«Ժողովրդի ծառա», ուկրաինական հեռուստասերիալ, որը ստեղծել է «Կվարտալ 95»-ը, ռեժիսոր Ալեքսեյ Կիրյուշչենկոյի կողմից։ Սերիալի կարգախոսն է՝ «հաջորդ նախագահի պատմությունը»։
Ժողովրդի ծառա | |
---|---|
Ժանր | քաղաքական կատակերգություն |
Ստեղծող | «Կվարտալ 95» ստուդիա |
Երկիր | Ուկրաինա |
Լեզու | Ռուսերեն Ուկրաիներեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Կիրյուշչենկո |
Գլխավոր դերերում | Վոլոդիմիր Զելենսկի Ստանիսլավ Բոկլան Եվգենի Կոշեվոյ Վիկտոր Սարայկին Նատալիա Սումսկայա Եկատերինա Կիստեն |
Պրոդյուսեր | Վոլադիմիր Զելենսկի Անդրեյ Յակովլեվ Ալեքսեյ Կիրյուշչենկո |
Սցենարիստ | Անդրեյ Յակովլեվ Վալերի Ժիդկով Ալեքսեյ Կիրյուշչենկո |
Օպերատոր | Սերգեյ Կոշել |
Երաժշտություն | Q111337176? |
Պատմվածքի վայր | Կիև |
Նկարահանման վայր | Կիև |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 51 |
Էկրաններին է | նոյեմբերի 16 2015-ից մարտի 28, 2019-ը |
Հեռուստաալիք | 1+1, Q4529787?[…], ՏՆՏ (հեռուստաընկերություն)[…], Ռուսթավի 2[…], Բելառուս-1[…] և Arte[…] |
Ընկերություն | Ստուդիա Կվարտալ-95 |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Հաջորդ | Ազգին ծառա 2 |
Պաշտոնական կայքէջ |
Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել ուկրաինական «1+1» հեռուստաալիքում՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ին։ 2017 թվականի հունիսի 7-ին, սկսվեցին 2-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացավ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին։ 2018 թվականի օգոստոսին սկսվեցին սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ 2019 թվականի մարտի 27-ին կայացավ երրորդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան՝ 1+1 հեռուստաալիքով։
Սերիալի սյուժեն պատմության ուսուցիչ Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկոյի մասին է, ով մի օր կորցնում է իր համբերությունը շրջապատող կյանքից և բարկության ժամանակ, ոչ պատշաճ կերպով իր գործընկերոջն է արտահայտում կուտակված զայրույթը։ Նրա դասարանի աշակերտը գաղտնի նկարում է այդ երկխոսությունը հեռախոսով և տեղադրում է համացանցում, այդկերպ ստանալով միլլիոնավոր դիտումներ։
Գոլոբորոդկոն դառնում է շատ հայտնի և իր աշակերտների համոզելուց, ինչպես նաև ստանալով քաղաքացիների աջակցությունը, ովքեր հավաքել էին անհրաժեշտ քանակի գումար թեկնածության գրանցման համար, նա որոշում է առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններին։ Առավոտյան, ընտրություններից հետո, վարչապետի ղեկավարած ավտոմեքենան ժամանում է սովորական կիևվյան բնակարան, որը գտնվում էր Դարնիցում։ Բաժանված, հասարակ պատմության ուսուցչի մոտ, ով ապրում է ծնողների հետ, սկսվում է լրիվ նոր կյանք։
2016 թ. գարնանը սերիալի ռեժիսոր Ալեքսեյ Կիրիուշչենկոն հայտնեց, որ նախատեսվում է սկսել «Ժողովրդի ծառա» սերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարի հիման վրա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Նրա խոսքով, ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թ. սկզբին։ 2016 թ. ամռանից սկսած նկարահանումները տեղի են ունենում Ուկրայինայի տարբեր քաղաքներում։ Լիամետրաժ ֆիլմից անմիջապես հետո նախատեսվում է նկարահանել արդեն հայտնի սերիալի 24 սերիաներ։
«Կվարտալ 95»-ը Գոսկինոին դիմում ներկայացրեց` իրենց ծրագրերին աջակցել 50 մլն գրն-ով, որից 15 մլն գրն լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը, 35 մլն գրն-է « Գուլլիվերի վերադարձը» մուլտֆիլմի համար։ Յուրմալայում տեղի ունեցած սկանդալից հետո նա հրաժարվեց պիտչինգից։
Նախագահ Վասիլի Գոլոբորոդկոն իշխանության է եկել արդեն կես տարի։ Երկրում տնտեսական իրավիճակը վատթարացել է, գները բարձրանում են, ազգային արժույթը արժեզրկվում է։ Նախագահի հանդեպ ազգային վստահությունը արագորեն նվազում է։ Երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար Գոլոբորոդկոն պետք է ֆինանսական աջակցություն ստանա ԱՄՀ-ից՝ 15 միլիարդ եվրոյի չափով, որը կարող են տրամադրել, եթե Ուկրաինայում կատարվեն բարեփոխումներ և ընդունվեն հակակոռուպցիոն օրենքներ։ Սակայն Ուկրաինայի Գերագույն ռադան, որը գաղտնի ղեկավարում են օլիգարխները, արգելափակում է այդ օրենքների փաթեթի քվեարկությունը։
Որպեսզի իրականացնի իր ծրագրերը, Նախագահը գործուղումների է մեկնում Ուկրաինայով։ Նա մեկնում է Խարկով, Օդեսսա, Զապորոժիե և Լվով։
Երկրորդ եթերաշրջանը ֆիլմի ընդլայնված տարբերակն է։ Առաջին յոթ սերիաները պատմում են իրադարձությունները մինչև ֆիլմը, հաջորդ յոթ սերիաները ֆիլմի ընդլայնված տարբերակներն են, որտեղ սյուժեն ավելի մանրամասնորեն է նկարագրված, իսկ մնացած տասը սերիաները պատմում են ֆիլմից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Ըստ երկրորդ եթերաշրջանի սյուժեի, ձախողված բարեփոխումներից հետո, որը պահանջել էր ԱՄՀ-ն, Գոլոբորոդկոն հրաժարական է տալիս, սակայն իր թեկնածությունն է առաջադրում Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրություններում։ Եթերաշրջանի երկրորդ կեսը ամբողջովին նվիրված է նրան, որտեղ Գոլոբորոդկոն փորձում էր վերադարձնել ժողովրդի սերը՝ նախընտրական արդյունավետ ծրագրի միջոցով։
Սերիալի երրորդ եթերաշրջանը սկսվում է Կիևի բժշկական համալսարանում՝ 2049 թվականին : Բուհերի ուսանողները դասախոսությունների ընթացքում, չհասկանալով թե իրենց ինչու է անհրաժեշտ այդ դասախոսութունները, սկսում են ուսումնասիրել Ուկրաինայի 2019-2023 թթ. ընկած պատմությունը։ Ուսուցիչը ուսանողներին պատմում է այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Գոլոբորոդկոյի երկրորդ ընտրություններից հետո։
Ընտրություններից մեկ օր առաջ, 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Լռության օրը, մայրաքաղաքի փողոցներում տեղադրվեցին «Ժողովրդական նախագահ» Գոլոբորոդկոյի վրանները։ Այս ակցիայի շրջանակներում քարոզիչները Կիևի քաղաքացիներին բաժանեցին տարբեր կարգախոսներով բացիկներ, ինչպիսիք են «պաշտոնյաներին արտոնություններից զրկել», «Որպեսզի սովորական ուսուցիչը ապրի ինչպես նախագահը, իսկ նախագահը, ինչպես ուսուցիչը»։
«Ժողովրդի ծառա» նարոդնիկական այս կոմեդիան, դարձավ ուկրաինական հետուստատեսության ամենավարկանիշային սերիալը` 2015 թվականի արդյունքներով։
Սերիալը առաջատար էր «1+1» հեռուստաալիքի դիտումների քանակով բոլոր լսարաններում, այդ թվում` 18-ից 54 տարեկանների։ Ուկրաինայում սերիալը դիտել են ավելի քան 20 միլլիոն հեռուստադիտողներ, իսկ «Կվարտալ 95»-ի պաշտոնական Youtube-ալիքում՝ 98 միլլիոն մարդ։
«Ժողովրդի ծառա» սերիալը գնել են Էստոնիայի և Ղազախստանի հեռուստաալիքները։ Այսպիսով, տարեսկզբին ուկրաինական այս սերիալը սկսեց հեռարձակվել էստոնական ETV+ հեռուստաալիքով։ Ընդ որում ցուցադրում էին սերիալը պրայմ-թայմ սլոթում (20:30-ին) հիմնական նորությունների թողարկումից հետո։ Բացի այդ, սերիալը գնել են մի քանի օնլայն-հարթակներ։
2017 թ. Սեպտեմբերին «Կվարտալ 95»-ը վաճառեց «Ժողովրդի ծառա» սերիալի ցուցադրման իրավունքը համաշխարհային խոշորագույն Netflix ինտերնետային հեռարձակող հարթակին։ Բացի այդ, «Կվարտալ 95» ստուդիան բանակցում էր ամերիկական FOX Studios ընկերության հետ, սերիալի ֆորմատի վաճառքի հետ կապված համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Netflix-ի եթերում հասանելի է «Ժողովրդի ծառա» սերիալը անգլերեն ենթագրով, բայց նախատեսվում է, որ Netflix-ը կհնչունավորի սերիալը անգլերեն լեզվով։
2019 թ. Մայիսի 22-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ այդ երկրի օգտատերերի համար անհնար է դարձել դիտել սերիալը «Կվարտալ 95»-ի յութուբյան պաշտոնական ալիքում։ Ինչպես պարզվեց, այդպես էր արվել Yandex-ի պահանջով, որը գնել էր սերիալը ցուցադրելու իրավունքը, որպեսզի վճարովի բաժանորդագրության պայմաններով ուղիղ եթերով ցուցադրի սեփական «ԿինոՊոիսկ» նախագծում։ Ձեռք բերված իրավունքները բացառիկ չէր, և հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը կարող էին ստանալ նաև այլ ռուսական ընկերություններ։
Սերիալը դարձավ WorldFest Remi Award կինոմրցանակի դափնեկիր (կատեգորիա՝ «Սերիալներ»), World Media Festival (կատեգորիա՝ «Ժամանցային հեռուստատեսային սերիալներ») : 2019 թվականին՝ «Ժողովրդի ծառա» սերիալը պարգևատրվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հարավային Կորեայի միջազգային փառատոններում։
Դերասան | Դեր | Եթերաշրջաններ | ||
---|---|---|---|---|
1 (2015) | 2 (2017) | 3 (2019) | ||
Վոլոդիմիր Զելենսկի | Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկո | Գլխավոր | ||
Ստանիսլավ Բոկլան | Յուրի Իվանովիչ Չույկո | Գլխավոր | ||
Եվգենի Կոշեվոյ | Սերգեյ Վիկտորովիչ Մուխին | Գլխավոր | ||
Ելենա Կրավեց | Օլգա Յուրեվնա Միշչենկո | Գլխավոր | ||
Յուրի Կրապով | Միխայիլ Իվանովիչ Սանին | Գլխավոր | ||
Միխայիլ Ֆատալով | Միքայել Աշոտովիչ Թասունյան | Գլխավոր | ||
Ալեքսանդր Պիկալով | Իվան Անդրեևիչ Սկորիկ | Գլխավոր | ||
Վիկտոր Սարայկին | Պետրոս Վասիլիևիչ Գոլոբորոդկո | Գլխավոր | ||
Եկատերինա Կիստեն | Սվետլանա Պետրովնա Սախնո | Գլխավոր | ||
Նատալիա Սումսկայա | Մարիա Ստեֆանովնա Գոլոբորոդկո | Գլխավոր | Հյուր | |
Գալինա Բեզռուկ | Աննա Միխայլովնա | Գլխավոր | ||
Անաստասիա Չեպելյուկ | Հյուր | |||
Յուրի Կորյավչենկով | Բորիս Իվանովիչ Դուդյակ | Գլխավոր | Հյուր | |
Օլգա Ժուկովցովա | Օկսանա Սկովորոդա | Երկրորդական | Գլխավոր | |
Գեորգի Պովոլոցկի | Տոլյա | Երկրորդական | Գլխավոր | |
Դմիտրի Սուրժիկով | Դմիտրի Վասիլևիչ Սուրիկով | Երկրորդական | Գլխավոր | |
Յուրի Գրեբելնիկ | Անդրեյ Նիկոլաևիչ Նեմչուկ | Երկրորդական | Գլխավոր | |
Ժաննա Բոգդեվիչ | Ժաննա Յուրեվնա Բորիսենկո | Երկրորդական | Գլխավոր | |
Վոլոդիմիր Գորյանսկի | Ռուստեմ Աշոտովիչ Մամատով | Գլխավոր | ||
Ալեքսեյ Սմոլկա | Սերգեյ Լեոնիդովիչ Կարասյուկ | Երկրորդական | Գլխավոր | |
Դմիտրի Օսկին | Միխայիլ Սեմյոնովիչ Ռոյզման | Երկրորդական | Գլխավոր | Երկրորդական |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ժողովրդի ծառա (հեռուստասերիալ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.