ունի ռեսպոնդենտների ձայնեի քանակի 21,9 %-ը, Տիմոշենկոն՝ 19,2 %-ը, Պորոշենկոն՝ 14,8 %: «Ուկրաինական քաղաքականություն» ֆոնդի հարցումներով, որը անց էր կացվել Մարկետինգի ինստիտուտի հետախուզական խմբի հետ համատեղ, Զելենսկին ունի 18,5 %, Տիմոշենկոն՝ 17,1 %, Պորոշենկոն՝ 16,9 %: Փետրվարի սկզբին Զելենսկու ռեյտինգը հասավ 26,9 %-ի՝ ըստ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման և մինչև 28% ըստ Greenberg Quinlan Rosner Reseach-ի հարցման։

Քաղաքական հայացքներ

Աջակցել է Եվրոմայդանին և ելույթ է ունեցել նրա մասնակիցների օգտին։ Ուկրաինայի զինված խնդրի ժամանակ Զելենսկին աջակցել է ուկրաինական բանակին և ազգային կամավորական բատալյոնների, ելույթ ունեցել ուկրաինացի զինվորների առջև, որոնք մասնակցություն էին ունեցել Դոնբասի մարտական գործողություններին, «Թաղամաս-95»-ի մնացած այլ մասնակիցների հետ նվիրատվություն է կատարել ազգային բատալյոններին մեկ միլիոն գրիվեն։ Իր ելույթներում սկսել է ծաղրել Ռուսաստանի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին։ Զելենսկու մոտ դրա հետ միաժամանակ բարդություններ առաջացան Ռուսաստանում։ Մասնավորապես ռուսական հեռուստատեսությամբ չեղյալ է համարվել «Երեկոյան թաղամաս» շոուն, իսկ 2015 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Յակիմանկա տեղական կառավարման շրջանի պատգամավոր Դիմտրի Զախարովի հարցումով ստուգում է անցկացրել Զելենսկու ֆինանսավորման վերաբերյալ, նաև ուկրաինական մշակույթի այլ ներկայացուցիչների, ուկրաինացի իշխանավորների նկատմամբ։ Նաև սառեցվել է հանրաճանաչ և առևտրապես հաջող ռուս-ուկրաինական «Խնամիները» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի աշխատանքը, զանգվածային որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ պատճառը եղել է Զելենսկու և ռուս դերասանների միջև եղած տարաձայնությունները։

Դրա հետ մեկտեղ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ռուս մշակութային գործիչների՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի դեմ և բացասական է արտահայտվել Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ «Խնամիները» սերիալը Ուկրանայի տարածքում արգելելու գաղափարը։

Շահույթներ

2017 թվականի ընթացքում հայտարարել է 7․3 մլն գրիվեն շահույթի մասին։ Բանկում պահում է 434 հազար դոլար և և 1․2 միլիոն գրիվեն (հիմնականում Լատվիայի «Приватбанк»-ում)։ Կանխիկ ունի 285 հազար դոլլար, 50 հազար եվրո։ Զելենսկու սեփականության մեջ տունը ունի 353 մ² տարածք՝ 1200 մ² հողամասով, բնակարան Կիևում՝ 132 մ² տարածքով։ Կնոջ հետ 2004 թվականին վարձում է բնակարան Մեծ Բրիտանիայում (92 մ²)։ Ունի Land Rover ավտոմեքենա՝ 4․7 միլիոն գրիվեն արժողությամբ։ Կորպորատիվ իրավունքների տեր է «Կինոթաղամաս» և «Թաղամաս 95 ստուդիաներում»։

Ընտանիք

Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա  Արտաքին մեդիաֆայլեր
Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա  Վոլոդիմիրը կնոջ՝ Օլենայի և աղջկա՝ Սաշայի հետй
  • Կին՝ (2003 թվականի սեպտեմբերի 6-ից), Օլենա Վոլոդիմիրովնա Զելենսկի (Կիյաշկո) (ծնվ. 6 փետրվարի, 1978), «Թաղամաս 95 ստուդիայի» հեղինակ, ծանոթ են դպրոցական տարիներից, սովորել են զուգահեռ դասարաններում։
    • Աղջիկ՝ Ալեքսանդրա (ծնվ. 15 հուլիսի, 2004), 2014 թվականին նկարահանվել է «Նոր 8 հանդիպումներ» ֆիլմում Սաշայի՝ գլխավոր հերոսի աղջկա դերում, 2016 թվականին մասնակցել է «Ծիծաղեցրու կոմիկին։ Երեխաներ» մրցույթին և շահել 50 000 գրիվեն։
    • Որդի՝ Կիրիլ (ծնվ. 21 հունվարի, 2013)։

Հեռուստանախագծեր

  • «Երեկոյան թաղամաս» (դերասան, հեղինակ)
  • «Մարտական ակումբ» (հաղորդավար)
  • «Միստր Քուք» (հաղորդավար)
  • «Տարվա երգ Ուկրաինայում» (հաղորդավար)
  • «Ծառայողական ռոմանս» (հաղորդավար)
  • «Ֆորտ Բոյար» (մասնակից)
  • «Պարեր աստղերի հետ» (մասնակից) և ժյուրիի անդամ 2018 թվականի վերջին եթերի ժամանակ
  • «Արտադրված Ուկրաինայում» (հաղորդավար Վալերի Ժիդկովի հետ)
  • «Մաքուր NEWS» (հաղորդավար)
  • «Միլիոնատեր՝ տաք աթոռ» (հաղորդավար)
  • «Ծիծաղեցրու կոմիկին» - ուկրաինական տարբերակ (ժյուրիի անդամ Ավգենի Կոյևոյի հետ։ Ավելի շուտ Միխաիլ Գալուստյանի հետ)։
  • «Նոր Ալիք» (հաղորդավար Վերա Բրեժնևաի հետ)
  • Միջազգային երաժշտական փառատոն Յալթայում՝ «Crimea Music Fest» (Crimea Music Fest) (հաղորդավար Մաշա Եֆրոսինինայի և Մաքսիմ Գալկինի հետ)։
  • «Ֆակտոր Ա» (հաղորդավար Ֆիլիպ Կիրկորովի հետ)
  • «Կիրակի Թաղամասի հետ»
  • «Երեկոյան Կիև» (հաղորդավար Վալերի Ժիդկովի հետ)
  • «Ծիծաղեցրու կոմիկին» - ռուսական տարբերակ (ժյուրիի անդամ Մաքսիմ Գալկինի հետ)
  • «Չերվոնեն սևի մասին» (հաղորդավար)
  • «Ուզում եմ V Վիա Գրային» (հաղորդավար Վերա Բրեժնևայի հետ)
  • «Ուզուն եմ Մելաձեի մոտ» (պրոդյուսեր)
  • «Ծիծաղի լիգա» (հաղորդավար)
Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա 
Վոլոդիմիր Զելենսկին Չեխիայում

Ֆիլմագրություն

Դերերում

  1. 2004 - Ակամա Կազանովա
  2. 2005 - Երեք հրացանակիրներ - Դ'Արտանյան
  3. 2006 - Ոստիկանական ակադեմիա - Մինաև
  4. 2007 - Շատ ամանորյա ֆիլմ, կամ Գիշերը թանգարանում - Վասյա Վասիլկով
  5. 2008 - Հորթոն - Հտովսկի քաղաքապետ (հնչյունավորում)
  6. 2009 - Սերը մեծ քաղաքում - Իգոր
  7. 2009 -Ինչպես են ղազախները… - Օսթափ/ Ֆանդորին
  8. 2010 - Սերը մեծ քաղաքում 2 - Իգոր
  9. 2011 - Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը - Անատոլի Եփրեմովիչ Նովոսելցև
  10. 2012 - Ռևևսկին ընդդեմ Նապոլեոնի - Նապոլեոն
  11. 2012 - առաջին 8 հանդիպումեր - Նիկիտա Սոկոլով
  12. 2013 - Սերը մեծ քաղաքում 3 - Իգոր
  13. 2014 - Նոր 8 հանդիպումներ - Նիկիտա
  14. 2015 - Ժողովրդի ծառա - Վասիլի Պետրովիչ Գոլոբորդկա, միջին դպրոցի պատմության ուսուցիչ, հետո Ուկրաինայի նախագահ
  15. 2016 - Լավագույն 8 հանդիպումներ - Նիկիտա
  16. 2016 - Ժողովրդի ծառա 2 - Վասիլի Պետրովիչ Գոլոբորդկա, միջին դպրոցի պատմության ուսուցիչ, հետո Ուկրաինայի նախագահ
  17. 2018 - Ես, դու, Նա - Մաքսիմ

Ռեժիսորական աշխատանքներ

  1. 2018 - Ես, Դու, Նա (Դևիդ Դոդսոնի հետ համատեղ)

Հնչյունավորում

Սցենարական աշխատանքներ

  1. 2003 - Երկու նապաստակների արանքում
  2. 2005 - Երեք հրացանակիրներ
  3. 2005 - Բարի ախորժակ
  4. 2008 - Խնամիները
  5. 2009 - Խնամիները 2
  6. 2009 - Խնամիները 3
  7. 2010 - Խնամիները 4
  8. 2010 - Ամանորյա խնամիները
  9. 2011 - Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը
  10. 2011 - Խնամիները 5
  11. 2012 - Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի
  12. 2012 - Առաջին 8 հանդիպումներ
  13. 2013 - Սերը մեծ քաղաքում 3
  14. 2014 - Նոր 8 հանդիպումներ

Պրոդյուսերական աշխատանքներ

  1. 2008 - Խնամիները
  2. 2009 - Խնամիները 2
  3. 2009 - Խնամիները 3
  4. 2009 - Հրաշք
  5. 2009 - Ինպես են ղազախները…
  6. 2010 - Ամանորյա խնամիները
  7. 2010 - Խնամիները 4
  8. 2011 - Աղջկական որս
  9. 2011 - Խնամիները 5
  10. 2011 - Չեմպիոններ դարպասատակից
  11. 2012 - Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի
  12. 2012 - Առաջին 8 հանդիպումներ
  13. 2012 - Ես մոտ կլինեմ
  14. 2012 - Հայրիկները
  15. 2012 - Մայրիկները 2
  16. 2012 - Խնամիները 6
  17. 2013 - Սերը մեծ քաղաքում 3
  18. 2014 - Նոր 8 հանդիպումներ
  19. 2015 - Ժողովրդի ծառա
  20. 2016 - Ժողովրդի ծառա 2
  21. 2016 - Հաճախորդները
  22. 2017 - Ժողովրդի ծառա. Սիրուց մինչև իմփիչմենթ

Տես նաև

  1. Ինտեր
  2. 1+1
  3. Խնամիները
  4. Խնամիները 2
  5. Միխայիլ Գալուստյան
  6. ՈւՀԱ
  7. Նոր Ալիք
  8. Կրիվոյ Ռոգ
  9. Ֆակտոր Ա
  10. Ուկրաինայի նախագահական ընտրություններ (2019)
  11. Վոլոդիմիր Զելենսկիի նախագահություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վոլոդիմիր Զելենսկի: Վաղ տարիներ, ՈՒՀԱ, «Թաղամաս 95» ստուդիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոդիմիր Զելենսկի» հոդվածին։

Tags:

Վոլոդիմիր Զելենսկի Վաղ տարիներՎոլոդիմիր Զելենսկի ՈՒՀԱՎոլոդիմիր Զելենսկի «Թաղամաս 95» ստուդիաՎոլոդիմիր Զելենսկի «Պարեր աստղերի հետ»Վոլոդիմիր Զելենսկի ԿինոկարիերաՎոլոդիմիր Զելենսկի Քաղաքական հայացքներ։ 2019 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններՎոլոդիմիր Զելենսկի Քաղաքական հայացքներՎոլոդիմիր Զելենսկի ՇահույթներՎոլոդիմիր Զելենսկի ԸնտանիքՎոլոդիմիր Զելենսկի ՀեռուստանախագծերՎոլոդիմիր Զելենսկի ՖիլմագրությունՎոլոդիմիր Զելենսկի Տես նաևՎոլոդիմիր Զելենսկի ԾանոթագրություններՎոլոդիմիր Զելենսկի Արտաքին հղումներՎոլոդիմիր Զելենսկի1978Ինտեր (հեռուստաալիք)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿրիվիյ ՌիհՀունվարի 25ՈւկրաինաՈւկրաիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկաթԳորշ գայլԼեոնիդ ԵնգիբարյանՄաշկ (մարդ)Սրտամկանի ինֆարկտՀայաստանի դրոշՔարային շինանյութերԱնրի ՎերնոյԻնքնապաշտպանական մարտեր (1915)Ավետիք ԻսահակյանԱմերիկաԱստվածաշունչՀամաստեղություններՄայրցամաքՄովսես ԳորգիսյանՔարահունջՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԾնեբեկՄեծ ՀայքԿասկադ համալիրԳևորգ ԷմինՄուսա լեռան քառասուն օրըՏոտոԳեյմինգՀայաստանՀովհաննես ՇիրազՍուր բրոնխիտԻնքնաթիռԱղերՀայ ֆիդայիներԱրյան ճնշումՀոգնակի թիվԱշխարհի մայրաքաղաքների ցանկԹմկաբերդի առումըՀայաստանի գետերի ցանկԵռաբլուր պանթեոնՌուբեն Վարդանյան (գործարար)ՏաշիրՆիկոլ ՓաշինյանԱրագածոտնի մարզՄիսաք ՄեծարենցՔաոս (վեպ)Ալան Ալեքսանդր ՄիլնԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԵրեխայի իրավունքներԱշխարհի բնակչությունԿատուներՆարցիսիզմՏիգրանակերտ (մայրաքաղաք)ԱրաքսՀարցական և հարաբերական դերանուններԳորտերԴՆԹՆապոլեոն ԲոնապարտԽոր ՎիրապՀովհաննես ԹումանյանՄիացյալ ԹագավորությունԱնտանտԿարեն ԱսրյանԱրամ ԵրկանյանՍյունիքի մարզՄանուշակԿենդանիներՀայկական անմոռուկՌուբեն ՍևակՄարգինալԿիստաԿուսաթաղանթՎանի թագավորությունՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Մարդու պապիլոմավիրուսԲացահայտիչՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայկական ճարտարապետությունԴերանունՀայաստանի կենդանական աշխարհԱրշակունիների թագավորություն🡆 More