Չեռնոբիլի Ատոմակայանի Վթար

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Վ.

Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։

Չեռնոբիլի ատոմակայանի վթար
Չեռնոբիլի Ատոմակայանի Վթար
ՏեսակՎթար
ՎայրՉեռնոբիլի ատոմակայան
ՏեղադրանքՉեռնոբիլի ատոմակայան, Պրիպյատ
ԵրկիրՈւկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ուկրաինական ԽՍՀ
Տարեթիվապրիլի 26, 1986
ԶոհվածներԱվելի քան 100000
ՊատճառՌեակտորի պայթյուն
ՄասնակիցներԵկատերինա Իվանենկո
Չեռնոբիլի Ատոմակայանի Վթար Chernobyl disaster Վիքիպահեստում

Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Ատոմակայանի բնութագիրը

Չեռնոբիլի ԱԷԿ-ը (HGЯO) գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա։

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ)։ Եվս երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին։ Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է Ուկրաինայի ԽՍՀ էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը։

Չեռնոբիլի ԱԷԿ-ը դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։

Վթար

Չեռնոբիլի Ատոմակայանի Վթար 
Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքի լուսանկարը «Միր (мир)» կայանից, ապրիլի 27, 1997

1986 թվականի ապրիլի 26-ին, ժամը 01:23:47-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է որոտացել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը։ Էներգաբլոկի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել։ Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա հրդեհ է բռնկվել։ Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված մետաղի, ավազի, բետոնի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով։ Վթարի արդյունքում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում շրջակա միջավայր, այդ թվում նաև ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի (կիսատրոհման պարբերություն — 8 տարի), ցեզիում-134-ի (կիսատրոհման պարբերություն — 2 տարի), ցեզիում-137-ի (կիսատրոհման պարբերություն — 30 տարի) ստրոնցիում-90-ի (կիսատրոհման պարբերություն — 28 տարի) իզոտոպները։

Ծանոթագրություններ

Չեռնոբիլի Ատոմակայանի Վթար Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոբիլի ատոմակայանի վթար» հոդվածին։

Tags:

1986Ապրիլի 26Ճառագայթային հիվանդությունՄիջուկային ռեակտորՈՒկրաինական ԽՍՀՉեռնոբիլի ատոմակայանՌադիոակտիվություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշոտ Բ ԵրկաթՀայկական մանրանկարչությունԵրկիրՀոգեբանությունՄազաթափությունԲուլղարիաԵնթակաՀամախառն ներքին արդյունքՆոր ԶելանդիաԱնտառԲարդ համադասական նախադասությունՎանա լիճՄեջքի ցավԳորիսՎահագն ԴավթյանՀոլոքոստԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՌուբեն ՍևակԲարդ ստորադասական նախադասությունԱրցախի ՀանրապետությունԵղջերուԹոմաս ԷդիսոնԱրյան ընդհանուր հետազոտությունՀարցական նշանԾիծեռնակներԱտոպիկ մաշկաբորբԱրգանդի միոմաԿարտոֆիլԻնգա և Անուշ ԱրշակյաններԱրթուր ՉիլինգարովՊաղպաղակԶուգահեռագիծՏիգրան ՄեծՄիխայիլ ԼոմոնոսովԵրվանդ ՔոչարԲագրատունիների թագավորությունՊարույր ՍևակՍաղմոսավանքՍաշուր ՔալաշյանԱրամ ԱսատրյանՄԻԱՎ/ՁԻԱՀՍևանավանքՕձերԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄանրանկարչությունԳևորգ ԷմինԱլեքսանդր ՊուշկինԿոմիտասԱնգլերենՏոտոԳեյմինգԴեքսամետազոնԷպոսՔաոս (վեպ)Դրաստամատ ԿանայանԿանոնավոր եռանկյունSourՀովհաննես ԹումանյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՎարդանանք (պատմավեպ)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՓոշոտումՎահան ՏերյանՇառլոտ լը ԲոնՀայաստանի խորհրդանիշներԿուսաթաղանթԿրիաներՍեղան (երկրաչափություն)Այրին (նորավեպ)ՀայաստանՍպիտակի երկրաշարժԲառակապակցությունՀայոց ցեղասպանության ժխտումՇաղկապՀայկյան տոմարԿապանՕսկար ԱյզեկԿոչական🡆 More