Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան (ուկր.՝ Чорнобильська атомна електростанція, ռուս.՝ Черно́быльская атомная электростанция), պաշտոնապես՝ Վ.
Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան, չօգտագործվող ատոմակայան՝ տեղակայված Ուկրաինայի հյուսիսում՝ Պրիպյատ ուրվական քաղաքի հարևանությամբ։ Համանուն ավանից գտնվում է 14,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ատոմակայանից 16 կմ դեպի արևմուտք գտնվում է Ուկրաինայի և Բելառուսի պետական սահմանը, իսկ մայրաքաղաք Կիևից հեռու է 110 կմ-ով։
Ատոմակայանը չի գործում սկսած 1986 թվականի ապրիլի 26-ից, երբ վթարի է ենթարկվում չորրորդ ռեակտորը, ինչի արդյունքում այնտեղից դուրս է թռչում հսկայական քանակության ռադիոակտիվ փոշի, և տարածքը ենթարկվում է սուր ռադիացիայի ու դառնում չափազանց վտանգավոր ապրելու համար։ Տարածքի ռադիոակտիվ թունավորումը կազմել է 50 միլիոն կյուրի, սակայն, ըստ որոշ գիտնականների՝ այն հասել է 10 միլիարդ կյուրիի, ինչը 200 անգամ գերազանցում է նորման և հարյուրավոր անգամներ բարձր է Նագասակիի և Հիրոսիմայի ռմբակոծումներից ստացված ռադիացիայից։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը համարվում է խոշորագույնը ատոմային վթարների մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոբիլի ատոմակայան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Չեռնոբիլի ատոմակայան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.