Ալեքսանդր Ակիմով

Ալեքսանդր Ֆյոդորովիչ Ակիմով (ռուս.՝ Александр Фёдорович Акимов, ուկրաիներեն՝ Олександр Федорович Акімов, մայիսի 6, 1953(1953-05-06), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1986(1986-05-11), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային միջուկային ինժեներ։ 1986 թվականի ապրիլի 26-ին եղել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման գիշերային հերթափոխի անձնակազմում։ Փորձարկման ընթացքում թույլ տված խախտումները Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառ հանդիսացան։

Ալեքսանդր Ակիմով
Александр Акимов
Դիմանկար
Ծնվել է1953 մայիսի 6
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նովոսիբիրսկ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 1986(1986-06-11) (տարիքը 33)
Ճառագայթային հիվանդությունից
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտությունտեխնիկ, Լիկվիդատորներ և Չեռնոբիլի ատոմակայան
ԱշխատանքՄիջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՎ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ
Պարգևներ և
մրցանակներ
Order for Bravery 3rd Class of Ukraine

Կենսագրություն

Ծնվել է 1953 թվականի մայիսի 6-ին՝ Նովոսիբիրսկ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի Ճարտարագիտության և ջերմային էներգետիկայի ավտոմատացման բաժինը։

1979 թվականի սեպտեմբերին աշխատանքի է անցել Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխատանքային առաջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է տուրբինների կառավարման ավագ ինժեների և տուրբինային շինությունների վերահսկիչի պաշտոնները։

1984 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է 4-րդ էներգաբլոկի հերթափոխի ղեկավար։

1986 թվականի ապրիլի 26-ին Ակիմովը կատարում էր հերթափոխի ղեկավարի պարտականությունները։ Ինչպես նախատեսվել էր, 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման նկատառումներով անջատվել էր տուրբինը, ինչի հետևանքով հզորության կտրուկ աճ գրանցվեց։ Ակիմովը ստիպված սեղմեց ԱԶ-5 կոչվող վթարային կոճակը՝ կանգնեցնելու էներգաբլոկի աշխատանքը։ Էներգաբլոկի ձգաձողերը կանգնեցին մոտ 2-ից 2,5 մետրի վրա (դրանց խորությունը կազմում էր 7 մետր), սակայն բորի կաղապարաձողերը՝ դրանց գրաֆիտային ծայրերով հանդերձ, անկառավարելիորեն մեծացրել էին ներսի ջերմաստիճանը։ Ի վերջո, էներգաբլոկը պայթեց։ Ակիմովն իր անձնակազմի հետ միասին մինչև վաղ առավոտ վթարված էներգաբլոկի ներսում պոմպամղման եղանակով հովացման ջուր մատակարարեց միջուկի մեջ։

Ակիմովը մահացավ 1986 թվականի մայիսի 11-ին, վթարից երկու շաբաթ անց, սուր Ճառագայթային հիվանդությունից՝ ընդամենը 33 տարեկանում։

Հետաքննության նախնական փուլում, վթարի մեջ մեղադրում էին հենց Ակիմովին և նրա աշխատակիցներին, սակայն ավելի ուշ ապացուցվեց ատոմակայանի տնօրեն Վիկտոր Բրյուխանովի, գլխավոր Ինժեներ Նիկոլայ Ֆոմինի և գլխավոր ինժեների տեղակալ Անատոլի Դյատլովի մեղքը։ Համաձայն հետաքննության, ղեկավար անձնակազմի անդամները չէին հետևել անվտանգության գործարանային ուղեցույցներին և անտեսել էին Ակիմովի և նրա աշխատակիցների բազմաթիվ նախազգուշացումները

2008 թվականին, Ակիմովը հետմահու արժանացել է Ուկրաինայի նախագահի 3-րդ աստիճանի արիության մեդալի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

19531986Ապրիլի 26Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄայիսի 11Մայիսի 6ՄոսկվաՆովոսիբիրսկՈւկրաիներենՉեռնոբիլի ատոմակայանՉեռնոբիլի ատոմակայանի վթարՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայիսյան հերոսամարտերԳառնու հեթանոսական տաճարՍեռական հերպեսՀյուսիսային ԱմերիկաԳագիկ ԱՆերգործական սեռՕձերՊարույր ՍևակԿոստանդնուպոլիսՀունաստանՍասունցի ԴավիթՎանա լիճՎանաձորՄայիսի 6ԽոնարհումԹոքաբորբԿատուներՀեմոգլոբինԽնձորԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍունկՀաղպատի վանական համալիրՄիզուղիների ինֆեկցիաներԵրևանի վարչական բաժանումԳեղարդի վանքՍարդարապատի հերոսամարտՏաղավար տոներԻսլամՀառիճի վանքՊապ թագավորԿռունկներՄայիսի 9ՄասոնականությունԲույսերՍևանա լիճՎանի թագավորությունՇունԼեհաստանՈրդանման ելունի բորբոքումՀրանտ ՄաթևոսյանԴիսհիդրոզԳեղարվեստական գրականությունԱլեքսանդրապոլի պայմանագիրԽտությունՄարդ բանականՀայկական հարցՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀամբարձում (տոն)ԴիլիջանԿանաչ դաշտը (պատմվածք)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՈւրան (մոլորակ)Ըղձական եղանակԱրմավիրՇաքարային դիաբետԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Վայոց ձորի մարզԾիրանի փողըՎարկՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԵս մինչ քեզԿրիպտոարժույթԿարմիր գիրքԿիմ ԵրիցյանՎարունգԲաժանարարների աղյուսակՄայիսի 1 (տոն)ՁեռնաշարժությունՀայկական դիցաբանությունԳարեգին Ա ՔեսաբցիՈրդան կարմիրՈւիլյամ ՇեքսպիրԳյումրիԱնկլավ և էքսկլավԱրտարգանդային հղիությունԹռչուններ🡆 More