Սերգեյ Փարաջանովի Թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան, հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։

Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովի Թանգարան
Տեսակպատկերասրահ և հուշային թանգարան
ԵրկիրՍերգեյ Փարաջանովի Թանգարան Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՎայրԵրևան
ՀասցեՁորագյուղ ազգագրական կենտրոն, 15, 16
Հիմնադրվել է1988
Այցելուներ15 000 մարդ
ՏնօրենԶավեն Սարգսյան
Կայքparajanovmuseum.am

Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։

Պատմություն

«Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։

Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով՝ ներառյալ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։

Ցուցադրություն

Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։ Փարաջանովը խորհրդային իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականներն անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում։ Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնվելու տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։ Ցուցանմուշների թվում կան երկու վերականգնված հիշատակի սենյակներ, փառատոների մրցանակներ՝ Ֆեդերիկո Ֆելինիի, Լիլյա Բրիկի, Անդրեյ Տարկովսկու, Միքայել Վարդանովի և Յուրի Նիկուլինի ստորագրությամբ նամակներ, թանգարան այցելած աշխարհահռչակ անձանց՝ Տոնինո Գուերայի, Վլադիմիր Պուտինի և Ռոման Բալայանի նվերները։

Ռոման Բալայանը թանգարանի մասին ֆիլմ է նկարահանել՝ «Գիշերը Փարաջանովի թանգարանում»։

Թանգարանը կազմակերպել է մոտ 60 ցուցահանդեսներ, այդ թվում Կաննում, Աթենքում, Տոկիոյում, Մոսկվայում, Հռոմում, Թեհրանում, Հոլիվուդում և այլուր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սերգեյ Փարաջանովի Թանգարան  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/176

Tags:

Սերգեյ Փարաջանովի Թանգարան ՊատմությունՍերգեյ Փարաջանովի Թանգարան ՑուցադրությունՍերգեյ Փարաջանովի Թանգարան ՊատկերասրահՍերգեյ Փարաջանովի Թանգարան ԾանոթագրություններՍերգեյ Փարաջանովի Թանգարան Արտաքին հղումներՍերգեյ Փարաջանովի Թանգարան1988ՀայաստանՀովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնՍերգեյ Փարաջանով

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓիղԿենդանիների հատկանիշների ցանկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի զինված ուժերԱռաջավորասիական ընձառյուծԻլոն ՄասկՔառակուսի մետրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳորշ գայլԵվրոպական միությունՀայոց ցեղասպանությունՎիկտոր ՀամբարձումյանԱֆրիկաԵրազահանԿոկորդաբորբSourԳլխավոր էջՀարադրությունՀորոսկոպՏաղավար տոներՄովսես ԽորենացիՎերք Հայաստանի (վեպ)ՁեռնաշարժությունՀեքիաթԾնեբեկՄոնթե ՄելքոնյանՈւսուցման մեթոդներՀամբարձում (տոն)Արարատի մարզՊահքՄեծ ՀայքԲելլեԱրյան շրջանառությունՎաղարշապատՀրեաներԿատաղությունԿովԱծանցյալԲանկԱշտարակ (քաղաք)Հայաստանի ձկների ցանկՇառլ ԱզնավուրԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԹակուբոկու ԻսիկավաԳերմանիաԱնհանգիստ ոտքերի համախտանիշԲեթմեն։ ՍկիզբըՊետությունՀայկական դրամՇաղկապԷջմիածնի Մայր ՏաճարՀարսնացու հյուսիսիցՈրովայնային ցավՓայծաղԿանդիդոզԹութքԴաշտանային ցիկլԲարդ ստորադասական նախադասությունՃապոնիաԴեղանյութերԱռանց ընտանիքի (վիպակ)Նատրիումի քլորիդԼոգիստիկաԳուրգեն ՄահարիՀայաստանի լեռներԲնական թիվԲնությունՕլիմպիական սպորտաձևերՄհեր ՄկրտչյանՀիրիկԵս և նաԳորշ արջՆԱՏՕԱնիՀիսուս🡆 More