Տիրանա: Ալբանիայի մայրաքաղաք

Տիրանան (ալբ․՝ Tiranë), Ալբանիայի մայրաքաղաքն է և Տիրանա ռետի ադմինիստրատիվ կենտրոնը, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը։ Տարածքը՝ 30 կմ²։ Հիմնադրվել է 1614 թվականին, 1920 թվականին հռչակվել է երկրի մայրաքաղաք։

Քաղաք
Տիրանա
Tiranë
Դրոշ Զինանշան
Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն

Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Հիմնադրված է1614 թ.
Տվյալ կարգավիճակում1614 թվականից
Մակերես41,8 կմ²
ԲԾՄ90 մ
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն386 420 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+355 04
Փոստային դասիչ1001–1028
Ավտոմոբիլային կոդTR
Պաշտոնական կայքtirana.gov.al
Տիրանա (Ալբանիա)##
Տիրանա (Ալբանիա)
Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն

Պատմություն

Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ որպես փոքր բնակավայր։

Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարին։ 1920 թվականի հունվարին Տիրանան հռչակվել է Ալբանիայի մայրաքաղաք և կառավարության նստավայր։ 1920-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1939 թվականի ապրիլից 1943 թվականի սեպտեմբերը Տիրանան օկուպացրել է Ֆաշիստական Իտալիան, 1943 թվականի սեպտեմբերից՝ Ֆաշիստական Գերմանիան։ Տիրանան ալբան ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։

1944 թվականի նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը քաղաքն ազատագրել է գերմանաֆաշիստական զավթիչներից։

1944 թվականի նոյեմբերի 28-ին Տիրանա է տեղափոխվել ժողովրդա֊դեմոկրատական կառավարությունը, և 1946 թվականի հունվարի 11-ին հռչակվել է Ալբանիայի Ժողովրդական Հանրապետությունը։

Ճարտարապետություն

Տիրանայի հատակագծային կառուցվածքը ճառագայթաձև-օղակային է։ Հին թաղամասերը ծուռ ու մուռ փողոցներով են, բակի խորքում տեղադրված տներով։ Վարչական և մշակութային կենտրոնը կառուցապատվել է 1920-1930-ական թվականներին (Սկանդերբեգի հրապարակի անսամբլը, բանկի, համալսարանի, օպերայի և բալետի թատրոնի շենքերը)։

1953-1958 թվականներին ընդունվել է Տիրանայի վերակառուցման նախագիծը (ճարտարապետներ՝ Դ․ Ատրազիմիրի, Մ․ Մելե)։ Ստեղծվել են ընդարձակ բնակելի համալիրներ, կառուցվել է «Նոր Ալբանիա» կինոստուդիան (1952 թվական, խորհրդային ճարտարապետ՝ Դ․ Լ․ Լավրով)։

Տիրանայում են Տիրանայի համալսարանը (1957 թվականից), գյուղատնտեսական, գեղարվեստի, ֆիզկուլտուրայի համալսարանները, Ալբանիայի գիտությունների ակադեմիան, Ազգային գրադարանը, հնագիտության և ազգագրության, ազգային-ազատագրական պայքարի թանգարանները, օպերայի ու բալետի թատրոնը են։

Արդյունաբերություն

Տիրանայում կենտրոնացած է երկրի արդյունաբերական արտադրանքի նշանակալի մասը։ Կա սննդհամի (այդ թվում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակում ու մեքենաշինություն, կահույքի, ցեմենտի, շինանյութերի արտադրություն, քարածխի արդյունահանում, ջէկ։ Երկաթուղով միանում է Դուրես նավահանգստի և Միլոտի քաղաքի հետ։ Տիրանայի մոտ է Ռինաս օդանավակայանը։

Աղբյուրներ

Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 16 Տիրանա: Պատմություն, Ճարտարապետություն, Արդյունաբերություն 

Tags:

Տիրանա ՊատմությունՏիրանա ՃարտարապետությունՏիրանա ԱրդյունաբերությունՏիրանա ԱղբյուրներՏիրանա1920ԱլբաներենԱլբանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏողադարձԿարեն ԴեմիրճյանԳրիգոր ԼուսավորիչԿարմրուկՎրաստանԿանադաԲագրատ ԳալստանյանԻրանԷյֆելյան աշտարակԱնգլերենԲագրատունիների թագավորությունՑորենԿոռուպցիաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱկսել ԲակունցԿիլիկիայի հայկական թագավորությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱղիների բորբոքային հիվանդությունՏիգրան ՊետրոսյանԳագիկ ԱԿենդանիներՈւրցՍումգայիթի ջարդերԱշտարակ (քաղաք)ՇեղանկյունԼեյկոցիտՄուրացանԼևոն Տեր-ՊետրոսյանՕրգազմՀատկացուցիչԷկոլոգիաԵրեխայի իրավունքներՓիղԼևոն ԲՄարի ԱնտուանետԵզդիներՀարցական նշանԲրուցելոզԳլխավոր էջԽտությունԱվտոմեքենաՊոլ ՄորֆիՎարդանանց պատերազմԱմբողջ թիվԴեղաբույսերՔարային շինանյութերԻնքնաթիռՏիգրան ՄանսուրյանԲացատրական բառարանԱլբերտ ԱզարյանԱռյուծՓիլիսոփայությունԿոտորակ (մաթեմատիկա)Հայկյան տոմարՄատենադարանՌոբերտ ՔոչարյանՊյութագորասի թեորեմՍտեփանավանի դենդրոպարկՄեղուներԲառակապակցությունԽաչքարԱբովյան (քաղաք)ՀամեմատությունԵվրոպայի դրոշներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԻսրայելՐաֆֆիՕվկիանոսՀաղթանակի օրԱրմեն Տիգրանյան (երգահան)Մատյան ողբերգությանԵրկիր ՆաիրիԱնիՎինսենթ վան ԳոգՀեշտոցային արտադրությունԳայլերՄաշկաբորբՎահանագեղձ🡆 More